Հովիկ Կեուչկերյան

իսպանացի դերասան

Հովիկ Կեուչկերյան (անգլ.՝ Hovik Keuchkerian, նոյեմբերի 14, 1972(1972-11-14), Բեյրութ, Լիբանան[1]), հայկական ծագմամբ իսպանացի կատակերգու, բանաստեղծ, գրող, դերասան և նախկին բռնցքամարտիկ։ Առավել հայտնի է «Թղթե տունը» (իսպ.՝ La casa de papel) հեռուստասերիալում կատարած Բոգոտայի դերով։

Հովիկ Կեուչկերյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1972(1972-11-14) (51 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան[1]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասան, բռնցքամարտիկ և գրող
Կայքhovikkeuchkerian.com
 Hovik Keuchkerian Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 14-ին Լիբանանի Բեյրութ մայրաքաղաքում։ Հայրը հայ է, մայրը` իսպանուհի։ 1975 թվականին, երբ նա երեք տարեկան էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը որոշում է արտագաղթել Իսպանիա։

Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է Ալպեդրետեում, որտեղ` հոր բարում, մատուցող է աշխատել։ 20 տարեկան հասակում տեղափոխվել է Մադրիդ, իսկ 1995 թվականին բացել է սեփական` «HK,1» մարզադահլիճը, որը գտնվում է Մադրիդի Հորթալեզա թաղամասում[2]։ Մարզադահլիճը փակվել է 2015 թվականի դեկտեմբերին։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2012 Կարճամետրաժ ֆիլմերի 42-րդ փառատոն Ալկալա դե Էնարեսում Տղամարդու լավագույն ելույթ Ուրիշը (իսպ.՝ El otro) Հաղթանակ
2013 Պամպլոնյան 14-րդ փառատոն Լավագույն դերասան Հաղթանակ
Կարճամետրաժ ֆիլմերի 25-րդ փառատոն Ագիլար դե Կամպոյում Լավագուն գլխավոր դերասան Հաղթանակ
Կարճամետրաժ ֆիլմերի 12-րդ շաբաթ Կատակոմբում, Գոդելլա Լավագուն գլխավոր դերասան Հաղթանակ
2014 Կինեմատոգրաֆիական գրողների 65-րդ մրցանակաբաշխություն Լավագույն հայտնություն Ալակրանը սիրահարված է (իսպ.՝ Alacrán enamorado) Առաջադրված
Գոյայի 27-րդ մրցանակաբաշխություն Առաջադրված
Դերասանների միության 23-րդ մրցանակաբաշխություն Հաղթանակ
Կարճամետրաժ ֆիլմերի 2-րդ փառատոն Լա Կորունյայում Լավագուն գլխավոր դերասան Ուրիշը (իսպ.՝ El otro) Հաղթանակ
Պալենսիայի 23-րդ միջազգային կինոփառատոն Տղամարդու լավագույն ելույթ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Quién es Hovik Keuchkerian: de dónde es, sus problemas con el alcohol y el deporte en el que fue campeón (իսպ.) — 2024.
  2. «Gimnasio HK – Club de Fitness y boxeo, deportes de contacto, clases, cursos, todo en Madrid». web.archive.org. 2014 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Կեուչկերյան» հոդվածին։