Հովհաննես Ավագյան (գրականագետ)

հայ գրականագետ, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Սարգսի Ավագյան (հոկտեմբերի 12, 1882(1882-10-12)[1][2], Բենկա, Տևրիկ, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2] - հունիսի 10, 1959(1959-06-10)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), ամերիկահայ գրականագետ, գրող և լրագրող ԱՄՆ-ում։ Հանդես է եկել Վաղարշ Վաղարշյան, Հրայր, Ասպարունի, Գրասեր ծածկանուններով։

Հովհաննես Ավագյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Աւագեան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1882(1882-10-12)[1][2]
ԾննդավայրԲենկա, Տևրիկ, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2]
Վախճանվել էհունիսի 10, 1959(1959-06-10)[1][2] (76 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]
Մասնագիտությունգրականագետ, գրող և լրագրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
ԱշխատավայրՎան-Տոսպ[1][2] և Հայաստանի կոչնակ[1][2]
Հովհաննես Ավագյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

 

Ծնվել է հոկտեմբերի 12-ին, Ակնա գավառակի Բինկյան գյուղում։ Ավարտել է Մարզվանի «Անատոլիա» քոլեջը՝ ստանալով «պսակավոր արվեստից» տիտղոսը (1907)։ Եղել է տնօրեն-ուսուցիչ Մարզվանի Ավետարանական քոլեջում (1907-1909) ապա՝ ուսուցիչ (1909-1915) Վանի Ամերիկյան վարժարանում։ 1911-1912 թվականներին «Վան-Տոսպ»-ի խմբագրապետն էր, 1917-1919 թվականներին «Ազգ» օրաթերթի (Բոստոն, ԱՄՆ) օգնական խմբագիրը, 1919-1944 թվականներին՝ «Հայաստանի կոչնակ»ի (Նյու Յորք, ԱՄՆ) օգնական խմբագիր, 1944-1958 թվականներին՝ խմբագրապետ։ Ավագյանը զբաղվել է հայ նոր և սփյուռքահայ գրականության ուսումնասիրությամբ («Գրական դէմքեր», 1925)։ Գրել է վիպակներ, պատմվածքներ։ Կատարել է նաև թարգմանություններ, որոնցից ուշագրավ է Ալեքսեյ Տոլստոյի «Ցար Ֆեոդոր Իվանովիչ» դրաման («Հայաստանի կոչնակ», 1928)։ Մահացել է հունիսի 10-ին, Նյու Յորքում։

Գրականություն խմբագրել

  • Գոհարներ հայ գրականութեան, Բոստոն, 1916,
  • Նշանավոր օփերաներ, Նյու Յորք, 1927։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ավագյան (գրականագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 600