Հոլոքոստը Լեհաստանում, Լեհաստանի հրեաների պլանավորված կերպով հետապնդումներն ու զանգվածային սպանությունները Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոլոքոստի զոհ են դարձել նաև օկուպացված Լեհաստանի ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներից գնչուները, ինչպես նաև պարտիզաններ, ԽՍՀՄ ռազմագերիներ և այլն։

Ռեյնհարդ գործողություն, հրեաների արտաքսումը դեպի Տրեբլինկա մահվան ճամբար
Վարշավայի գետտո, 25 մայիս, 1941 թվական

Լեհաստանի տարածքում ձևավորվեցին հրեական գետտոներ և կառուցվեցին խոշորագույն մահվան ճամբարներ, որոնք նախատեսնված էին մարդկանց զանգվածային ոչնչացման համար։ Լեհաստանի մահվան ճամբարներում սպանեցին նաև Առանցքի երկրների և այլ երկրների հրեաներին՝ Հրեական հարցի վերջնական լուծման նպատակով։

Լեհաստանում մինչպատերազմական շրջանում ապրող 3.3 միլիոն հրեաներից պատերազմի ընթացքում սպանվեցին 2.8 միլիոնը, կամ հրեաների 85 %-ը[1][2]։

Հրեաները մինչպատերազմական Լեհաստանում խմբագրել

Լեհաստանի տարածքում հրեաներն ապրել են 11-րդ դարից սկսած։ Հետագայում նրանք Լեհաստան են եկել Արևմտյան Եվրոպայի երկրներից, մասնավորապես Գերմանիայից՝ խուսափելով հետապնդումներից։ Լեհաստանի կառավարությունը կողմ էր հրեաների վերաբնակեցմանը, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեմ։

 
Լոձի գետտո, 1941 թվական

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում երկրի տարածքում ուժեղ հակասեմականություն էր տարածված։ 1930 թվականին Լեհաստանում հրեաների թվաքանակը կազմում էր 2.9 միլիոն, իսկ 1939 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 3.3 միլիոն։ Հրեաների տնտեսական վիճակը 1930-ական թվականների երկրորդ կեսից սկսեց արագորեն անկում ապրել՝ կապված իշխանությունների վարած խտրականության հետ։ Միևնույն ժամանակ ծաղկում էր ապրում հրեական համայնքում մշակութային և հասարակական կյանքը։

1938 թվականի հոկտեմբերի 28-ից 29-ը նացիստական ղեկավարությունը Գերմանիայում ապրող հրեաներին (17 հազար լեհական անձնագիր ունեցող մարդու) բռնի ուժով վտարեց դեպի գերմանա-լեհական պետական սահմանային գոտու տարածքներ։ Լեհական կառավարությունը չընդունեց հրեա փախստականներին, դրա համար էլ վերջիններիս համար խիստ ծանր պայմաններ ստեղծվեցին։ 1939 թվականի մայիսի 8-ին Գերմանիայից ևս տասը հազար հրեաներ արտաքսվեցին Լեհաստան[3]։

Օկուպացիա խմբագրել

 
Տրեբլինա մահվան ճամբարի զոհերի եղբայրական գերեզմանոց

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց 1939 թվականի սեպտեմբերի 1-ին` Գերմանիայի վերմախտի ներխուժմամբ Լեհաստան։ Այդ ներխուժման պատճառով հրեա գաղթյալները դեպի արևելք սկսեցին տեղափոխվել։ Սկզբից ԽՍՀՄ-ը Լեհաստանի հրեաներին ընդունում էր իր երկրի տարածք, իսկ հետո փակեց սահմանը և հրեաներին հետ ուղարկեց գերմանացիների կողմից զավթված տարածքները[4]։

1940 թվականի սկզբին Բելառուսական ԽՍՀ-ում ցուցակագրվեցին 65 796 հրեա փախստականներ Լեհաստանից[5]։ 1939 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ տարածք փախավ լեհական 300 հազար հրեա[6]։ 1939 թվականի աշնանն ու ձմռանը մոտավորապես 15 հազար հրեա Լեհաստանից տեղափոխվեցին Լիտվական ԽՍՀ և ժամանակավոր կացություն ստացան Վիլնյուսում[7]։

Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացրած Լեհաստանի տարածքը բաժանվեց մասերի․ արևմտյան հատվածը միացվեց Գերմանիային, իսկ մնացած մասերը դարձան գեներալ-նահանգապետություն։

Հրեաների արտաքսում և մեկուսացում խմբագրել

1939 թվականի սեպտեմբերի 21-ին սկսվեց հրեաների արտաքսումը Լեհաստանից և այլ տարածքներից, որոնք անցել էին Գերմանիայի տիրապետության ներքո։ 1939 թվականի հոկտեմբերից մինչև 1940 թվականի մարտը Գդանսկից, Արևմտյան Պրուսիայից, Պոզնանից, Վերին Արևելյան Սիլեզիայից, Վիեննայից և Օստրավայից դեպի Լյուբլին տեղահանվեցին 95 հազար հրեաներ[8]։

Հետո հրեաներին մեկուսացրին գետտոներում, որոնցից մեծագույնը Վարշավային գետտոն էր, ուր տեղավորվեց 500 հազար մարդ[9]։

Ոչնցաչման փուլ խմբագրել

 
Լեհաստանի գետտոների և մահվան ճամբարների քարտեզը:

Հրեաներին ոչնչացնելու հիմնական ծրագիրը դարձավ Ռեյնհարդ գործողությունը։

1942 թվականի փետրվարից, Վանզեի կոնֆերանսից հետո, սկսվեց հրեաների զանգվածային սպանությունները Լեհաստանի տարածքում։ Առաջին մահվան ճամբարը դարձավ Խելմնոն, որը բացվեց 1941 թվականի դեկտեմբերին։ Ամբողջ Լեհաստանի տարածքով բացվեցին համակենտրոնացման ճամբարներ, որոնք իրականում մահվան ճամբարներ էին։ Դրանցից մեծագույններից էին՝ Օսվենցիմը, Տրեբլինկան, Մայդանեկը, Բելժեցն ու Սոբիբորը[10]։ Ռեյնհարդ գործողությունը սանձազերծելու պահից՝ 1942 թվականի հուլիսից մինչև 1943 թվականի հոկտեմբերը, երեք մահվան ճամբարներում (Բելժեց, Սոբիբոր և Տրեբլինկա) սպանվեցին ավելի քան 2 միլիոն հրեաներ և մոտ 50 հազար գնչուներ հինգ գեներալ-նահանգապետություններից (Վարշավա, Լյուբլին, Ռադոմ, Կրակով և Գալիցիա)։ Վերջին գետտոն գեներալ-նահանգապետությունում (Կելցե քաղաքում) գոյությունը պահպանեց մինչև 1944 թվականի օգոստոսը, երբ նրա դրա բնակիչներին արտաքսեցին Օսվենցիմ[11]։

1942 թվականի հուլիսին սկսվեց Վարշավայի գետտոյից (ամենամեծը բոլոր ստեղծված գետտոներից) հրեաների զանգվածային արտաքսումները դեպի Տրեբլինկա մահվան ճամբար։

Լոձի գետտոյում մեկուսացրել էին շուրջ 160 000 հրեաների։ Այս գետտոն ոչնչացվել է աստիճանաբար։ Արտաքսման առաջին ալիքը դեպի Խելմնո կատարվել է 1942 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում (55 հազար հրեաներ Լոձից ու Կալիշի շրջանի քաղաքներից)։ Հետո կրկին տեղի ունեցան տեղահանություններ Լոձից ու կրկին տեղափոխեցին հրեաներին Խելմնո։ 1944 թվականի սեպտեմբերի 1-ին արդեն Լոձի գետտոն վերջնականորեն վերացվեց։ Լյուբլինի հրեա բնակիչներին տեղափոխեցին Բելժեց մահվան ճամբար։ 1942 թվականի մարտի 17-ից ապրիլի 14-ը 37 հազար հրեաներ ուղարկվեցին ոչնչացման Բելժեց ճամբար, իսկ մնացած 4 հազարին տեղափոխեցին Մայդան-Թաթարական գետտո։ 1942 թվականի մարտին Բելժեց ճամբար բերվեցին Լյուբլինի վոևոդության հրեա բնակչությանը, ինչպես նաև գնացքներով հրեաներ բերեցին Արևմտյան Ուկրաինայից։ 1942 թվականի մարտին Լվովից դեպի Բելժեց ուղարկվեցին մոտավորոպես 15 հազար հրեաներ, իսկ օգոստոսին՝ 50 հազար։

