Հովվի մատուռ

հայկական եկեղեցի Իրանում

Հովվի մատուռ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Ջուղա (Ջոլֆա) քաղաքից 8 կմ հյուսի-արևմուտք։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Հովվի մատուռը գտնվում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Եկեղեցուց 11 կմ արևելք գտնվում է Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքը, ոչ հեռու՝ Դարաշամբի Սուրբ Աստվածածին վանքը։ Այստեղից 150 կմ հեռավորության վրա՝ Մակու քաղաքի շրջակայքում, գտնվում են Սուրբ Թադևոսի վանքը և Ծոր Ծոր եկեղեցին։ Միասին դրանք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության իրանական ցանկում։

Հովվի մատուռ
Եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Մասն էԻրանի հայկական վանական համալիրներ
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1][2]
Անվանվածհովիվ
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՍեֆյան ճարտարապետություն
Կառուցման ավարտ1518
Շինանյութքար և շինարարական շաղախ
Քարտեզ
Քարտեզ
 Chupan Chapel Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովվի եկեղեցի (այլ կիրառումներ)

Անվանում խմբագրել

Մատուռի անվանումն ավանդական բացատրության հետ մեկտեղ մեկնաբանվում է այն փաստով, որ շրջակա եկեղեցապատկան հողատարածքները գլխավորապես արոտավայրեր էին։ Այդտեղ շրջակա գյուղերի հովիվներն իրենց հոտերն էին արածեցնում։ Ըստ ավանդության, մատուռը կառուցվել է երկու եղբայրների կողմից։ Նրանց երկու մատուռներից մեկը գտնվում է Իրանում, մյուսը՝ Նախիջևանում։ Արաքս գետի մյուս ափին գտնվող մատուռի նմանակը կործանվել է վերջերս[3]։

Պատմություն խմբագրել

Ջուղայի հայերը Հովվի մատուռը կառուցել են Արաքս գետի քարքարոտ աջ ափին՝ 1518 թվականին։ Ռուս-պարսկական պատերազմից և Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո Արաքսը դարձել է Իրանի հյուսիսային սահմանը՝ եկեղեցին ներառելով Իրանի տարածքում։ Վերակառուցվել է 1836 թվականին։

2003 թվականի մարտի 8-ին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության իրանական ցանկում՝ որպես «հայկական վանական համալիր»։ 2015 թվականին նորոգվել է տանիքը և գմբեթը։ Ապրիլին տեղի է ունեցել եկեղեցու օծումը, ի հիշատակ հայ նահատակների[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Արտաքնապես եկեղեցին քառակուսաձև է, ներքուստ՝ խաչաձև հիմքով՝ 7.7x5.7 մետր չափերով։ Ներսում միաժամանակ կարող է տեղավորվել 10 մարդուց ոչ ավելի։ Հիմնական մուտքը կառույցի արևմտյան մասում է, իսկ նրա խորանը գտնվում է արևելյան կողմում։ Զուրկ է նկարներից։ Եկեղեցին ունի փոքրիկ շրջանաձև գմբեթ՝ չորս պատուհաններով։ Եկեղեցու արևմտյան կողմում ավերված շենքի մնացորդներ են, որոնք, հավանաբար, կազմում են եկեղեցու մի մասը։ Եկեղեցու շուրջը եղել է քար խաչ, որի մի մասը տեղափոխվել է Թավրիզ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել