Հոլիզմ (հուն․՝ õλος - ամբողջ, բոլոր, «ամբողջականության փիլիսոփայություն»), իդեալիստական ուսմունք, ըստ որի աշխարհը կառավարում է ստեղծագործական էվոլյուցիայի պրոցեսը (հոլիստական պրոցես)։

Հաստատելով, որ էվոլյուցիայի ընթացքում մատերիայի ձևերը մշտապես վերակառուցվում և նորոգվում են, հոլիզմը այդպիսով ժխտում է նաև մատերիայի պահպանման օրենքը։

Ամբողջը հոլիզմում մեկնվում է որպես փիլիսոփայական բարձրագույն հասկացություն։ «Ամբողջականության գործոնին» հաղորդելով միստիկական բնույթ, հոլիզմը այն համարում է ոչ մատերիական և անճանաչելի։ Հոլիզմի հիմնադիրը Յա. Ք. Սմետսն է։ Այն զարգացրել են Ջ. Ս. Հոլդեյնը, Ա. Մայեր-Աբիխը, Ա. Լումանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 512