1942 թվականի հունիսին և հոկտեմբերին Կրակովից հրեաների մեծամասնությանը ուղարկեցին Բելժեց։ 1943 թվականի մարտին այդտեղ մնացած վեց հազար հրեաներին ուղարկեցին Կրակովի արվարձանում կառուցված Պլաշով համակենտրոնացման ճամբար, իսկ երեք հազար հրեաներին՝ Օսվենցիմ։ 1942 1942 թվականի սեպտեմբերին Ռադոմի, Կելցի, Չեստոխովայի և Արևելյան Լեհաստանի այլ քաղաքների հրեա բնակիչներին ուղարկեցին Տրեբլինկա։

Հրեաները հականացիստական դիմադրությունում խմբագրել

 
Մորդեխայ Անելևիչ՝ Վարշավայի գետտոյի ապստամբության ղեկավար

Կենտրոնական Լեհաստանում գործում էր 27 հրեական և 13 խառը պարտիզանական միավորումներ, որոնցում հրեաները կազմում էին գրեթե 1/3-ը[12][13]։ Պարտիզանական շարժման մասշտաբները Լեհաստանում զգալիորեն պակաս էին, քան ԽՍՀՄ-ում, քանի որ գետտոներից փախած հրեաների մեծամասնությանը սպանում էին տեղական ազգայնամոլները։ Երբ Լեհաստանի տարածքում սկսվեց բուռն կերպով տարածվել պարտիզանական շարժումը, հրեաների մեծամասնությունն արդեն ոչնչացված էր[14]։

Պատմական նշանակություն ունեցավ Վարշավայի գետտոյում ապստամբությունը, որը ղեկավարում էր Մորդեխայ Անելևիչը։ Վատ զինված ապստամբները գրեթե մեկ ամիս պայքարում էին ՍՍ-ի կանոնավոր զորքերի դեմ։ Մյուս գետտոների ընդհատակյա մարմինները նույնպես զինված դիմադրություն ցուցաբերեցի տեղահանությունների դեմ ու հարձակվեցին գերմանական օբյեկտների վրա Կրակով, Բենձին-Սոսնովեց, Տարնուվ քաղաքներում։ Բելոստոկի գետտոն, ուր պահվում էին ավելի քան 50 հազար հրեաներ, հնգօրյա ապստամբությունից հետո 1943 թվականի օգոստոսի 16-ին լուծարվեց։

Պատերազմի ողջ ընթացքում միակ հաջողակ ապստամբությունը Սոբիբոր մահվան ճամբարում էր, որը սկսվեց 1943 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այն ղեկավարում էր լեյտենանտ Ալեքսանդր Պեչերսկին. նրա օգնականն էր Լեհաստանի ռաբբիի որդին՝ Լեոն Ֆելդհենգերը։ Սրա հետ միաժամանակ ապստամբությունների ալիքներ բարձրացան Կրուշնայում (1942 թվականի դեկտեմբերի 16), Մինսկ-Մազովեցկիում (1943 թվականի հունվարի 10), Չեստոխովայում (1943 թվականի հունիսի 25), Տրեբլինկայում (1943 թվականի օգոստոսի 2), Բելոստոկում (1943 թվականի օգոստոսի 16), Կրիխուվեում (1943 թվականի օգոստոսի 16), Լվով-Յանովսկում (1943 թվականի նոյեմբերի 18)։

Մի քանի հազար հրեա զինյալներ մասնակցեցին Վարշավայի ապստամբությանը 1944 թվականի ամռանը։ Նրանց միացան այսպես կոչված «Ինտերնացիոնալիստական հրեական բրիգադան», որի մասնակիցները հիմնականում Հունաստանի հրեաներն էին, որոնց ապստամբները ազատ արձակեցին Գենսիյուվկա համակենտրոնացման ճամբարից։

