Հովսեփ Տեր-Աստվածատրյան

Հովսեփ Անդրեյի Տեր-Աստվածատրյան (ապրիլի 19 (մայիսի 1), 1886[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 19, 1938(1938-07-19)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային հիդրոէներգետիկ։

Հովսեփ Տեր-Աստվածատրյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19 (մայիսի 1), 1886[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էհուլիսի 19, 1938(1938-07-19)[2] (52 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան (1912)[1]
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրՔանաքեռի ջրաէլեկտրակայան[1], Ձորագետի ջրաէլեկտրակայան[1], ՀԱՊՀ և Հիդրոնախագիծ գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունք
Պարգևներ և
մրցանակներ
 Hovsep Ter-Astvatsatryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (19121913-1921 թվականներին աշխատել է Միջին Կովկասյան, Ուրալ-Մոլ-Իլեցկ, Ռյազան-Ուրալ երկաթուղիների, մի շարք կամուրջների ու օբյեկտների շինարարությունում։ 1922-1925 թվականներին եղել է Շիրակի ոռոգման ջրանցքի և Լենինականի հէկի շինարարության պետը և գլխավոր ինժեները, 1925-1927 թվականներին՝ ՀԽՍՀ ջրային տնտեսության վարչության գլխավոր ինժեները։ 1927 թվականից եղել է Զորագետի և Քանաքեռի հէկերի շինարարության գլխավոր ինժեները, այնուհետե՝ պետը։ Տեր-Աստվածատրյանի ղեկավարությամբ, ԽՍՀՄ-ում առաջինը, Զորագետի հէկի շինարարությունում իրականացվել են բարդ հիդրոտեխնիկական կառույցների (ճնշումային թունել, ավտոմատ գլանային փակաղակ և այլն) շինարարությունն ու գործարկումը։ Ղեկավարել է Սևան-Հրազդան կասկադի հէկերի նախագծերի կազմման, Սևանի և Գյումուշի հէկերի շինարարության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաե Սևանա լճի ջրերի օգտագործման նախագիծը (1931)։ Տեր-Աստվածատրյանը կազմակերպել է և առաջինը գլխավորել Կառուցվածքների ԳՀԻ-ն (այժմ՝ Շինարարության և ճարտարապետության ինստիտուտ) ու «Հիդրոէլեկտրանախագիծ» (այժմ՝ «Հիդրոնախագիծ») բաժանմունքը։ Տեր-Աստվածատրյանը Հայաստանում հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի դպրոցի հիմնադիրներից է։ Եղել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։

 
Քանաքեռի Հովսեփ Տեր-Աստվածատրյանի անվան Հէկ-ը

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

Հիշատակ խմբագրել

Տեր-Աստվածատրյանի անունն է կրում Քանաքեռի հէկը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Տեր-Աստվածատրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 662