Հոմեա գաճաճ մոլորակը ունի երկու արբանյակ - Խիակա և Նամակա (անվանուները ծագում են հավայան դիցաբանության աստվածների անուններից)։ Արբանյակները հայտնաբերվել են 2005 թվականին Հոմեայի դիտարկումների ժամանակ Կեկի աստղադիտարանից.

Հոմեան իր երկու արբանյակների հետ

Հոմեայի արբանյակները ունեն մի քանի արտասովոր հատկություններ։ Համարվում է, որ նրանք հանդիսանում են Հոմեայի ընտանիքի մաս (Տրանսնեպտունային մարմինների ընտանիք), որը ձևավորվել է սառցե բեկորներից միլիարդավոր տարիներ առաջ այն բանից հետո, երբ հզոր հարվածը ջարդել է Հոմեայի սառցե մանտիան։ Խիակայի վրա, որը չափերով երկու արբանյակներից մեծն է և պտտվում է ավելի բարձր ուղեծրով, միանշանակ մակերևույթի առավել մեծ մասը է կազմում սառույցը - այս առանձնահատկությունը հաճախ չի հանդիպում Կոյպերի գոտու մարմինների համար։ Նամակայի, մոտավորապես տասն անգամ փոքր է չափերով Խիակայից, ուղեծիրը ունի տարօրինակ դինամիկա, հավանաբար, գտնվում է ավելի մեծ արբանյակի ազդեցության տակ։

Հայտնաբերումը և անվանում խմբագրել

Արբանյակները հայտնաբերվել են 2005 թվականին Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտի խմբի կողմից Հոմեայի շուրջ (որը այն ժամանակ ոչ-պաշտոնապես կոչվում էր K40506A և ուներ «Սանտա» մականուն Կեկի աստղադիտարանում դիտարկումների անցկացման ընթացքում։
Մեծ արբանյակը հայտնաբերվել է 2005 թվականի հունվարի 26-ին, և 2005 թվականի հուլիսի 29-ից հետո (երբ Հոմեան ստացավ 2003 EL61 ժամանակավոր անվանում), պաշտոնապես անվանվեց «S/2005 (2003 EL61) 1»:
Փոքրը, և ավելի մոտը Հոմեային, հայտնաբերվել է 2005 թվականի հունիսի 30-ին, և և 2005 թվականի հուլիսի 29-ից հետո անվանվեց «S/2005 (2003 EL61) 2»

Նկարագիր խմբագրել

Անվանում Միջին տրամագիծ,
կմ
Զանգված,
1021 կգ
Մեծ կիսաառանցքը,
կմ
Պտտման պարբերությունը,
օր
Էքսցենտրիսիտետը Թեքումը Հայտնաբերման ամսաթիվը
Հոմեա I Խիակա ~310 ~0,02
(0,5 % Հոմեայի)
49 880 ± 198 49,462 ± 0,083 0,050 ± 0,003 234,8 ± 0,3° հունվար 2005
Հոմեա II Նամակա ~170 ? ~0,002
(0,05 % Հոմեայի)
25 657 ± 91 18,2783 ± 0,0076 0,23 13° Հոմեայի հանդեպ հունիս 2005

Տես նաև խմբագրել