Հրեա ռազմագերիների ոչնչացում խմբագրել

 
Կրակովի հրեաների ճամբար

Գերմանացիների հարաբերությունները լեհական բանակի հրեա ռազմագերիների և Կարմիր բանակի հրեա ռազմագերիների նկատմամբ մի փոքր տարբերվում էր։ Լեհաստանի բանակի հրեա ռազմագերիների ընդհանուր թիվը կազմում էր մոտավորապես 60-ից 65 հազար։ Նրանց գրանցելուց հետո գերմանացիները առանձնացնում էին այլ ռազմագերիներից, պահում էին առանձին վայրերում։ 1940 թվականի գարնանը ճամբարներում մահացան կամ սպանվեցին 25 հազար հրեա ռազմագերիներ։ Մինչև պատերազմի ավարտը ընդամենը մի քանի հարյուր հրեա զինվորներ կենդանի մնացին[15][16]։

Հակասամեկանությունը օկուպացված Լեհաստանում և լեհերի մասնակցությունը հոլոքոստին խմբագրել

Լեհաստանում հրեաների ոչնչացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև լեհերը. ինչպես կոլլաբորացիոնիստները (թշնամուն գործակցող անձ), այնպես էլ լեհ ազգայնամոլները։ 1941 թվականի հուլիսի 10-ին Եդվաբնե գյուղում լեհերը հրեաների կոտորած կազմակերպեցին՝ սպանելով մի քանի հարյուր մարդու, իսկ մնացածին ողջ-ողջ այրեցին։ Եդվաբնեում մահացան ավելի քան 1500 հրեաներ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ[17][18][19]։

Եդվաբնեի դեպքը միակը չէր Լեհաստանում[20]։ Պատմաբանների ներկայացմամբ լեհերը ակտիվորեն մասնակցել են հրեական կոտորածներին։ Շուրջ երեսուն կոտորած են կազմակերպել լեհերը 24 բնակավայրերում[21]։ Լեհերի ձեռքով նվազագույնը տասնյակ հազարավոր հրեաներ են կոտորվել[22]։

Օգնություն հրեաներին խմբագրել

Լեհաստանում փրկվել են 120 հազար հրեաներ[23]։ Ըստ գնահատականների, մինչև 350 հազար լեհեր են մասնակցել հրեաներին փրկելու գործում[24] (լեհ պատմաբան Վլադիսլավ Բարտոշևսկու հաշվարկներով այդ թիվը կազմում է մինչև մեկ միլիոն[25]): Մոտավորապես 5000 լեհեր դատապարտվել են մահվան նացիստների կողմից հրեաներին օգնելու մեղադրանքով[26][27]։ Լեհաստանի վտարանդի կառավարությունը ստեղծել է Ժեգոդա ընդհատակյա կազմակերպությունը (լեհ.՝ Żegota, Օկուպացված Լեհաստանի տարածքի հրեաների օգնության խորհուրդ, 1942-1945), որպեսզի կազմակերպի հրեաների փրկությունը։ Այս պրոցեսը գլխավորեց Զոֆիա Կոզակ-Շչուցկան, որին հետո արժանացնելու էին ատալու էին Աշխարհի արդարակյաց տիտղոսը[28]։ Ժոգոդայի ակտիվ մասնակիցներից էր նաև Իրենա Սենդլերը։ Լեհ ընդհատակյա գործիչ Յան Կարսկին 1942 թվականին հասնում է Մեծ Բրիտանիա և զեկույց է կարդում հրեաների վիճակի մասին՝ Միացյալ Թագավորության ուշադրությունը փորձելով գրավել այս հարցի վրա։

 
Աուշվից մահվան ճամբարի զոհերի կոշիկներ

2016 թվականի հունվարի 1-ին 6620 մարդու Յադ Վաշեմը ներկայացրեց Աշխարհի արդարակյացների մրցանակին[29]։

