Հուգո Կապե (ֆր.՝ Hugues Capet, 940, Դուրդան, arrondissement of Étampes, Սենա և Ուազա, Ֆրանսիա - հոկտեմբերի 24, 996, Les Juifs, Ֆրանսիա), ֆրանկների արքան, ով կառավարել է 987 թվականից մինչ իր մահը` 996 թվական։ Հարստությունը, որը նա հիմնադրել է, անընդմեջ ղեկավարել է Ֆրանսիան 300 տարի։

Հուգո Կապե
ֆր.՝ Hugues Capet
Դիմանկար
Ծնվել է940
ԾննդավայրԴուրդան, arrondissement of Étampes, Սենա և Ուազա, Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 24, 996
Մահվան վայրLes Juifs, Ֆրանսիա
ԳերեզմանՍեն Դենի աբբայություն
Մասնագիտությունroyalty
Ամուսինմոտ Ադելաիդա Աքվիտանցի[1]
Ծնողներհայր՝ Hugh the Great?, մայր՝ Հեդվիգ Սաքսոնացի
Զբաղեցրած պաշտոններֆրանկների թագավոր
ԵրեխաներHedwig of France, Countess of Mons?, Ռոբերտ II[1] և Gisèle de France?
Ստորագրություն
Изображение автографа
 Hugh Capet of France Վիքիպահեստում

Վաղ կարիերա խմբագրել

Հուգոն ծնվել է 941 թվականի ձմռանը և եղել է Հուգո Մեծի և Հեդվիգ Սաքսոնուհու որդին[2]։ Նրա պապն արքա Ռոբերտ Առաջինն էր[3]։ Նրա տատը Հերբերտ Առաջինի դուստր Բեատրիսն էր։ Այդպիսով նա Կառլոս Մեծի հինգերորդ ծոռն էր` Պիպին Իտալացու գծով[4]։

Երբ նա երիտասարդ էր, նա ստացել է «Կապե» (ֆր.՝ capet) մականունը` իր կրած ուսաթիկնոցի անվանումից։ Դրանք նրա գրաված աբբայությունների տարբերանշաններն էին[5]։

Ֆրանսիայի արքա խմբագրել

Երբ անժառանգ Լուի Հինգերորդը մահանում է, Ադալբերո Ռեյմսացին առաջարկում է Հուգո Կապեի թեկնածությունը։ Նա առաջարկում է, որ գահը չպետք է լինի ժառանգական իրավունքով, այլ` արքա պետք է լինի այն մարդը, ով լավագույնս կկատարի այդ աշխատանքը։ Սենլիսի վեհաժողովը համաձայնում է և ընտրում է Հուգոյին Ֆրանսիայի արքա[6]։ Կապեն թաղված է Սեն Դենիի դամբարանում։

Ընտանիք խմբագրել

Հուգո Կապեի կինը Վիլյամ III Աքվիտանացու դուստր Ադելաիդան էր։ Նրանց զավակներն էին.

  • Հեդվիգ, ամուսնացել է Ռեժինար IV Էյնոտացու հետ[7]։
  • Ժիզել, ամուսնացել է Հուգո Առաջին Պոնտյոացուի հետ[7]։
  • Ռոբերտ Երկրորդ. նա ժառանգել է գահը[7]։
  • Ադելաիդա[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kindred Britain
  2. Detlev Schwennicke, Europäische Stammtafeln: Stammtafeln zur Geschichte der Europäischen Staaten, Neue Folge, Band II (Marburg, Germany: J. A. Stargardt, 1984), Tafeln 10, 11
  3. Jim Bradbury, The Capetians: Kings of France, 987-1328, (London: Hambledon Continuum, 2007), p. 69
  4. Pierre Riché, The Carolingians; A Family Who Forged Europe, trans. Michael Idomir Allen (Philadelphia: University of Pennsylvania Press, 1993), pp. 371, 375
  5. Pierre Riché, The Carolingians; A Family Who Forged Europe, trans. Michael Idomir Allen (Philadelphia: University of Pennsylvania Press, 1993), p. 264
  6. Pierre Riché, The Carolingians; A Family Who Forged Europe, trans. Michael Idomir Allen (Philadelphia: University of Pennsylvania Press, 1993), p. 278
  7. 7,0 7,1 7,2 7,3 Detlev Schwennicke, Europäische Stammtafeln: Stammtafeln zur Geschichte der Europäischen Staaten, Neue Folge, Band II (Marburg, Germany: J. A. Stargardt, 1984), Tafel 11
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուգո Կապե» հոդվածին։