Հովհաննես Ինճիկյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ինճիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Գրիգորի Ինճիկյան (սեպտեմբերի 25, 1913(1913-09-25)[1][2], Ախալցխա[1][2] - ապրիլի 5, 1990(1990-04-05)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1984)։

Հովհաննես Ինճիկյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1913(1913-09-25)[1][2]
Ախալցխա[1][2]
Մահացել էապրիլի 5, 1990(1990-04-05)[2] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և արևելագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա[1], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ[1], ՀԿԿ[1], Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1939)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1974)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Hovhannes Inchikyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Ինճիկյանը ծնվել է Ախալցխայում 1913 թվականին, տոհմիկ էրզրումցիների ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Ախալցխայի հայկական դպրոցում։

1925-1926 թվականներին ավարտելով յոթերորդ դասարանը՝ մեկնել է Թիֆլիս, ընդունվել տեղի մանկավարժական տեխնիկումը, ավարտելուց հետո վերադարձել ծննդավայր և որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայի շրջանի գյուղերի հայկական դպրոցներում։

1934-1939 թվականներին սովորել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիայում՝ որպես դասախոս։ 1941 թվականին զինվորագրվել է Կարմիր բանակի շարքերը և 50-րդ բանակի կազմում մասնակցել Մոսկվայի պաշտպանությանը։ 1942 թվականին 89-րդ Թամանյան դիվիզիայի հրամանատարության կողմից նշանակվել է 390-րդ հրաձգային գնդի ռազմական կոմիսար։

 

Զորացրվելուց հետո հաստատվել է Հայաստանում, որտեղ զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1974 թվականին «Օսմանյան կայսրության ազգային բուրժուազիայի ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1952-1954 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1955-1958 թվականներին միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի Վալերի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1958-1971 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության բաժանմունքի վարիչ, 1971-1984 թվականներին՝ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն[3][4][5]։

Աշխատություններ խմբագրել

Ուսումնասիրությունները վերաբերում են Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական խնդիրներին, կապիտալիզմի զարգացման առանձնահատկություններին։

Հեղինակ է Թուրքիայի պատմության նոր շրջանին վերաբերող աշխատությունների։ «Օսմանյան կայսրության բուրժուազիան» (1977 թվական, ռուսերեն) մենագրության մեջ վերլուծել է Օսմանյան կայսրության բազմազգ բուրժուազիայի զարգացման ուղիները, ցույց տվել այդ ընթացքի առանձնահատկությունները, նշել, որ այլազգի, ոչ թուրք բուրժուազիան (հատկապես հայ, հույն և այլն) նշանակալի տեսակարար կշիռ է ունեցել երկրի տնտեսության զարգացման մեջ, իր քաղաքական դիրքորոշմամբ եղել պակաս պահպանողական, քան թուրք բուրժուազիան։ Ձևավորվող թուրք ազգային բուրժուազիան հակամարտության մեջ է մտել այլազգի բուրժուական խմբերի հետ և, ի վիճակի չլինելով դուրս մղել նրանց տնտեսական մրցակցությամբ, հաճախակի զավթել է այդ ազգերի, առաջինը հայ բուրժուազիայի, հարստությունը, արգելել և խոչընդոտել նրա գործունեությունը՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացումը։ «Օսմանյան կայսրության անկումը» (1984) աշխատության մեջ արծարծել է XX դ. սկզբի Օսմանյան կայսրության քայքայման և անկման սոցիալ-տնտեսական պատճառները, ցույց տվել, որ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումը չկասեցրեց քայքայման ընթացքը և կայսրության փլուզումը, քանի որ երկրում չէին անցկացվել սոցիալ-տնտեսական քիչ թե շատ շոշափելի վերափոխություններ։ Երիտթուրքերը, շարունակելով ոչ թուրք, բուրժուազիային տնտեսությունից դուրս մղելու քաղաքականությունը, այն հասցրին ընդհուպ մինչև քրիստոնյա բնակչության, հատկապես հայերի, զանգվածային ոչնչացման։

