Հուալյան (չին. պարզ. 花蓮市, փինյին Huāliánshì, պալլ. հուա լյան շի), քաղաք Թայվանում, Հուալյան համանուն գավառի մայրաքաղաքը։ Տեղակայված է Խաղախ օվկիանոսի արևելյան ափին գտնվող կղզու վրա։ Բնակչությունը կազմում է մոտ 110.000 բնակիչ։

Հուալյան
花蓮市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էԹայվան
Կարգավիճակcounty-administered city?, մեծ քաղաք և Indigenous Area?
Մտնում էHualien County?
ԲԾՄ21 մետր[1]
Chita Tsai(չին:蔡啟塔)
Հիմնական լեզուՉինարեն
Բնակչություն (2008)110 000 մարդ
Տարածք29.41 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 21[2] մ
Հիմնադրված է1851 թ.
Սահմանակցում էJi'an?, Xincheng? և Xiulin?
Ժամային գոտիUTC+8:00
ՓոխարինեցKarenkō?
Փոստային ինդեքսներ970
hualien.gov.tw

Քաղաք այցելում են Տարոկո ազգային պարկ ուղևորվող շատ զբոսաշրջիկներ։

Պատմություն խմբագրել

Համաձայն Հուալյանական շրջանի ժամանակագրության (花蓮 縣志) քաղաքն ի սկզբանե կոչվել է Կիլայ (չին. պարզ. 奇萊, փինյին Jīlái, պալլ. Ցզիլայ, թայվաներեն, Kî-lâi; ճապ. きらい Կիրայ)։ Քանի որ «Կիրայ» ճապոներեն նշանակում «ատել» (嫌い), ականջին հաճելի հնչողության համար՝ ճապոնական վարչակազմը XX դարում քաղաքի անվանումը փոխարինեց Կարենի (花蓮; かれん): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նույն ճապոնական անվանումը սկսեցին չինարեն Հուալյան կարդալ։

1622 թվականից ի վեր իսպանացիներն այստեղ կառուցեցին հանքեր, բայց 1851 թվականին սկսեցին մշտական բնակություն հաստատել։ Ի սկզբանե այստեղ բնակվում էին 2.200 չինացիներ։ Դրանք Թայբեյի գյուղացիներն էին, որոնք այստեղ էին եկել Հուան Աֆենի (黃阿鳳) առաջնորդությամբ։ Լին Ցանի (林 蒼 安) գլխավորությամբ վերաբնակիչների նոր խումբը 1875 թվականին եկել էին Իլանից։

Չին-ճապոնական պատերազմի ընթացքում (1894 -1895) քաղաքը գրավեցին ճապոնացիները, բայց նրանց քանակը աննշան էր։

Քաղաքը սկսեց ընդարձակվել 1912 թվականին։

 
Ցզիցի լողափ, համայնապատկեր

Քաղաքային ենթակայության տակ գտնվող տարածքների կառուցվածքը խմբագրել

Քաղաքի քաղաքապետարանի կազմի մեջ են մտնում 6 կառավարման համակարգերում միավորված 45 գյուղեր (里):

Տրանսպորտ խմբագրել

 
Կայարան

Հուալյանը երկաթուղով միացված է երկրի այլ մասերին, իսկ ճեպընթաց գնացքը քաղաքը կապում է մայրաքաղաք Թայբեյի հետ։

Քաղաքի մոտակայքում է գտնվում ներքին օդային ուղիների համար նախատեսված օդանավակայանը։

Կան արագընթաց ավտոբուսային կապերով ճանապարհներ, որոնք ներառում են կղզու լեռնային հատվածով դեպի արևմտյան ափ տանող ճանապարհը (դեպի Տայչժուն)։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքում բնակվում են նաև թայվանական աբորիգեններ՝ հիմնականում ամի, աթայալ և բունուն ցեղեր։

Կլիմա խմբագրել

Ամռան ջերմաստիճան. 25 °C-32 °C (77 °F-89 °F)

Ձմռան ջերմաստիճան. 15 °C-21 °C (59 °F-70 °F)

Տարեկան միջին ջերմաստիճան. 24 °C (75 °F)

Տարեկան միջին տեղումներ. 2000 մմ

Թայֆուն լինում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբեմն նույնիսկ տարեկան երկու թայֆուն է տեղի ունենում։

Կրթություն և Մշակույթ խմբագրել

Քաղաքում կա 3 համալսարան, 12 ավագ, 4 միջին և 16 տարրական դպրոց, 37 եկեղեցի և 31 տաճար։ Նաև կան Ցզու ՉԻ բուդդայական համալսարանը և Դունհուա Մեիլուն համալսարանական քաղաքը։

Հիվանդանոցներ խմբագրել

  • «Hualien Tzu Chi Medical Center». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. (First Medical Center in Eastern Taiwan)
  • «Mennonite Christian Hospital». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին.
  • «Hualien Hospital, Department of Health, Execusive Yuan». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 17-ին.

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Ափամերձ դիտահարթակ
  • Հյուսիսային ծովափնյա զբոսայգի (Bei Bin Park)
  • Ձկան շուկա
  • Հարավային ծովափնյա զբոսայգի
  • Գիշերային շուկա
  • Մեյլուն լեռնային զբոսայգի
  • Նարնջի այգի
  • Քանդակագործության թանգարան
  • Մշակութային ապրանքների վաճառակետեր Հին երկաթուղու հարևանությամբ
  • Արհեստական ժայռերի փողոց
  • Ցզուչի բուդդայական կազմակերպության (լուռ խորհրդածություն) Ցզինսի տաղավար
  • Farglory Ocean Park - զվարճանքի պուրակ քաղաքի մոտակայքում գտնվող դելֆինարիումով

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2016 թվականի նոյեմբերին ծովային նավահանգիստների եվրոպական կազմակերպությունից վկայական ստանալու և «էկո-նավահանգստի» կարգավիճակ ստանալու հավաստագրման ընթացակարգի շրջանակներում Հուալիենի նավահանգիստը անցավ ստուգումների վերջին փուլը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://data.gov.tw/dataset/103884
  2. https://data.gov.tw/dataset/103884
  3. «Порт Хуаляня получает статус «экопорта»». Тайвань • Новости (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուալյան» հոդվածին։