Հոլոքոստը Հունաստանում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանի հրեաների հալածանքներն ու ոչնչացումը գերմանական նացիստների, նրանց դաշնակիցների ու կոլաբորացիոնիստների կողմից «հրեական հարցի վերջնական լուծման» շրջանակներում։

Հրեաները Հունաստանում պատերազմից առաջ խմբագրել

Պատերազմի նախօրեին Հունաստանում բնակվում էր 77 377 հրեա[1], այլ տվյալներով՝ 79 950[2]: Ամենամեծ համայնքը գտնվել է Սալոնիկում. նրա կազմում եղել է ավելի քան 50 հազար հրեա[2][3]։

Հունաստանի օկուպացիա խմբագրել

 
Օկուպացված Հունաստանի բաժանման քարտեզ

1940 թվականի հոկտեմբերի 28-ին իտալական բանակը ներխուժել է Հունաստանի տարածք նախկինում օկուպացված Ալբանիայի տարածքով, սակայն պարտություն է կրել։ 1941 թվականի ապրիլի 6-ին Իտալիայի կողմից կոնֆլիկտին միջամտել է նացիստական Գերմանիան։ Մինչ ապրիլի 29-ը Հունաստանի մայրցամաքային ողջ տարածքը գրավվել է գերմանական բանակի կողմից։ 1941 թվականի մայիսին գրավվել է նաև Կրետե կղզին։

12 898 հրեաներ կռվել են նվաճողների դեմ հունական բանակի կամզում։ 1940-1941 թվականների մարտերի ընթացքում վիրավորվել են 3500 հրեա զինվորներ, իսկ 613-ը զոհվել են[4]։ Նրանցից առավել հայտնի է գնդապետ Մորդեխայ Ֆրիզիսը, որ 1940 թվականի դեկտեմբերի 5-ին սպանվել է իտալական բանակի դեմ մղված մարտում[5], իսկ 50-րդ մակեդոնական բրիգադը կոչվել է «Կոենի գումարտակ», որովհետև նրա կազմում ծառայում էին բազմաթիվ հրեաներ Սոլոնիկից[4][6]։

Կապիտուլյացիայից հետո Հունաստանը բաժանվել է օկուպացիոն երեք գոտիների Գերմանիայի, Իտալիայի ու Բուլղարիայի միջև։

Գերմանիան զբաղեցրել է Աթենքը, Սալոնիկը, Կենտրոնական Մակեդոնիան և մի քանի կղզիներ, այդ թվում՝ Կրետեի մեծ մասը։ Հունաստանի տարածքի երկու երրորդն օկուպացվել է Իտալիայի կողմից։ Հունաստանի վրա հարձակվելու ժամանակ Բուլղարիայի տարածքը որպես մարտահենադաշտ օգտագործելու համար Գերմանիան 1941 թվականի ապրիլին Բուլղարիային է փոխանցել Թրակիան ու Արևելյան Մակեդոնիան։

Հրեաների հալածանքներ խմբագրել

Գերմանական տարածքներում բռնաճնշումներն սկսել են 1941 թվականի ապրիլին։ Ամռանը առգրավվել են հրեաներին պատկանող բոլո ակտիվները։ 1941 թվականի հուլիսի 11-ին Սալոնիկի հրեա տղամարդկանց ստիպել են առավոտից մինչև երեկո կանգնել հրապարակում թեժ արևի տակ, ապա նրանց մի մասն ուղարկվել է հարկադիր աշխատանքի հանքերում[2]։

Օկուպացված Հունաստանի իտալական տարածքներում հրեաների դրությունը եղել է ավալի լավ, քան գերմանական և բուլղարական տարածքներում։ Իտալական տարածքներում հրեաներին չեն հալածել, ռասայական օրենքներ չեն սահմանվել[7][8]։ Օկուպացված Հունաստանի իտալական տարածքներից չի արտաքսվել ոչ մի հրեա։ Իտալացիները նաև գերմանական տարածքներից՝ Սալոնիկից, հանել են Իտալիայի քաղաքացիություն ունեցող 350 հրեայի՝ այդպիսով նրանց փրկելով նացիստական համակկենտրոնացման ճամբարներում սպասվող մահվանից[9]։

Տեղափոխում մահվան ճամբարներ խմբագրել

 
Հունաստանի հրեաների արտաքսումը, Յանինա, 25 մարտի, 1944

Ինչպես եվրոպական մյուս երկրներում, այնպես էլ Հունաստանում հրենարի տեղափոխմամբ մահվան ճամբարներ զբաղվել են ՍՍ գլխավոր ֆյուրերի պաշտոնական ապարատն ու ոստիկանությունը։ 1943 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 4-ն այդ պաշտոնն զբաղեցրել է Յուրգեն Շտրոպը, 1943 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 1944 թվականի սեպտեմբերի 24-ը՝ ՍՍ գրուպենֆյուրեր Վալտեր Շիմանան[10]։ SIPO և SD ոստիկանությունը գլխավորել է շտանդարտենֆյուրեր Վալտեր Բլյումեն։

