Հորսթ Քյոլեր (գերմ.՝ Horst Köhler, փետրվարի 22, 1943(1943-02-22)[1][2][3], Skierbieszów, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա), գերմանացի պետական և քաղաքական գործիչ։ Ծնունդով բեսարաբցի գերմանացիների ընտանիքից, որը 1940 թվականին Մոլդովական Ռիշկանա գյուղից տեղափոխվել էր Գերմանիայի կողմից բռնազավթված Լեհաստանի տարածք։

Հորսթ Քյոլեր
 
Կուսակցություն՝ Քրիստոնեական-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Թյուբինգենի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր փետրվարի 22, 1943(1943-02-22)[1][2][3] (81 տարեկան)
Ծննդավայր Skierbieszów, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն  Գերմանիա
Ամուսին Eva Köhler?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կարիերա խմբագրել

1965-1969 թվականներին Քյոլերը Թյուբինգենի համալսարանում սովորել է «քաղաքական տնտեսագիտություն և քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 1969-1976 թվականներին նա Կիրառական տնտեսական վերլուծության ինստիտուտում աշխատել է որպես ասիստենտ։ 1976-1981 թվականներին Հորսթ Քյոլերն աշխատել է տնտեսական դաշնային նախարարությունում։

1982 թվականին Քյոլերն աշխատանքի է անցել ֆինանսների դաշնային նախարարությունում։ 1990-1993 թվականներին նա նախարարության պետական քարտուղարի պաշտոնում զբաղեցրել է կանցլեր Հելմուտ Կոլի պաշտոնը։

1993-1998 թվականներին Քյոլերը գլխավորել Է Գերմանիայի խնայողական բանկերի ասոցիացիան և հաջորդ 2 տարիների ընթացքում ղեկավարել է Լոնդոնում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։

ԱՄՀ տնօրեն խմբագրել

Քյոլերը 2000 թվականի փետրվարի 14-ից մինչև 2004 թվականի մարտի 4-ը զբաղեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենի պաշտոնը։ Նա որպես իր նպատակ տեսնում էր հիմնադրամի աշխատանքն ավելի թափանցիկ և ճգնաժամային երևույթների կանխմանն ավելի հարմարեցված դարձնելու մեջ։ Նա ամրապնդել է Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ (որն այդ ժամանակ գլխավորում էր Ջեյմս Վուլֆենսոնը) և հանդես է եկել ԱՄՀ-ում որպես լայնածավալ բարեփոխումների նախաձեռնող։

Գերմանիայի նախագահ խմբագրել

2004 թվականի հուլիսի 1-ից Գերմանիայի նախագահ։ Այդ պաշտոնում ընտրվել է 2004 թվականի ապրիլի 25-ին և երկրորդ ժամկետով վերընտրվել 2009 թվականի մայիսի 23-ին։

Ներքին քաղաքականության մեջ նպատակ էր դրել նախ և առաջ լուծել բնակչության զբաղվածության խնդիրը, պահպանել և ստեղծել նոր աշխատատեղեր, բարելավել կրթական համակարգը և նոր մոտեցումներ գտնել երկրում ժողովրդագրական փոփոխությունների համար։ Նրա կարծիքով՝ իրական հնարավորություն կա  հասարակության մեջ կապեր հաստատել անցյալի և ապագայի միջև, որը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլորի համար։

Արտաքին քաղաքականության մեջ պաշտպանել է Գլոբալիզացիայի հումանիտար ասպեկտները, ակտիվորեն աջակցել է աղքատության և աֆրիկյան մայրցամաքի աջակցության արշավին[7]։

1981 թվականից ի վեր Քրիստոնեական-դեմոկրատական միության անդամ է (նախագահի պաշտոնավարման ընթացքում անդամակցությունը կասեցվել է)։

Հրաժարական է տվել 2010 թվականի մայիսի 31-ին։ Հեռացումը պայմանավորված է Գերմանիայի տնտեսական շահերի պաշտպանության համար Բունդեսվերի կիրառման թույլատրելիության վերաբերյալ նախագահի վիճահարույց արտահայտություններով[8]։ Գերմանիայի նախագահի պաշտոնում նրան փոխարինել է Քրիստիան Վոլֆը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորսթ Քյոլեր» հոդվածին։