Հորթոն (մուլտֆիլմ)

մուլտֆիլմ

«Հորթոն», 2008 թվականին նկարահանված անիմացիոն ֆիլմ ըստ գրող և մուլտիպլիկատոր «Horton Hears a Who!» մանկական գրքի մոտիվների։

Հորթոն
անգլ.՝ Horton Hears a Who!
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և գրքերի էկրանավորում
Հիմնված էՓիղ Հորթոնը ինչ-որ մեկին լսում է
ՌեժիսորՋիմմի Հեյվորդ և Սթիվ Մարտինո
ՍցենարիստՍինքո Փոլ
ՀնչյունավորումԱյլա Ֆիշեր[1], Ջեսսի ՄակՔարթնի[1], Ջիմ Քերրի[1], Էմի Փոլեր[1], Քերոլ Բերնետ[1], Սթիվ Քարել[1], Ջեյմի Փրեսլի[1], Սեթ Ռոգեն[1], Ուիլ Արնետ[1], Դեն Ֆոլգեր[1], Սելենա Գոմես[1], Ջոնա Հիլ[1], Մեդիսոն Փեթիս[1], Ջոուի Քինգ[1], Բիլ Ֆարմեր[1], Լարեյն Նյուման[1], Արիել Ուինթեր[1], Ջիմմի Հեյվորդ[1], Իզաբելլա Ակրես[1], Կարեն Դիշեր[1], Սամանթա Դրոք[1], Մեդիսոն Դևենփորթ[1] և Նիսի Նեշ[1]
ՊրոդյուսերBruce Anderson?
ԵրաժշտությունՋոն Փաուել
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունBlue Sky Studios և 20th Century Animation
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն86 րոպե
Թվական2008 և մարտի 13, 2008[2]
Շահույթ297 100 000 $[3]
blueskystudios.com/films/horton/(անգլ.)

Մուլտֆիլմի կարգախոսն է. «Կարևոր չէ, թե ինչ չափերի ես դու, այլ կարևոր է` արդյո՞ք դու գոյություն ունես»։

Սյուժե խմբագրել

Հորթոն անունով փիղը գտնում է մի փետուրով ծաղիկ, որի ներսում, ինչպես պարզվում է, կար մի ամբողջ քաղաք, որտեղ ապրում էին փոքրիկ արարածներ, իսկ այդ քաղաքի ղեկավարը խելառ քաղաքապետն էր, ով ուներ 96 դուստր և միայն մեկ որդի։ Հորտոնը որոշում է նրանց համար ապահով տեղ գտնել, այնպիսին, ինչպիսին ջունգլին է, տարբեր կենդանիներով, որոնք սիրում են ծաղիկ ուտել։ Փիղն այս պատմության մասին պատմում է մի քանի երեխաների։ Դրան դեմ էր միշտ փնթնփնթան կենգուրու Սուրին, ով միշտ մտածում է, թե ինքն ճիշտ է և միշտ կռվում է բարեհոգի Հորթոնի հետ, իր երեխա Ռուդիին մենակ է մեծացնում և չի թողնում նրան փղի մոտ։ Այդ ժամանակ քաղաքապետը իմանում է մի նորահայտ վտանգի մասին։ Հորթոնը ճանապարհ է ընկնում դեպի բարձր լեռան գագաթ, որտեղ աճում է արևածաղիկ և որտեղ, ըստ նրա, քաղաքն անվտանգ կլինի։ Սուրը, ով հասկացել էր, որ պարզապես չի կարող ստիպել Հորթոնին ծաղիկը դեն նետել, սկսում է նրա դեմ դավեր նյութել։ Նա վարձում է վատ համբավ ունեցող անգղ Վլադին, որ նա ծաղիկը գողանա։ Այս մասին իմանում է մկնիկ Մորտոնն ու վտանգի մասին տեղյակ է պահում փղին։ Վլադն ընկնում է փղի հետևից և կարողանում է ծաղիկը խլել` այն նետելով ծաղիկների անսահման դաշտ։ Հորտոնը փորձում է գտնել փետուրով ծաղիկը։ Միայն քաղելով շատ ծաղիկներ` նա գտնում է հենց այդ ծաղիկը և շարունակում է ուղևորությունը։ Սուրը, լսելով այդ մասին, որոշում է այլ կերպ վարվել. նա համոզում է անտառի բնակիչներին, որ Հորթոնը վտանգավոր է և նա թունավորում է երեխաների ուղեղները հեքիաթներով։ Դրանից հետո նրանք շատ արագ գտնում են Հորթոնին և բռնում։ Սուրն առաջարկում է փղին, որ նա կամ կմնա իր կարծիքին և կընկնի վանդակը, կամ էլ կխոստովանի, որ ինքը ճիշտ է և ազատ կմնա։ Հորթոնը որոշում է չհամաձայնվել, և նրան փակում են վանդակում, երբ նա հասցնում է ասել բնակիչներին, որ պետք է աղմկել։ Աղմուկը չի կարող դուրս գալ փետուրով ծաղկից դուրս, որը հիշեցնում է խիտ ամպեր կամ բամբակի ամպիկ։ Ծաղիկը փորձում են վառել կաթսայի մեջ, տաք յուղով և միայն քաղաքապետի տղան հասցնում է ճեղքել ամպը, նախքան ծաղիկը կընկներ կաթսայի մեջ։ Կենդանիները հասկանում են, որ Հորթոնը ճիշտ էր։ Նրան ազատում են, բայց փիղը, լինելով բարեհոգի, ներում է կենգուրուին։ Վերջում կենդանիները Հորթոնի գլխավորությամբ բարձրանում են սար։

Դերերի հնչյունավորողներ խմբագրել

  • Ջիմ Քերրի-Հորթոն
  • Սթիվ Քէրել-քաղաքապետ Նեդ
  • Այլա Ֆիշեր- Բժիշկ Մերի Լու Լարու
  • Քերոլ Բերնետ — Կենգուրու Սուր
  • Ուիլ Արնետ — Գիշանգղ Վլադ
  • Սետ Ռոգեն — Մորտոն
  • Ջոնա Հիլ — Տոմմի
  • Ջեյմի Պրեսլի — Տիկին Կվալիգան
  • Ջեսի Մակարտնի— Ջոջո
  • Դեն Ֆոգլեռ — Խորհրդի անդամ
  • Չառլս Օսգուդ — Հեքիաթասաց
  • Բիլ Ֆարմեր — Արջ Վալի
  • Իզաբելա Ակրես — Երկրորդական անդամներ

Տես նաև խմբագրել

Ես ձեզ լսում եմ (մուլտֆիլմ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորթոն (մուլտֆիլմ)» հոդվածին։