Հորատապայթեցման աշխատանքներ

Հորատապայթեցման աշխատանքներ, զանգվածից պայթյունով ապարն անջատելու և, միաժամանակ, այն ջարդելու ու տեղափոխելու արտադրական պրոցեսների ամբողջություն։ Հորատապայթեցման աշխատանքներ ընդգրկում են պայթուցիկ նյութեր (ՊՆ) տեղադրելու համար լիցքավորման խոռոչների (պայթանցքեր, հորատանցքեր, խցեր) պատրաստումը, պայթուցիկ նյութերի լցումը, դրանց խցումը և պայթյունի գրգռումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 585
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորատապայթեցման աշխատանքներ» հոդվածին։