Հոռն հրվանդան (հոլ.՝ Kaap Hoorn, իսպ.՝ Cabo de Hornos), հրվանդան, Հարավային Ամերիկայի ծայր հարավային կետը Հոռն կղզում (55° 59՝ հարավային լայնություն, 67°16՝ արմ. երկայնություն)։ Հայտնագործել են հոլանդացիներ Յա. Լեմերը և Վ. Սխաուտենը, 1616 թվականին։ Անվանումն ստացել է ի պատիվ Սխաուտենի հայրենի քաղաք Հոռնի։

Հոռն հրվանդան
Տեսակհրվանդան
ՄայրցամաքԱմերիկա
Երկիր Չիլի
ՎարչատարածքՄագալանես և Չիլիական Անտարկտիկա, Cabo de Hornos? և Չիլիական Անտարկտիկա
Ջրլիցի ափինԴրեյքի նեղուց
Անվանված էՀորն
Քարտեզ
Քարտեզ
Հոռն հրվանդանը պարզ եղանակին

Աշխարհագրություն խմբագրել

Հոռն հրվանդանը տեղակայված է Հոռն կղզում, Դրեյքի նեղուցում, որը բաժանում ՝ Հարավային Ամերիկան Անտարկտիդայից:

Պատմություն խմբագրել

Հայտնագործվել է 1616 թվականին ծովագնացներ Յակոբ Լեմերի և Վիլեմմ Սխաուտենի կողմից։ Անվանվել է Սխաուտենի հայրենի քաղաքի պատվին՝ Հորն։

Կլիմա խմբագրել

Հրվանդանում կլիման մեղմ է, հիմնականում անփոփոխ՝ տարվա ընթացքում ջերմաստիճանը տատանվում է −2 °C մինչև +14 °C: Եղանակը հիմնականում քամոտ է մառախլապատ։ Տեղումները մեծ քանակությամբ լինում են ամբողջ տարվա ընթացքում։ Տարվա 300 օրը անձրև է գալիս և փչում է ուժեղ քամի[1]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Կղզում տեղակայված է փարոս։

 

Արվեստում և մշակույթում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мыс Горн – самое негостеприимное место земли». proboating.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոռն հրվանդան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 546