Երկեր խմբագրել

  • Զգայարաններ։ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Մկրտչյան, Դ. Տ [խմբ.], Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1946։
  • Ծրագիր «Մարդու անատոմիա» դասընթացի։ Մանկավարժական ինստիտուտների բնագիտության ֆակուլտետի համար։ Կուրեպինա Մ. Մ, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ ՀԽՍՌ, Երևան, տպարան ՀԽՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի, 1949։
  • Բոգդան Կնունյանց։ [Պրոֆեսիոնալ հեղափոխականի մասին], Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևան, ՀՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերության հրատարակչություն, 1955[6]։
  • Բոգդան Կնունյանց։ [Կյանքն ու գործունեությունը], Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Սահակյան Վ., Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Արևելագիտական ժողովածու։ [Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրություն], Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Սարգսյան Ե. Ղ., Եգանյան Համլետ Մնացականի, Արևելագիտության սեկտոր ՀՍՍՌ ԳԱ., Երևան, ԳԱ հրատարակչություն, 1960[7]։
  • Վ. Ի. Լենինը և Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը։ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1969[8]:
  • Եվ հեղափոխությունը դատեց։ Բ. Կնունյանց, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Պողոսյան Լ. Ս. [խմբ.], Երևան, «Հայաստան», 1978[9]։
  • Հեղափոխության մարտիկը։ (Բ. Մ. Կնունյանց. 1878-1978), Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Ա. հ, 1979։
  • Օսմանյան կայսրության անկումը։ Սոցիալ-տնտեսական ակնարկ, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Կիրակոսյան Ջոն Սահակի, Երևան, «Հայաստան», 1984[10]։
  • Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին, Քիլիմջյան Գևորգ Ստեփանի, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1988[11]։
  • Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին։ Բայբուրդյան Վահան Առաքելի, ԻնճիկյանՀովհաննես Գրիգորի, Երևան, «Հայաստան», 1989[12]։
  • Արևմտահայերի 1915 թվականի կոտորածները և ինքնպաշտպանական մարտերը։ [Պատմավավերագրություն], Համբարյան Ազատ Սարգսի, Պողոսյան Հայկազ Մանուկի, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևան, «Գիտելիք», 1990։
  • Սոցիալական հոգեբանությունը և ցեղասպանությունը։ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Հակոբյան Պիոն Հովսեփի, Հովհաննիսյան Ա., Իսոյան Ա, [խմբ.], Հայագիտական բարեգործական ընկերություն, Երևան, Հայագիտակ , 1995[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «Հովհաննես Ինճիկյան, գիտնականը, գործիչը, քաղաքացին եւ մարդը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Հովհաննես Ինճիկյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  5. «AV Production - Հովհաննես Ինճիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  6. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (1955). Բոգդան Կնունյանց։ Պրոֆեսիոնալ հեղափոխականի մասին. Երևան: ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ. հրատ.(չաշխատող հղում)
  7. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի; Սարգսյան, Ե Ղ; Եգանյան, Համլետ Մնացականի; Արևելագիտության սեկտոր ՀՍՍՌ ԳԱ, eds. (1960). Արևելագիտական ժողովածու։ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրություն. Երևան: ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
  8. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի, ed. (1969). Վ.Ի. Լենինը և Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
  9. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (1978). Պողոսյան, Լ Ս (ed.). Եվ հեղափոխությունը դատեց։ Բ. Կնունյանց 1878-1978. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  10. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (1984). Կիրակոսյան, Ջոն Սահակի (ed.). Օսմանյան կայսրության անկումը։ Սոցիալ-տնտեսական ակնարկ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  11. Քիլիմջյան, Գևորգ Ստեփանի (1988). Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (ed.). Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.(չաշխատող հղում)
  12. Բայբուրդյան, Վահան Առաքելի (1989). Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի (ed.). Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին. Երևան: Հայաստան. ISBN 9785540000512.(չաշխատող հղում)
  13. Ինճիկյան, Հովհաննես Գրիգորի; Հակոբյան, Պիոն Հովսեփի; Հովհաննիսյան, Ա (1995). Իսոյան, Ա (ed.). Սոցիալական հոգեբանությունը և ցեղասպանությունը. Հայագիտական բարեգործական ընկերություն. Երևան: Հայագիտակ. ISBN 9785807910028.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ինճիկյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ինճիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 346