Հոչանց, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, հանրապետության արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 86 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Հոչանց
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես1455,2 կմ²
Բնակչություն56 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հոչանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հոչանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Հոչազ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1455,2 հա տարածք, որից 356,2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1035,8 հա անտառային հողեր։ Հոչանց համայնքի սահմանային գոտով հոսում է Հոչանց գետը։

Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

Առկա են կրաքարի և մարմարացած կրաքարի հանքային պաշարներ։

Պատմություն խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Հոչանց համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 56 մարդ, կա 17 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 63 51 56

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Ստեփանոս եկեղեցի (17-րդ դար), խաչքար (16-17-րդ դարեր), տապանաքար (17-րդ դար), գերազմանոց (14-րդ դար), 8 խաչքարեր (14-րդ դար), եկեղեցի «Հոչանցի անապատ» (1621 թ.), արձանագիր քար (17-րդ դար), քարանձավ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 7 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 436
  3. 3,0 3,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 362.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)