Հովավ Սեկուլեց (եբր.՝ ‎ חובב סקולץ‎‎, նոյեմբերի 9, 1986(1986-11-09), Կիրյատ Ատա, Հայֆա, Հայֆայի մարզ, Իսրայել), մեծ մասամբ հայտնի է իր բեմական անվամբ` Հովի Սթար, իսրայելցի երգիչ։

Հովի Սթար
Ի ծնե անունեբրայերեն՝ חובב סקולץ‎‎
Ծնվել էնոյեմբերի 9, 1986(1986-11-09) (37 տարեկան)
Կիրյատ Ատա, Հայֆա, Հայֆայի մարզ, Իսրայել
Երկիր Իսրայել
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, կրկնօրինակող և դերասան
Գործիքներվոկալ
 Hovi Star Վիքիպահեստում

2016 թվականին ներկայացրել է իր երկիր Եվրատեսիլում։

Կենսագրություն խմբագրել

Երաժշտական կարիերա խմբագրել

2009 թվականին մասնակցել է «Ծնվել է աստղ» երաժշտական մրցույթին և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։ 2015 թվականին հաղթելով իսրայելական «Եվրատեսիլի հաջորդ աստղը» տաղանդների շոուն, Հովավը թույլատվություն ստացավ ներկայացնելու Իսրայելը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում` իր «Made of Stars» երգով։ 2016 թվականի մայիսի 12-ին Հովավը անցնում է մրցույթի եզրափակիչ և վերջնական արդյունքում զբաղեցնում 14-րդ հորիզոնականը։

Անձնական կյանքը խմբագրել

Ծնվել է հրեայի ընտանիքում։ Մոր ծնողները Մարոկկոյի ռաբբի Հովավ Բիտոնն ու նրա կինն են:Հայրական պապը Դավիթ Սեկուլեցը Ռումինիայից է,իսկ տատիկ Մարգալիտը ծնվել է Եգիպտոսում։ Երբ լրանում ե նրա 4 տարին ծնողները բաժանվում են։ Մայրը ամուսնանում է բասկետբոլիստ Ջոա ՄակԿինտայրի հետ, որի արդյունքում ընտանիքը ևս մեկ անգամ տեղափոխվում է։ Հովավը սովորել է հրեական կրոնական դպրոցում,որտեղ հաճախ ենթարկվում էր ծաղրի ու վիրավորանքների։ Զինվորական ծառայությունը անցկացրել էլ ռազմական նվագախմբում։ Նա փորձառու ոճաբան է և դիմահարդար։ 2016 թվականի ապրիլին ռուսական օդանավակայանում նա կոնֆլիկտ է ունենում ռուս իրավապահների հետ համասեռամոլ լինելու պատճառով:Նա ասել է, որ իրավապահները վիրավորել նրան` փչացնելով նրա անձնագիր։