Պատերազմից հետո խմբագրել

1944 թվականի Լեհաստանի ազատագրումից հետո փրկված հրեաները կրկին հետ վերադարձան։ Նույն թվականի օգոստոսի 10-ին Լյուբլինում ստեղծվեց Հրեաների օգնության կոմիտեն, որն ավելի ուշ դարձավ Լեհաստանի հրեաների կենտրոնական կոմիտե։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց հակառակ գործընթաց՝ հրեաների հալածանքը լեհերի կողմից[30]։

Այդ անհանդուժողականությունը սկսվեց այն պատճառով, որ հրեաների ունեցվածքը յուրացրած լեհերը չէին ուզում հետ վերադարձնել դրանք իրական տերերին։ Այդ պատճառով 1944 թվականի նոյեմբերից 1945 թվականի դեկտեմբերը լեհերի հարձակումներից զոհվեցին 351 հրեաներ[31][32]։ Մինչև 1947 թվականի ավարտը այդ թիվը հասավ 1500-ի։

Հակասեմականության մեծագույն դրսևորումներից մեկը դարձավ Կելցեի կոտորածը 1946 թվականի հուլիսի 4-ին, որի ժամանակ սպանվեցին 40 և վիրավորվեցին 50 հրեաներ։ Կելցեի կոտորածը պատճառ դարձավ հրեաների զանգվածային արտագաղթը Լեհաստանից։ Եթե 1946 թվականի մայիսին Լեհաստանից հեռացավ 3500 հրեա, ապա հունիսին՝ 8000, հուլիսին՝ 19 հազար, իսկ օգոստոսին այդ թիվը հասավ 35 հազարի[33]։

Հրեաների արտաքսումը պետք է դիտել էթնիկ զտումների տեսանկյունից, որոն անցկացվում էին երկրի տարածքում։ «Լեհաստանը լեհերի համար» լոզունգը 1940-ական թվականների վերջին դարձավ ոչ թե հասարակ նկրտում, այլ փաստ։ Այդ էթնիկ զտումները տեղի ունեցան հետևյալ փուլերով.

  • հրեաների ոչնչացում նացիստների կողմից՝ լեհերի օժանդակությամբ
  • Լեհաստան վերադարձած հրեաների հալածանքներ
  • ուկրաինացիների և լեմկիների արտաքսում 1944-ից 1946 թվականներին «Վիսլա» գործողության շրջանակներում
  • գերմանացիների արտաքսում[34]։

Աղետի հետևանքներ խմբագրել

Եվրոպայի հրեաների աղետից հետո Լեհաստանի հրեաներից կենդանի մնացին միայն 380 հազարը. 25 հազարը փրկվեցին Լեհաստանում, 30 հազարը վերադարձան ճամբարներից, իսկ մնացածը ԽՍՀՄ տարածքից վերադարձածներն էին։ 1946 թվականի Կելցեի ջարդերից հետո երկրից մեծ թվով հրեաներ արտագաղթեցին։ Այդ թվականի հրեաների թիվը երկրում կազմեց 100 հազար։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների Լեհաստանում ապրում են շուրջ 7500 հրեաներ, հիմնականում խոշոր քաղաքներում՝ Վարշավա, Վրոցլավ և Կրակով[35]։

