Հոկեյ

թիմային սպորտի ընտանիք

Հոկեյ (անգլ.՝ Hockey, հավանաբար հին ֆրանսերեն hoquet — հովվի ցուպ՝ կեռով), օլիմպիական թիմային սպորտաձև մականներով և գնդակով կամ տափօղակով, որի նպատակն է անհատական վարման և փոխանցումների միջոցով առավել թվով գնդակներ անցկացնել հակառակորդի դարպասը։ Գոյություն ունի հոկեյի 3 հիմնական տեսակ. տափօղակով հոկեյ (միջազգային պաշտոնական տերմինաբանությամբ՝ հոկեյ սառույցի վրա), գնդակով հոկեյ և մականախաղ։ Խաղում են հատուկ դաշտերում (հրապարակներում)։

Մականախաղ
Տափօղակով հոկեյ
Գնդակով հոկեյ

Կազմ և խաղի ժամանակ խմբագրել

Գնդակով հոկեյի և խոտի հոկեյի դեպքում յուրաքանչյուր թիմում լինում են 11 խաղացող (դարպասապահով), [տափօղակով հոկեյ]ի դեպքում՝ 6 խաղացող (կազմը, բացի դարպասապահից, խաղի ընթացքում անընդհատ փոփոխվում է)։ Խաղի ժամանակը համապատասխանաբար՝ 90, 70 (1 ընդմիջում) և 60 րոպե (այսպես կոչված մաքուր խաղաժամանակ, 2 ընդմիջումով)։

Պատմություն խմբագրել

Մականախաղը հայտնի է եղել դեռևս Ք. ա. II հազարամյակում, Եգիպտոսում, Պարսկաստանում, Հունաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Եվրոպաում, XIX դարի կեսին։ 1908-ից (բացի 1912 և 1924) խոտի հոկեյ մրցումները (տղամարդկանց) ընդգրկվել են օլիմպիական խաղերի ծրագրում, 1980-ից ընդգրկվեցին նաև կանանց թիմերը։ 1924-ին հիմնվել է Հոկեյի միջազգային ֆեդերացիան։ 1971-ից, 2 տարին մեկ, անցկացվում են աշխարհի առաջնություններ տղամարդկանց, իսկ 1976-ից՝ նաև կանանց թիմերի միջև, 1969-ից՝ Եվրոպայի երկրների գավաթի, 1970-ից՝ Եվրոպայի առաջնության խաղեր (տղամարդկանց միջև)։ Նախկին Խորհրդային Միությունում խոտի հոկեյ մտցվել է 1960-ական թթ. կեսերից։ 1967-ին ստեղծվել է գնդակով հոկեյի և խոտի հոկեյի ֆեդերացիան։ Խոտի հոկեյը Հայաստանում հայտնի է եղել «մականախաղ» անվանումով։

Գնդակով հոկեյըԵվրոպայի մի շարք երկրներում հայտնի է դեռևս միջին դարերից։ Ժամանակակից հոկեյն առաջացել է Մեծ Բրիտանիայում՝ XIX դարի 2-րդ կեսին, Ռուսաստանում՝ XIX դ. 60-ական թթ. 1928-ին հիմնվել է Հոկեյի համամիութենական սեկցիա։

Տափօղակով հոկեյը ծագել է XIX դարի 60-ական թթ.՝ Կանադայում։ 1870-ին Տորոնտոյում ստեղծվել է Հոկեյ առաջին ասոցիացիան։ 1879-ին առաջին անգամ ձևակերպվել և 1886-ին հրապարակվել են խաղի կանոնները։ 1890-ական թթ. սկսած Կանադայում և ԱՄՆ-ում անցկացվել են պրոֆեսիոնալ թիմերի կանոնավոր մրցումներ, 1892-ից՝ Ատենլիի գավաթի համար։ 1899-ին Մոնրեալում կառուցվել է աշխարհում առաջին փակ սահադաշտը (արհեստական սառույցով)։ 1908-ից խաղարկվում է Ալշանի գավաթի (այժմ՝ սիրողական ակումբների համար), 1925-ից՝ ՆԽԼ-ի չեմպիոնատը։ XX դարի 1-ին կեսի հյուսիս-ամերիկյան հոկեյի ականավոր վարպետներ են եղել Բ. Կուկը, Պ. Բուշարը, Բ. Գարնենը, Մ. Ռիշարը, Ժ. Բելիվոն, Դ. Հերվին, Պ. Պիլոտը, 60-70-ական թթ.՝ Գ. Հոուն, Ռ. Հալլը, Մ. Միկիտան, Ռ. Օրրը, Ֆ. էսպոզիտոն, Ռ. Կլարկը և ուրիշներ։ XX դարի սկզբին տափօղակով հոկեյը սկսեց տարածվել Եվրոպայում։ 1908-ին հիմնվեց սառույցի վրա Հոկեյի միջազգային լիգան, որը 1976-ին միավորում էր 30 երկրների ազգային ֆեդերացիաներ, 1924-ից տափօղակով հոկեյ ընդգրկվել է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ 1956-ի օլիմպիական խաղերին տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի դարպասապահն է եղել ԽՍՀՄ սպորտի վարպետ Գրիգոր Մկրտչյանը։ Օլիմպիական չեմպիոններ են եղել հետևյալ թիմերը. Կանադա - 6, ԽՍՀՄ - 5, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ - մեկ անգամ։ 1930-ից կանոնավոր անցկացվում են աշխարհի առաջնություններ (1924-ի և 1928-ի օլիմպիական տուրնիրները հռչակվել են որպես աշխարհի առաջնություններ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 514