Հունաստանի հրեաների առաջին տեղափոխությունը Օսվենցիմ տեղի է ունեցել 1942 թվականի փետրվարի 8-ին[11]։ Զանգվածային արտաքսումն սկսվել է մեկ տարի անց[2]։ 1943 թվականի մարտին օկուպացված Հունաստանի գերմանական տարածքների բոլոր հրեաները տեղափոխվել են գետտո, ապա մահվան ճամբարներ Լեհաստանում. դրանք եղել են 49 285 մարդ[7]։ Տրանզիտային համակենտրոնացման ճամբարներից մեկը եղել է Հայդարի համակենտրոնացման ճամբարը Աթենքի մոտ։

Օկուպացված Հունաստանի իտալական տարածքներից հրեաներին մահվան ճամբարներ ուղարկել սկսել են Իտալիայի կապիտուլյացիայից և դրանք գերմանական զորքերի կողմից գրավվելուց հետո՝ 1943 թվականի աշնանը։ 1944 թվականին գերմանացիները նախկին իտալական տարածքներից Օսվենցիմ են տեղափոխել 800 հրեաների Աթենքից, գրեթե 2000 հրեաների Կորֆուից և գրեթե 2000 հրեաների Ռոդոսից[8]։

Բուլղարիայի կողմից օկուպացված հունական Թրակիայում բնակվում էր շուրջ 6000 հրեա[12][13]։ Այդ հրեաներին բուլղարական իշխանությունները, գերմանացիների հետ համաձայնեցնելով, 1943 թվականին ուղարկել են մահվան ճամբար։ Տեղափոխությամբ կազմակերպմամբ զբաղվել են Բուլղարիայի ներքին գործերի նախարար Պյոտր Գաբրովսկին և հրեաների գործով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բելևը[12][14]։ 1943 թվականի մարտի 4-ին ավելի քան 4000 թրակիացի հրեաներ ձերբակալվել են և ուղարկվել տրանզիտային ճամբարներ մինչև նույն թվականի մարտի 18-19-ը։ Դրանից հետո նրանք տեղափոխվել են Օսվենցիմ[12]։ Մակեդոնիայի և Թրակիայի 11 343 հրեաներ սպանվել են մահվան ճամբարներում[15]։

Պատերազմի ավարտին Հունաստանում կենդանի էր մնացել շուրջ 10 հազար հրեա[7]։

Դիմադրություն և փրկություն խմբագրել

 
Աշխարհի արդարակյաց արքայադուստր Ալիսա Բատենբերգը

Տարբեր գնահատականներով՝ Հունաստանում բնակվող 1300-ից մինչև 2000 հրեաներ 1941 թվականին ընդունվել են պարտիզանական ջոկատներ և պայքարել նվաճողների դեմ։ Հրեական համառոտ հանրագիտարանի տվյալներով՝ մինչև 1943 թվականը Սալոնիկում ու Թեսալիայում կազմակերպվել են հրեական առանձին պարտիզանական ջոկատներ[7], սակայն պարտիզան Իոսիֆ Մատսասը պնդում է, թե Հունաստանի պարտիզանների շարքում հրեական առանձին ջոկատներ չեն եղել[16]։

Աթենքում ու Հունաստանի մի շարք այլ քաղաքներում գործել է հրեական ընդհատակ։ Մերձավոր Արևելքում դաշնակիցների զորքերի հրամանատար ֆելդմարշալ Հենրի Վիլսոնը շնորհակալություն է հայտնել հրեա պարտիզաններին Հունաստանը գերմանական օկուպացիայից ազատագրելու գործում օգնություն ցուցաբերելու համար։ Հունաստանի 135 հրեաներ ապստամբություն են բարձրացրել Օսվենցիմում և պայթեցրել երկու դիակիզարաններ։ Այդ խռովության ճնշման համար գերմանացիներն ստիպվա են եղել գործի դնել նաև օդուժ[7][17]։ Լեհաստանում մահվան ճամբարից փախած հունաստանցի հրեաները 1944 թվականին մասնակցել են Վարշավայի ապստամբութայնը[18]։