Լեհաստանի տարածքում ոչ միայն հրեաներին սպանեցին, այլև կործանեցին նրանց բազմադարյան մշակույթը, որը Արևելյան Եվրոպայի անքակտելի մասն է կազմել[36][37][38]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. СС в действии. Документы о преступлениях СС. Москва, 1960, стр. 181.
  2. Կաղապար:Книга:Отрицание Холокоста: история и современные тенденции
  3. Польша՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. Лейбельман М. Папа Римский: «Холокост - позор человечества!» // Каскад : газета. —Балтимор, 27 января — 10 февраля 2006. — В. 254. Архивировано из первоисточника 25 փետրվարի 2008.
  5. Розенблат Е. С., Еленская И.Э. Динамика численности и расселения белорусских евреев в XX веке // Население и общество : бюллютень. — 17-30 марта 2003. — В. 105-106.
  6. Чёрная И. (18 сентября 2008). ««Тегеранские дети» - неизвестная история спасения еврейских детей». Сохнут. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Временное пристанище в Литве». Побег и спасение. Американский мемориальный музей Холокоста. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  8. Нацистская политика уничтожения еврейского народа и этапы Катастрофы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  9. Варшава՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  10. «Лагеря смерти. Обзор». Энциклопедия Холокоста. Американский мемориальный музей Холокоста. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  11. Польша՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  12. Этингер Я. Я. Еврейское сопротивление в годы Холокоста. Часть первая: Восточная Европа // Международная еврейская газета. —М. — В. 7-8. Архивировано из первоисточника 19 Ապրիլի 2008.
  13. Сопротивление антинацистское՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  14. «Партизаны». Энциклопедия Катастрофы. Яд ва-Шем. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  15. Советские евреи в немецком плену // Обречённые погибнуть / Составители Павел Полян, Арон Шнеер. — М.: «Новое издательство», 2006. — С. 11. — 576 с. — ISBN 5983790692
  16. Шнеер А. Книга 1. Глава 6. Евреи в армиях западных стран (1939—1945 гг.) // Плен. — Гешарим — Мосты культуры, 2005. — Т. 2. — 620 с. — ISBN 5-93273-195-8
  17. Едвабне или сотрясение совести // Новая Польша : журнал. — Biblioteka Narodowa, 2001. — В. 7-8. — ISSN 1508-5589.
  18. Едвабне՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  19. Gross J. Neighbors: the destruction of the Jewish community in Jedwabne, Poland. — Arrow, 2002. — 272 p. — ISBN 9780099441663
  20. Эттингер Я. Парадоксы польско-еврейских отношений // Лехаим : журнал. — август 2001. — № 8 (112).
  21. Нацизм по-польски // Известия : газета. —М., 3 ноября 2002. Архивировано из первоисточника 29 Հուլիսի 2012.
  22. ««Золотой урожай» Яна Томаша Гросса». МЫ ЗДЕСЬ Номер # 294. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.
  23. Richard C. Lukas: Zapomniany Holokaust. Polacy pod okupacją niemiecką 1939—1945. Poznań: Dom Wydawniczy Rebis, 2012, s. 248. ISBN 978-83-7510-832-3
  24. Richard C. Lukas: Zapomniany Holokaust… op.cit., s. 402—403.
  25. Barbara Polak. Biedni Polacy patrzą i ratują (wywiad z Grzegorzem Berendtem, Markiem Wierzbickim i Janem Żarynem). «Biuletyn IPN». 3 (98), s. 16, marzec 2009.
  26. Anna Zechenter. Jedenaste: przyjmij bliźniego pod swój dach. «Biuletyn IPN». 3 (98), s. 83-84, marzec 2009.
  27. «Список 700 поляков, казненных нацистами». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  28. Holocaust History — ZEGOTA — Aid Polish Jews During the Holocaust
  29. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  30. Романовский Д. После Холокоста: возвращение // Лехаим : журнал. — Июль 2008. — № 7 (195).
  31. Польша. Евреи Польши в послевоенный период՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  32. Engel, David. (1998). «Patterns Of Anti-Jewish Violence In Poland, 1944-1946» (PDF). Yad Vashem Studies Vol. XXVI (անգլերեն). Яд ва-Шем. էջ 10. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  33. Катастрофа европейского еврейства. Часть 6, Иерусалим, 1995, с. 222.
  34. Кит Лоу. Жестокий континент. Европа после Второй мировой войны.- Центрполиграф, 2012, ISBN 978-5-227-04126-5
  35. «Ludność wg rodzaju i złożoności identyfikacji narodowo-etnicznych w 2011 r. - Wyniki Narodowego Spisu Powszechnego Ludności i Mieszkań 2011 - mniejszości narodowe i etniczne o...». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  36. The Encyclopedia of Jewish Life before and during the Holocaust, vol. 1-3, New York — Jerusalem, 2001
  37. «Холокост как исторический и социальный феномен мировой истории». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  38. Джонатан Маркус. (27 января 2001). «Холокост: индустрия воспоминаний?». Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստը Լեհաստանում» հոդվածին։