Հովարդ Գարդներ (անգլ.՝ Howard Gardner, հուլիսի 11, 1943(1943-07-11)[1], Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, բազմաբնույթ մտածողության տեսության հիմնադիր, բուժական հոգեբանության և նյարդահոգեբանության մասնագետ։

Հովարդ Գարդներ
Howard Gardner
Ծնվել էհուլիսի 11, 1943(1943-07-11)[1] (80 տարեկան)
Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Բոստոնի համալսարան
Գործունեության ոլորտտարիքային հոգեբանություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և National Academy of Education?
Ալմա մատերՀարվարդի քոլեջ (1965), Հարվարդի համալսարան (1971) և Wyoming Seminary?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3]
Ինչով է հայտնիԲազմաբնույթ մտածողության տեսության հիմնադիր
Ազդվել էԺան Պիաժե, Ջերոմ Բրուներ, Նելսոն Գուդման[4]
Պարգևներ
Ամուսին(ներ)Ellen Winner?
Կայքhowardgardner.com(անգլ.)
 Howard Gardner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հովարդ Գարդները ծնվել է 1943 թ. հուլիսի 11-ին Փենսիլվանիայում (ԱՄՆ)։ Նրա ծնողները 1938 թ. գաղթել էին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքից։

Հ. Գարդները հաճախում է Փենսիլվանիայի Քինգստոն քաղաքի նախապատրաստական դպրոց (Վայոմինգի սեմինարիա)։ 1961 թ. ընդունվում է Հարվարդի համալսարան՝ մտադրված լինելով ուսումնասիրել պատմություն, սակայն Էրիկ Էրիկսոնի ազդեցության շնորհիվ սկսում է հետաքրքրվել հոգեբանությամբ և հարակից այլ բնագավառներով։ Ժան Պիաժեի աշխատանքներին և Ջերոմ Բրուների հետ ծանոթանալուց հետո Գարդները մի անգամ ևս փոխում է մասնագիտացումը։

Գարդները որոշ ժամանակ Ջերոմ Բրուների հետ աշխատում է Macos («Մարդն ուսումնասիրության դասընթաց») ծրագրում։ 1966 թ. նա ընդունվում է Հարվարդի դոկտորանտուրա և հաջորդ տարի Նելսոն Գուդմանի հետ միասին սկսում է աշխատել «Զրո ծրագիր» հետազոտական խմբում։ 1971 թ. նա պաշտպանում է դոկտորական թեզը՝ նվիրված երեխաների զգայությունների տեսակներին։ 1971-1986 թթ. շարունակում է իր դասախոսական աշխատանքը Հարվարդի համալսարանում և 1986 թ. ստանում պրոֆեսորի գիտական կոչում։

Տեսությունը խմբագրել

Որպես մանկավարժ-հոգեբան՝ Հ. Գարդներն առավել ճանաչված է իր բազմաբնույթ մտածողության տեսությամբ։ Նա գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու հատուկ է մտածողության, ընկալման և իմաստավորման բազմապիսի ձևեր, որոնք հազվադեպ են գործում իրարից անկախ։ Դրանք օգտագործվում են միաժամանակ և մարդու կարողությունների զարգացման կամ խնդիրների լուծման ընթացքում ունեն միմյանց լրացնելու հակում։ Գարդներն առանձնացնում էր մտածողության 7 տիպեր՝ լեզվական, տրամաբանական-մաթեմատիկական, տարածական, երաժշտական[5], մարմնաշարժողական, միջանձնային և ներանձնային մտածողություններ։

Հ. Գարդների և նրա գործընկերների համապատասխան հետազոտությունների արդյունքում ավելացվեցին մտածողության ևս 3 տիպեր՝ բնագիտական, իրական (էքզիստենցիալ) և հոգևոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gordon L. M. Encyclopædia Britannica
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. CONOR.Sl
  4. Winner, Ellen. «The History of Howard Gardner». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  5. Gardner, H., & Hatch, T.; Hatch (1989), «Multiple intelligences go to school: Educational implications of the theory of multiple intelligences» (PDF), Educational Researcher, 18 (8): 4, doi:10.3102/0013189X018008004{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովարդ Գարդներ» հոդվածին։