Հովարդ Շուլց

ամերիկացի գործարար

Հովարդ Շուլց (անգլ.՝ Howard Schultz, հուլիսի 19, 1953(1953-07-19)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի բիզնեսմեն, առավել հայտնի է որպես «Սթարբաքս» ընկերության տնօրենների խորհրդի գլխավոր նախագահ և գործադիր տնօրեն[6]։

Հովարդ Շուլց
անգլ.՝ Howard Schultz
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1953(1953-07-19)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունNorthern Michigan University? և Canarsie High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, գրող, ֆինանսիստ և գործարար
ԱշխատավայրXerox, Hammarplast? և Ստարբաքս
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքhowardschultz.com
 Howard Schultz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականի հուլիսի 19-ին Բրուքլինում` հրեաների ընտանիքում։ Հայրը՝ նախկին զինծառայող Ֆրեդ Շուլցը, եղել է բեռնատար մեքենայի վարորդ։ 1975 թվականին Հովարդն ընտանիքում առաջինն էր, որն ավարտել է քոլեջը` ստանալով Հյուսիսային Միչիգանի համալսարանի բակալավրի աստիճան։

1982 թվականին աշխատանքի է ընդունվել Սիեթլի «Սթարբաքս» ընկերությունում, որն այդ ժամանակ վաճառում էր միայն հատիկավոր սուրճ։ Ոգեշնչվելով իտալական էսպրեսո-բարերի մթնոլորտից՝ նա որոշել է սուրճ վայելելու իտալական փիլիսոփայությունը փոխանցել Միացյալ Նահանգներին։ Չնայած փորձնական ծրագրերի հաջողությանը` Շուլցը չի կարողացել փոխըմբռնում գտնել այն ժամանակվա «Սթարբաքսի» ղեկավարության հետ՝ ընկերության զարգացման ուղղության վերաբերյալ, ինչի արդյունքում որոշել է ստեղծել իր սեփական ընկերությունը։ 1985 թվականին հայտնվել է «Il Giornale»-ը, ընդ որում, հենց «Սթարբաքսն» էր այդ ձեռնարկության ներդրողը, իսկ Շուլցը նոր ընկերության բացման պահին որոշ ժամանակ զբաղեցրել է «Սթարբաքսի» գրասենյակի հին աշխատասենյակը[7]։

Երկու տարի անց «Սթարբաքսի» ղեկավարությունը որոշել է փոխել աշխատավայրը և տեղափոխվել «Peet's Coffee & Tea», որն ավելի համապատասխան էր «Սթարբաքսի» ստեղծողների աշխարհայացքին։ «Սթարբաքսը» վաճառվել է Հովարդ Շուլցին և Իլ Ջիորնեյլին։

Շուլցը «Il Giornale»-ն անվանափոխել է «Սթարբաքս»-ի և ագրեսիվ ընդարձակման ճանապարհով ընդլայնել այս ապրանքանիշի տակ գտնվող իր սրճարանների ցանցը Միացյալ Նահանգներում։ Կարելի է ասել, որ հենց Շուլցի գլխավորությամբ է «Սթարբաքսը» Ամերիկայում հայտնի դարձրել էսպրեսոյի հիմքի վրա ստեղծված խմիչքները՝ Cafe Latte, Frappucchino և այլն։

1997 թվականին Շուլցը համահեղինակել է հանրաճանաչ «Pour Your Heart into It» գիրքը, որը թարգմանվել է ռուսերեն և թուրքերեն։

2016 թվականին «Ֆորբս» ամսագիրը Շուլցին համարել է 222-րդ ամենահարուստ մարդը ԱՄՆ-ում, իսկ նրա ունեցվածքը գնահատվել է 2,9 մլրդ դոլար[8]։

2018 թվականի հունիս 5-ին Հովարդ Շուլցը հայտարարել է, որ հունիսի 26-ին կհեռանա «Սթարբաքսի» տնօրենների խորհրդի նախագահի և անդամի պաշտոնից[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 O'Leary C. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.ft.com/cms/s/2/aa9831ce-c266-11dd-a350-000077b07658.html
  5. http://www.nytimes.com/2008/01/08/business/08starbucks.html
  6. Franchisebusiness.com Արխիվացված 2008-05-11 Wayback Machine. URL last accessed August 16, 2007.
  7. Влейте в неё своё сердце. Как чашка за чашкой строилась Starbucks. Стокгольмская школа экономики в Санкт-Петербурге, 2005 г. ISBN 5-315-00033-8
  8. Howard Schultz on Forbes Lists
  9. Председатель совета директоров Starbucks покидает свой пост

Գրականություն խմբագրել

  • Говард Шульц, Дори Джонс Йенг Влейте в неё своё сердце. Как чашка за чашкой строилась Starbucks = Pour Your Heart into It. How Starbucks Built A Company One Cup at a Time. — Стокгольмская школа экономики в Санкт-Петербурге, 2005. — 288 с. — ISBN 5-315-00033-8
  • Schultz, Howard and Gordon, Joanne (2011). Onward: How Starbucks Fought for Its Life without Losing Its Soul. Rodale.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովարդ Շուլց» հոդվածին։