Հոլոքոստը Գերմանիայում, Գերմանիայում նացիստների կողմից հրեաների սիստեմատիկ հետապնդումները և ոչնչացումը 1933 թվականից մինչև 1945 թվականը, որը նացիստների և նրանց դաշնակիցների ընդհանուր քաղաքականության մի մասն էր։

1933 թվականից մինչև 1939 թվականին առաջին փուլով հրեաներին խտրական վերաբերմունք էին ցույց տալիս, թալանում և դրդում էին Գերմանիայից գաղթել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից հետո հրեաներին աքսորում էին գետտո և համակենտրոնացման ճամբար, որտեղ զանգվածային ջարդեր էին կատարում։ Աշխարհամարտի ավարտին Գերմանիայում ողջ է մնացել ավելի քիչ 10 հազար հրեա։

Նախապայմաններ խմբագրել

Ռասայական հակասեմականությունն առաջացել է է XIX դարի կեսերին պանգերմանացիների մոտ։ Վերջինս կապված է եղել Եվրոպայի բոլոր գերմանախոս ժողովուրդների համար ընդհանուր պետության ստեղծման մտահղացման հետ։ Դա մեկնաբանվել է, որպես երկու աշխարհայացքների կենսաբանական պայքար, որոնք կրել են երկու ռասաներ՝ «արիական» և «սեմիտական»[1]։ Լրացուցիչ հիմք են ծառայել նաև Հուլիոս Լանգբերգի և Պաուլա Լեգարդի «մշակութապեսեմիզմ» հոսքի ականավոր ներկայացուցիչների մտահղացումները։ 1920-ական թվականներին հակասեմականության հիմնական գաղափարախոսություն կրողները եղել են գերմանական գրողները, գիտնականները և լրագրողները։ Այդ գաղափարների լայն պրոպագանդայի շնորհիվ, դրանք դարձել են նորաձևություն գերմանական հանրության մեջ[2]։

Հակասեմականությունը եղել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության հիմնական գաղափարախոսական դիրքերը։ Նացիստները համարում էին, որ հրեաների և գերմանացիների համատեղ գոյությունը անհնար է։ Նրանց ծրագիրը նկարագրվել է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» և Ալֆրեդ Ռոզենբերգի «20-րդ դարի առասպելը»[3]։

Նացիստների իշխանության գալը խմբագրել

Ռայխսթագի ընտրությունների ժամանակ 1930 թվականին նացիստական կուսակցությունը ստացել է 6,4 մլն ձայն և 107 մանդատ պառլամենտում։ Սկսվեցին հրեաների հանդեպ հալածումները[3][4]։

1932 թվականի ընտրությունների ժամանակ նացիստները ստացել են ամբողջի 37 % ձայն և այլ կուսակցությունների օգնությամբ երկրում ստացել են իշխանություն։ 1933 թվականի հունվարի 30-ին նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդը՝ Ադոլֆ Հիտլերը նշանակվել է Գերմանիայի ռայխսկանցլեր։ 1933 թվականի մարտի սկզբին բացիստները ստացել են 44 % ձայն, սակայն այնուհետև արգելվել է կուսակցությունների մի շարք և արդեն նոյեմբերին նրանք ստացան 92 % ձայն[3]։

Հոլոքոստի մասին հիշատակ խմբագրել

 
Հուշարձան Բեռլինում Եվրոպայում ոչնչացված հրեաների հիշատակին

Գերմանիան 1998 թվականից Հոլոքոստի հավերժացման և ուսումնասիրման համագործակցության միջազգային կազմակերպության անդամ է։ Գերմանիայի կառավարությունը և հանրությունը հասկանում են այդ իրադարձությունների պատասխանատվության մասշտաբը։ Գերմանիան մեծ ներդրում ունի այդ իրադարձությունների հիշատակը պահելու համար։ Հոլոքոստի թեման մտցրած է դպրոցական կրթության պարտադիր դասերից մեկը տարբեր առարկաներում պատմությունից մինչև գերմանական գրականության, կրոնի, էթիկայի և այլ առարկաներում[5]։

Զոհերին փոխհատուցում խմբագրել

Գերմանիան տալիս է տարբեր դրամական վճարումներ հոլոքոստի զոհերին։ Վճարումները կատարվում են փոխհատուցման օրենքով, ինչպես նաև հատուկ ծրագրերի և ֆոնդերի շրջանակներում։ Դրանից բացի, 1952 թվականին ստորագրվել է Գերմանիայի և Իսրայելի փոխհարաբերությունների մասին համաձայնություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Михман, 2001, էջ 71
  2. Эттингер, 2001, էջ 541
  3. 3,0 3,1 3,2 Эттингер, 2001, էջ 542
  4. «ku'damm-pogrom» (գերմաներեն). kudamm31.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Holocaust Education, Remembrance, and Research in Germany» (անգլերեն). Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance and Research. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Михман Д. Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 1. — ISBN 965-06-0233-X
  • Дан Михман. Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 2. — ISBN 965-06-0233-X
  • Эттингер Ш. Часть шестая. Новейший период. Глава шестая. Приход нацистов к власти в Германии и геноцид европейского еврейства в годы Второй мировой войны // История еврейского народа. — Иерусалим: Библиотека «Алия», 2001. — С. 541-560. — 687 с. — 3000 экз. — ISBN 5-93273-050-1

Արտաքին հղումներ խմբագրել