Շատ հույներ, վտանգելով իրենց կյանքը, օգնել են փրկել հրեաներին։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Հունաստանի 328 բնակիչներ հրենաերին փրկելու համար Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից ճանաչվել են աշխարհի արդարակյացներ[19]։ Նրանց թվում է արքայադուստր Ալիսա Բատենբերգը, ով իր տան նկուղում թաքցրել է Ռախել Կոենին ու նրա երեխաներին[20]։ Հրեաների հալածանքների դեմ հրապարակայնորեն բողոքել է Աթենքի արքեպիսկոպոս Դամասկինը[21]։

Ռոդոս կղզում մի շարք հրեա ընտանիքների փրկել է Թուրքիայի հյուպատոս Սելախատին Ուլկումենը, իսկ իսպանական քաղաքացիություն ունեցող հրեաներին հայրենիք է վերադարձրել Հունաստանում Իսպանիայի դեսպան Սեբաստյան Ռոմերո Ռադիգալեսը[22]։

Հոլոքոստի հիշատակ խմբագրել

Հունաստանը Հոլոքոստի հիշատակի հավերժացման ու ուսումնասիրման գծով համագործակցության միջազգային միության (ITF) անդամ է[23]։ Հոլոքոստի պատմությունը Հունաստանի դպրոցներում դասավանդվում է նախնական դպրոցի 6-րդ դասարանից մինչև ավագի (լիցեյ) 3-րդ դասարանը[24]։ Այնուամենայնիվ, 21-րդ դարում երկրում առկա է հակասեմականության ծայրահեղ բարձր մակարդակ, իսկ Հոլոքոստին նվիրված հուշարձանները պարբերաբար վնասվում են վանդալների կողմից[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Коэн Ж. — перевод с англ. Greek Jews heirs to proud tradition, JTA (18-08-2004). «О Греции, в которой все есть». Sem40. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին. {{cite web}}: External link in |description= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «L'Olocausto in Grecia» (իտալերեն). olokaustos.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  3. «Greece. Historical Background». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 «Remembering and Naming the Greek-Jewish War Heroes of World War II» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «Colonel Mordechai Frizis' bust to be unveiled in Thessaloniki». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. SALONIKA
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Հունաստան՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  8. 8,0 8,1 «Greece» (անգլերեն). ushmm.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  9. Беркович Е. М. Банальность добра, или Как итальянские фашисты спасали евреев. Часть 2 // Заметки по еврейской истории : интернет-журнал. — 12 января 2003 года. — В. 2.
  10. «SS-GRUPPENFÜHRER & GENERALLEUTNANT DER POLIZEI». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. Jack Fischel. Chronilogy // The Holocaust. — Greenwood Publishing Group, 1998. — P. xxiii. — 196 p. — (Greenwood Press guides to historic events of the twentieth century). — ISBN 9780313298790
  12. 12,0 12,1 12,2 «Transports from Macedonia and Thrace» (անգլերեն). deathcamps.org. 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. «Македонских евреев увековечили». jewish.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  14. Jack Fischel. The Holocaust. — Greenwood Publishing Group, 1998. — P. 68-70. — 196 p. — (Greenwood Press guides to historic events of the twentieth century). — ISBN 9780313298790
  15. Բուլղարիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  16. Matsas, Joseph. The Participation of the Greek Jews in the National Resistance, 1940-1944(անգլ.) // Journal of the Hellenic Diaspora. — Pella Publishing Company, 1991. — В. 1. — Т. 17. — С. 55-68. — ISSN 0364-2976.
  17. Этингер Я. Я. Еврейское сопротивление в годы Холокоста. Часть вторая: Восточная Европа // Международная еврейская газета. —М. — В. 9-10. Архивировано из первоисточника 29 Հոկտեմբերի 2007.
  18. Հականացիստական դիմադրություն՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  19. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  20. «Спасение в королевском дворце. Принцесса Алиса (Греция)». Яд ва-Шем. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  21. Катастрофа. Евреи в период Катастрофы. Народы мира и Катастрофа՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  22. «Sebastián de Romero Radigales» (իսպաներեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  23. «Holocaust Education, Remembrance, and Research in Greece» (անգլերեն). Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance, and Research. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  24. «Greece - Holocaust Education Report» (անգլերեն). Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance, and Research. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  25. «Второй раз за год осквернен памятник жертвам Холокоста в Афинах». NEWSru.com. 2 ноября 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Bedford, Robert. An Introduction to Literature on the Holocaust in Greece. New York: Sephardic Historical Committee, 1994. ISBN 1-886-85700-8
  • Fleischer, Hagen. Greek Jewry and Nazi Germany: The Holocaust and Its Antecedents. Athens: Gavrielides Publishing, 1995
  • Matsas, Michael. The Illusion of Safety: The Story of Greek Jews during the Second World War. Pella Publication, 1997

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Greece» (PDF) (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  • Greece Yad Vashem