Հովհաննես Հարությունի Աճեմյան

հայ քանդակագործ, թարգմանիչ, դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Աճեմյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Հարությունի Աճեմյան (1828[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1871[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ քանդակագործ, նկարիչ, դերասան, դրամատուրգ։

Հովհաննես Հարությունի Աճեմյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Աճէմեան
Ծնվել է1828[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել է1871[1][2]
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ, քանդակագործ, նկարիչ և դրամատուրգ

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունը ստացել է Պերայի հայկական դպրոցում, ապա ուսումը շարունակել է ֆրանսիական դպրոցում։ Ինքնազարգացմամբ սովորել է մի քանի լեզուներ, միաժամանակ հետևել նկարչության և քանդակագործության։ 1850 թ. բացել է քանդակագործական արհեստանոց, սակայն, հետագայում խանդավառվելով թատրոնով, նվիրվել է նորաստեղծ հայ բեմին[3]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1857-1958 թթ. թատերաշրջանում մասնակցել է Ա. Հայկունու և այլոց ջանքերով կազմակերպված ներկայացումներին, ապա՝ Օրթագյուղում, Պերայում իտալական և ֆրանսիական խմբերի տված ներկայացումներին, աչքի ընկնելով իտալերենի և ֆրանսերենի հստակ առոգանությամբ։ «Արևելյան թատրոնի» ստեղծման առաջին տարուց (1861 թ.) խաղացել է այդ խմբում, աստիճանաբար դառնալով նրա աչքի ընկնող ուժերից մեկը։ 1863 թ. «Արևելյան թատրոնի» խմբի հետ մեկնել է Զմյուռնիա, հանդես եկել գլխավոր դերերով։ Մեծ հաջողություն է ունեցել Մոլիերի կատակերգություններում. մամուլը բարձր է գնահատել Սոթանվիլի դերը Մոլիերի «Ժորժ Դանդենում». այդ դերը նա հավասար հաջողությամբ կատարել է հայերեն և թուրքերեն։ Խաղացել է Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Ս. Հեքիմյանի, նաև ֆրանսիական, իտալական խմբերում, 1861-1967 թթ.՝ Արևելյան, 1863-1964 թթ.՝ Վասպուրական թատրոններում, 1870 թվականին՝ Թ. Ֆասուլաճյանի խմբում։ Դերերից են՝ Ներսես (Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»), Դերմոնթե (Դյուկանժի «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին») և այլն։

1862 թ. գրել է «Կոմիտասի ցուցակը» մեկ գործողությամբ վոդևիլը, որ նա կատարել է Պոլսում հայերեն, Զմյուտնիայում՝ թե՛ հայերեն, թե՛ հունարեն։ Այդ վոդևիլը տպագրվել է Զմյուռնիայում 1863 թ.։ Զմյուռնիայից վերադառնալուց հետո շարունակել է խաղալ «Արևելյան թատրոնի» կազմում, միաժամանակ նկարել և քանդակել։

Դերեր խմբագրել

  • Ներսես՝ Մ. Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
  • Դերմոնթե՝ Դյուկանժի «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին»
  • Մազապրայի Մարկիզը՝ Ֆալեռնոյի «Կույրին զավակը»
  • Դոն Սեզար՝ Դենների «Դոն Սեզար դը Բազան»
  • Սոթանվիլ՝ Մոլիերի «ժորժ Դանդեն»

Քանդակագործություն խմբագրել

Նրա քանդակներից հիշատակվում է Հարություն ամիրա Պեզճյանի կիսանդրին, որ երկար տարիներ զետեղված է եղել Պոլսի ազգային հիվանդանոցի սրահներից մեկում։ Դ.Կ. Թրյանցի հետ պատկերազարդել է Կ. Պոլսի Չրաղանի պալատը և արքունի այլ շինություններ։ Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, ինչպես «Փարիզի հնավաճառը», Մոլիերի «Պարոն Բորսունյակը» և այլն, որոնք արևմտահայ բեմում բեմադրվել են նրա թարգմանությամբ[4][5]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 77.
  5. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Հարությունի Աճեմյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 269