Հողային ֆոնդ, հանրապետության բոլոր հողերի ամբողջությունը։

Տեսակներ խմբագրել

Հողային ֆոնդը բաժանվում է ըստ՝

  • իրավական,
  • կանոնակարգի (ըստ սեփականության սուբյեկտների)
  • ըստ նպատակային օգտագործման (ըստ գործառնական նշանակության)։

Հողային ֆոնդի հողերի բնական, տնտեսական և իրավական, վիճակը բնորոշվում է հողային կադաստրով։

Ըստ վարչատնտեսական հատկանիշերի՝ Հայաստանում հողային ֆոնդը բաժանված է 10 վարչական մարզերին և Երևան քաղաքին, այսինքն 926 համայնքներին։ Հանրապետության հողային ֆոնդը կազմում է 2974259,1 հա։ [

Հայաստանի հողային օրենսգրքով հանրապետության հողային ֆոնդ, ըստ սեփականության սուբյեկտների, բաժանվում է՝

  • Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության (487397,5 հա),
  • համայնքային սեփականության (808998,4 հա),
  • պետական սեփականության (1677482,1 հա)։

Ըստ գործառնական նշանակության՝ հողային ֆոնդը բաժանվում է՝

  • գյուղատնտեսության (71,8%),
  • բնակավայրերի (4,5 %),
  • արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրության նշանակության օբյեկտների (1 %),
  • էներգետիկայի,
  • տրանսպորտի հողային ֆոնդի կառուցվածը,
  • կապի,
  • կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (0,7%),
  • հատուկ պահպանվող տարածքների (6,3%),
  • հատուկ նշանակության (0,3%),
  • անտառային (13,4%),
  • ջրային (0,7%),
  • պահուստային (1,3%) հողերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։