Հողմածաղիկ

բույսերի ցեղ
Հողմածաղիկ
Հողմածաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հրանունկածաղկավորներ
Ընտանիք Հրանունկազգիներ
Տրիբա Anemoneae
Ցեղ Հողմածաղիկ
Լատիներեն անվանում
Anemone
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Այլ անվանումներ

Հովածաղիկ, հողմավարդ, ծափկոտրուկ, պատվարդ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 18425
NCBI 22868

Հողմածաղիկ (լատին․՝ Anemone), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 90 (այլ տվյալներով՝ 160[1] ) տեսակ, ՀՀ-ում՝ 4-5։ Աճում է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
1 - Anemone nemorosa; 2 - Anemone ranunculoides

Ցողունի բարձրությունը 10-85 սմ։ Արմատամերձ տերևները թաթաձև-բաժան են, ցողունայինները՝ բլթկավոր, օղակաձև դասավորված, ծաղկաբույլը՝ կիսահովանոց, ծաղիկը՝ սպիտակ, դեղին, վարդագույն, պտուղը՝ բազմաընկուզիկ։

Բազմամյա խոտաբույսեր են՝ կոճղարմատով և արմատամերձ տերևներով։ Ծաղկացողունները տերևազուրկ են, միայն ծաղկի տակ ունեն կարծես տերևների պարուրակ։ Ծաղկապատի թերթերը, անդրոցեյումը և գինեցեյումը անորոշ թվով մասերով, դասավորությունը պարուրաձև է։ Պտուղը բազմակուտ է։

Հայաստանում խմբագրել

ՀՀ-ում՝5 տեսակ՝

  • Հողմածաղիկ գորտնուկանման (A. ranunculoides),
  • Հողմածաղիկ կովկասյան (A. caucasica),
  • Հողմածաղիկ փնջավոր (A. fasciculata),
  • Հողմածաղիկ անհարթ (A. impexa)
  • Հողմածաղիկ գեղեցիկ (A. speciosa

Տարածում խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի միջին լեռն, գոտիներում։ Աճում է անտառներում, թփուտներում, բացատներում, ենթալպյան, հազվադեպ՝ ալպյան մարգագետիններում։

Նշանակություն խմբագրել

Դեղաբույս է։ Պարունակում է ալկալոիդներ, սապոնին, ներկանյութ և այլն։ Պտուղը բազմընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. Պատրաստուկներն օգտագործում են ռևմատիկ ցավերի, գլխացավի, ատամնացավի, գորտնուկի բուժման ժամանակ, նաև որպես միզամուղ, քրտնաբեր, արյան մակարդելիությունը բարձրացնող միջոց։ Տեսակների մեծ մասը թունավոր է։

Տեսակներ խմբագրել

 
Snowdrop anemone Anemone sylvestris
 
Anemone lyallii
 
Ճապոնական հողմածաղիկ (Anemone hupehensis var. japonica)

Ընդգրկում է մոտ 160 տեսակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Wang Wencai (王文采), Michael J. Warnock 24.Anemone // Флора Китая = Flora of China. — 2001. — Т. 6. — С. 307.(անգլ.)
  • Арктическая флора СССР. Вып. VI / Сост. Т. В. Егорова, В. В. Петровский, А. И. Толмачёв, В. А. Юрцев; Под ред. А. И. Толмачёв. — Л.: Наука, 1971. — С. 163-175.
  • Анемоне // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Юзепчук С.В. Род 526. Ветреница — Anemone // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1937. — Т. VII. — С. 236—282. — 792 + XXVI с. — 5200 экз.
  • Алексеев Ю. Е. и др. Ветреница — Anemone // Травянистые растения СССР. В 2 т / Отв. ред. доктор биол. наук Работнов Т. А. — М.։ Мысль, 1971. — Т. 1. — С. 289—392. — 487 с. — 60 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

Հողմածաղիկ պսակավոր, բազմամյա արմատապալարավոր ծաղկաբույս է․ պատկանում է հրանունկազգիների ընտանիքին։ Հայրենիքը Փոքր Ասիայի լեռներն են(այս բույսի մի քանի տեսակներ աճում են նաև )

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հողմածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հողմածաղիկ» հոդվածին։