Հորիզոնին այնքան մոտ (գերմ.՝ Dem Horizont so nah), ռոմանտիկ մելոդրամա, որի ռեժիսորն է Թիմ Տրակտը։ Ֆիլմը նկարահանվել է Ջեսիկա Կոխի ինքնակենսագրական բեսթսելլերի հիման վրա, որը վերջին տարիների ամենահաջողված վեպերից մեկն է։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Լունա Վեդլերը և Յանիկ Շումանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հունվարի 23-ին[2]։

Հորիզոնին այնքան մոտ
գերմ.՝ Dem Horizont so nah
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա, գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ
Թվականհոկտեմբերի 10, 2019 և փետրվարի 13, 2020[1]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԹիմ Տրախտե
ԴերակատարներՅանիկ Շուման, Հենրի Հորն և Լունա Վեդլեր
ԵրաժշտությունՄայքլ Կամ
ՄոնտաժՉարլզ Լադմիրալ
Տևողությունմոտ 109 րոպե

Սյուժե խմբագրել

Նրանք միմյանց հանդիպել են լուսաբացին իրենց չափահաս կյանքում, երբ զգացմունքները հաղթահարել են վախը և բոլոր խոչընդոտները։ Երիտասարդ սիրահարները ամեն մի վայրկյան անցկացնում են միասին։ Բայց սերն առաջին հայացքից չի կարող հավերժ տևել և դրա համար կան լուրջ պատճառներ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Լունա Վեդլեր Ջեսիկա Կոխ
Յանիկ Շուման Դենի Թեյլոր
Լուիզա Բեֆորտ Թինա
Ջեյմի Բիկ Վիբկե
Նիկոլա Գրունդել Դոկտոր Կիրխ
Հենրի Խորն Ջեյկոբ
Կրիստին Խունոլդ Վանեսա
Շտեֆան Կամպվիրտ Ռուֆուս Կոխ
Ֆեդերիկ Լաու Դոգան

Արտադրություն խմբագրել

«Հորիզոնին այնքան մոտ» ֆիլմը հիմնված է գրող Ջեսիկա Կոխի համանուն ինքնակենսագրական վեպի վրա՝ եռերգության առաջին մասում[3][4]։ Գիրքն իր հրատարակության առաջին իսկ շաբաթից հայտնվել է Amazon-ի բեսթսելլերների ցուցակում։ Ֆիլմը նկարահանվել է Pantaleon Films պրոդյուսերական ընկերության կողմից, որը հիմնել է Մաթիաս Շվայգհեֆերը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. ««Հորիզոնին այդքան մոտ». բացառիկ պատմություն անհաղթահարելի հանգամանքների հետ բախվող մեծ սիրո մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  3. PANTALEON Films verfilmt den Bestsellerroman „Dem Horizont so nah“. Արխիվացված 2019-07-24 Wayback Machine In: pantaflixgroup.com, 6. Juli 2018.
  4. Dem Horizont so nah. In: feuerwerkeverlag.de. Abgerufen am 31. Juli 2019.
  5. DEM HORIZONT SO NAH Trailer Deutsch | Ab 10. Oktober im Kino