Հովհաննես Բ Կոմնենոս (սեպտեմբերի 13, 1087, Կոստանդնուպոլիս - ապրիլի 8, 1143, Կիլիկիա), Բյուզանդիայի կայսր 1118 թվականից։ Կոմնենոսների դինաստիայից։ Հաջորդել է Ալեքսիոս I Կոմնենոսին։ Նրա օրոք անցկացվել է նավատորմի բարեփոխում, վերացվել են թեմերի տորմիղները, կենտրոնացվել է կայսրության նավատորմի ղեկավարությունը։ Հովհաննես Բ -ն 1122 թվականին հաղթել է պեչենեգներին, մոտ 1124 թ.՝ սերբերին, 1129 թ.՝ հունգարներին, 1135 թ.՝ սելջուկներին։ 1137 թ. արշավել է Կիլիկիա, գերել Կիլիկիայի հայոց իշխան Լևոն Ա-ին, գրավել Անտիոքը։ 1142-1143 թթ. դարձյալ արշավել է Կիլիկիա, որտեղ սպանվել է որսի ժամանակ։