Հուա Մուլան (չինարեն ավանդ. 花木蘭, հեշտ. 花木兰 , պինին: Huā Mùlán), չինական պոեմի հերոսուհի, որը իր տարեց հոր փոխարեն գնաց պատերազմ, չնայած նրան, որ բանակը կազմված էր միայն տղամարդկանցից։ Պոեմը գրվել է VI դարում, բնօրինակ տարբերակը պահպանված չէ, ի տարբերություն մյուս տարբերակների հավաքածուի, որը ստեղծել է XII դարում Գո Մաոցյանեմը։ Արդյոք կա Մուլանի իրական նախատիպը, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։

Հուա Մուլան
Տեսակlegendary hero?, մարդ, որը հնարավոր է՝ հորինված է և մարդ
Ներկայացված էBallad of Mulan? և Romance of Sui and Tang Dynasties?
Սեռիգական
ՔաղաքացիությունՀան դինաստիա[1], Jin dynasty[2], Northern Wei[3], Liang dynasty[4], Sui dynasty[5] և Տան հարստություն[6]
ԾննդավայրԲոչժոու[7]
Մասնագիտությունզինվոր և բանաստեղծուհի
 Hua Mulan Վիքիպահեստում

Անուն խմբագրել

«Մուլան» անունը նշանակում է «Մագնոլիա»(«mù»-ն նշանակում է ծառ, իսկ «lán»-ը նշանակում է «Օրքիդեա»)։ Մուլան անվանը ավելացրել են նաև «Huā» ազգանունը, որը նշանակում է «ծաղիկ»։

Սյուժե խմբագրել

Մուլանն իրեն ներկայացնում է տղամարդ և զբաղեցնում է այն տեղը, որը հատկացված էր հոր համար։ Ապա կայսրը նրան է տալիս իր պաշտոնը։ Հետո նա վերադառնում է տուն, և երբ նրան այցելում են իր ընկերները, տեսնում են Մուլանին կանացի հագուստով։

Մասնագետները վիճում են իրադարձությունների ժամանակաշրջանի վերաբերյալ․ մի մասը հակված է այն կարծիքին, որ դեպքերը կատարվել են Հյուսիսային Վեյում (մ․թ․ա․ 425-445), մյուսները գտնում են, որ այն Սու Յան դի կայսրի ժամանակաշրջանն է (604-617 թվականներ)։

Պոեմում հանդիպում են անոմատոպեյաներ։

Մշակույթում խմբագրել

Գրականություն խմբագրել

Մին դինաստիայի գահակալման ժամանակաշրջանում գրվեց Մուլանի մասին պոեմը։ Մի շարք հետագա ստեղծագործություններում նա հանդես է գալիս որպես կերպար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 張覺明 木蘭史研究(չին.): 故里、姓氏、時代、生平考 — 1 — 臺北市: 2015. — P. 1—15. — ISBN 978-986-5681-44-9
  2. 張覺明 木蘭史研究(չին.): 故里、姓氏、時代、生平考 — 1 — 臺北市: 2015. — P. 18. — ISBN 978-986-5681-44-9
  3. 張覺明 木蘭史研究(չին.): 故里、姓氏、時代、生平考 — 1 — 臺北市: 2015. — P. 18—21. — ISBN 978-986-5681-44-9
  4. 張覺明 木蘭史研究(չին.): 故里、姓氏、時代、生平考 — 1 — 臺北市: 2015. — P. 22—23. — ISBN 978-986-5681-44-9
  5. 張覺明 木蘭史研究(չին.): 故里、姓氏、時代、生平考 — 1 — 臺北市: 2015. — P. 23—34. — ISBN 978-986-5681-44-9
  6. 張覺明 木蘭史研究(չին.): 故里、姓氏、時代、生平考 — 1 — 臺北市: 2015. — P. 34—37. — ISBN 978-986-5681-44-9
  7. https://digital.library.mcgill.ca/mingqing/search/details-poet.php?poetID=2019&showworks=1&showanth=1&showshihuaon=1&showpoems=&language=ch

Անիմացիա խմբագրել

1998 թվականին Walt Disney ընկերությունը նկարահանեց համանուն մուլտֆիլմ, 2004 թվականին՝ դրա շարունակությունը։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուա Մուլան» հոդվածին։