Հոլլանդ Ռոդեն

ամերիկացի դերասանուհի

Հոլլենդ Ռոդեն (անգլ.՝ Holland Roden, հոկտեմբերի 7, 1986(1986-10-07), Դալաս), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Պատանի գայլը հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորել է Լիդիա Մարթինի կերպարը։

Հոլլանդ Ռոդեն
Հասակը160 սմ
Ծնվել էհոկտեմբերի 7, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՕքսֆորդի համալսարան և Հոքադեյ դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրոնՔրիստոնյա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան2004-այժմ
IMDbID 1555699
hollandroden.org

Կենսագրություն խմբագրել

Հոլլենդը ծնվել է Դալլաս քաղաքում բժիշկների ընտանիքում[1][2]։ 6 տարեկանում ուսումնասիրել է Դիանա արքայադուստր Ուելսիին։ Նրան հաճախ մարմնավորելու համար[2] իր ծնողները գրանցեցին դստերը դերասանական դասերին։

Երկուս ու կես տարի սովորել է նախընտրական բժշկական կուրսերին Կալիֆոռնիայի համալսարանում, որից հետո ուսումնասիրել է այլ գիտություններ[3]։

Հոլլենդի առաջին դերը եղել է HBO ալիքի «Վատ ճանապարհի 12 մղոն» սերիալում, որտեղ մարմնավորել է Բրովինին։ Սակայն սերիալը չեղյալ հայտարարեցին դեռ պրեմիերայից առաջ[4][5] 2008 թվականին դերասանուհին ստացավ Էմիլի Լոքի դերը Կորուսյալները սերիալում[6]։ Նաև նկարահանվել է այլ սերիալներում ինչպիսիք են՝ «ՀՏՀ», «Դետեկտիվ Ռաշ», «Սգազգեստ», «Հաղորդակցություն» և «Մտածել ինչպես հանցագործ»։

2011 թ.-ի հունիսի 5-ին կայացավ MTV ալիքի Պատանի գայլը սերիալը, որտեղ դերասանուհին մարմնավորում է Լիդիա Մարթինի դերը։ Այդ դերը մնում է պահպանված դերասանուհու համար։ Սերիալի ընդմիջման ժամանակ Հոլլանդը նկարահանվել է «Գրեյի անատոմիան» և «Մեմֆիս բիտ» սերիալներում։

Երկու տարի անընդմեջ, 2012 և 2013 թթ.-ին դերասանուհին եղել է «MTV Movie Awards» մրցանակաբաշխության կարմիր գորգի հաղորդավարը։ 2013 թ.-ին «Young Hollywood Awards» մրցանակաբաշխությունում Հոլլենդը Պատանի գայլը սերիալի դերակատարների հետ միասին հաղթել է «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում[7]։

Անձնական կյանք խմբագրել

Սկսած 2014 թվականի մայիսից հանդիպում է «Պատանի գայլը» սերիալի դերասան Մաքս Քարվերի հետ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր և հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Դեր Գրառումներ
2008 Վատ ճանապարհի 12 մղոն Բրաուն 3 սերիա
2008 ՀՏՀ։ Հանցագործական Տեսարանների Հետաքննություն Քիրա Դելլինգեր Սերիա։ "Ցտեսություն և հաջողություն"
2008 Կորուսյալները Էմիլի Լոք Սերիա։ "Ստանկի տենդ"
2008 Դետեկտիվ Ռաշ Միսսի Գալավան 1 սերիա
2009 Հրում Սաշա
2009 Սգազգեստ Յոգուրտի առաքող Սերիա։ "Հրաշալի հրաշալի"
2009 Հասիր հաջողության։ Պայքարիր մինչև վերջ Սքայ Ֆիլմ
2009 Հաղորդակցություն Աղջիկ Սերիա։ "Շրջակա միջավայրի գիտություն"
2010 Մտածել ինչպես հանցագործ Ռեբեկա Դենիելս Սերիա։ "...Հազար բառեր"
2010 Իրադարձություն Երիտասարդ Վիոլետ Սերիա։ "Հավատարմություն"
2011–ներկա Պատանի գայլը Լիդիա Մարթին Գլխավոր դեր
2011 Մեմֆիս Բիտ Ջիլլ Սայմոն Սերիա։ "Կորած"
2012 Գրեյի անատոմիան Գրետչեն Շո Սերիա։ "Այս կախարդական պահը"
2013 Փոշու տուն Գաբբի Ֆիլմ
2015 Cry of Fear Լիդիա

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Տեսահոլովակ Կատարող
2010 Light, Lost Seasons[8]
2015 Paper Moon Dutch Party[9]
2015 I Want To Feel Alive The Lighthouse and The Whaler[10]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «WetPaint.com. Holland Roden Biography. Проверено 13 октября 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «I Am Entertainment: Volume 2, Issue 11. Holland Roden — One Of The Stars From MTV's Teen Wolf. Проверено 13 октября 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  3. «Sarah Tohl. Q&A with Holland Roden // Line. — 2014. — № 5. — P. 82—83». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  4. Duncan, JJ Holland Roden Hosts MTV.com's Coverage Of The MTV Movie Awards Red Carpet (April 14, 2013). Проверено 13 октября 2013.
  5. TV Guide. Holland Roden Biography. Проверено 13 октября 2013.
  6. «TVAfterDark.com. Interview With Teen Wolf's 'Holland Roden': Being Lydia, Her Favorite Episode And Making Out With A Ghost. Проверено 13 октября 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  7. Kit Harington: ‘Horribly Humble and Insanely British’ at Young Hollywood Awards. Variety (August 2, 2013). Проверено 19 апреля 2014.
  8. Տեսահոլոկավը յութուբ կայքում
  9. Տեսահոլոկավը յութուբ կայքում
  10. Տեսահոլոկավը յութուբ կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլլանդ Ռոդեն» հոդվածին։