Հովհաննես Գաբուզյան

հայ շախմատիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբուզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Եղիազարի Գաբուզյան (ծնվ.՝ 1995, մայիսի 19), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2012)։ Հայաստանի 2017 և 2021 թվականների չեմպիոն։

Հովհաննես Գաբուզյան
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 19, 1995(1995-05-19) (28 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿոչումԳրոսմայստեր (2012)
Միջազգային վարպետ (2012)
Առավելագույն վարկանիշ2582 (2014, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2579
ՖԻԴԵ համար13303732
365chessHovhannes_Gabuzyan
Chesstempo համար67109
ICCF համար67109

Շախմատիստի կարիերա խմբագրել

Հայաստանը բազմիցս ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում՝ շահելով չորս արծաթե մեդալ[1].

  • 2011՝ Ալբենա, մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2012՝ Պրահա, մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2012՝ Մարիբոր, մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնություն
  • 2013՝ Բուդվա, մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնություն

Երկու անգամ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադաներին՝ շահելով չորս մեդալ.

  • 2010՝ ոսկե մեդալներ թիմի հետ և անհատական (3-րդ խաղատախտակի վրա)
  • 2011՝ արծաթե մեդալ թիմի հետ և բրոնզե մեդալ անհատական պայքարում (2-րդ խաղատախտակի վրա)[2]

Գաբուզյանը բազմիցս մրցանակիր է դարձել նաև Հայաստանի պատանեկան առաջնություններում, այդ թվում՝ երեք անգամ նվաճելով ոսկե մեդալներ.

  • 2009՝ մինչև 14 տարեկաններ
  • 2010՝ մինչև 16 տարեկաններ
  • 2011՝ մինչև 16 տարեկաններ

Գրոսմայստեր դառնալու համար անհրաժեշտ նորմերը լրացրել է 2012 թվականին Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում և Ալբենայում։ 2014 թվականին հաղթող է դարձել Վառնայում կայացած բաց մրցաշարում։

2014 թվականին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն[3]։ Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2014 թվականի հուլիսին (2582)՝ Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 11-րդ տեղը։

2016 թվականին Հովհաննես Գաբուզյանը դարձավ Աբու Դաբիում կայացած Համաշխարհային համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն (9 հնարավորից 8 միավոր)[4][5]։

2017 թվականի հունվարին Հովհաննեսը, 9 հնարավորից վաստակելով 5½ միավոր, դարձավ դասական շախմատի Հայաստանի չեմպիոն և համալրեց Հայաստանի հավաքականի կազմը[6]

2021 թվականի փետրվարին Գաբուզյանը կրկնեց իր հաջողությունը՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն։ Նա 11 հնարավորից վաստակեց 8½ միավոր[7]։

Կրթություն խմբագրել

Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժնում[1]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8][9]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2006 2055 2055 2051 2055 2051
2007 2030 2030 2030 2046 2046 2030
2008 2045 2066 2080 2101 2101 2045
2009 2114 2110 2180 2226 2226 2226 2110
2010 2244 2266 2277 2261 2261 2287 2287 2244
2011 2380 2403 2394 2404 2404 2393 2404 2380
2012 2402 2441 2457 2488 2488 2500 2500 2500 2524 2524 2402
2013 2525 2517 2527 2532 2532 2533 2535 2540 2540 2523 2531 2531 2540 2517
2014 2537 2534 2537 2537 2537 2537 2582 2582 2563 2565 2565 2565 2582 2534
2015 2560 2553 2553 2568 2578 2578 2589 2593 2593 2585 2585 2585 2593 2553
2016 2585 2593 2594 2594 2620 2614 2607 2590 2590 2592 2580 2577 2620 2577
2017 2585 2594 2570 2570 2570 2570 2569 2566 2573 2583 2583 2581 2594 2566
2018 2571 2539 2531 2532 2542 2539 2546 2556 2592 2592 2607 2611 2611 2531
2019 2605 2612 2620 2620 2613 2619 2622 2610 2613 2616 2616 2610 2622 2605
2020 2585 2557 2557 2557 2557 2557 2557 2557 2557 2557 2557 2557 2585 2557
2021 2557 2557 2557 2590 2587 2583 2598 2589 2598 2557
2022 2586 2586 2586
2023 2579 2579 2579


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ասում են՝ բախտավորն առաջին տեղն է ընկնում, ուժեղը՝ երկրորդ. Հովհաննես Գաբուզյան(չաշխատող հղում)
  2. OlimpBase
  3. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. Հովհաննես Գաբուզյանը Աշխարհի Համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն(չաշխատող հղում)
  5. Համաշխարհային համալսարանական 14-րդ խաղերի արդյունքները
  6. LLC, Helix Consulting. «Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  7. «Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի շախմատի չեմպիոն». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  8. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  9. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել