Հոլանդերեն Վիքիպեդիա (հոլ.՝ Nederlandse Wikipedia), Վիքիպեդիա հանրագիտարանի հոլանդալեզու տարբերակն է։ Անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից հետո, այն Վիքիպեդիա նախագծի չորրորդ հանրագիտարանն է, որ 1.000.000-ից ավել հոդված ունի։ Ընթերցողների և խմբագիրների մեծ մասը Նիդեռլանդներից և Բելգիայից (Ֆլամանդներից) են։ Նիդեռլանդներում այն Գուգլից և Ջիմեյլից հետո, 3-րդ ամենահաճախ այցելվող կայքն է։

Վիքիպեդիայի Favicon Հոլանդերեն Վիքիպեդիա
Nederlandse Wikipedia
URL՝nl.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՀոլանդերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2001 թ. հունիս
Հոդվածների թիվ՝2 154 726
Էջերի թիվ՝4 619 094
Խմբագրումների թիվ՝67 121 891
Գրանցված մասնակիցներ՝1 335 083
Ակտիվ մասնակիցներ՝3794
Ադմինիստրատորներ՝34
Խորություն:19

Հոդվածների քանակական աճը

Ստեղծումը խմբագրել

Մեկնարկել է 2001 թ. հունիսի 19-ին՝ Անգլերեն Վիքիպեդիայի ստեղծումից հինգ ամիս անց։ Երկու տարից անց՝ 2003 թ. օգոստոսին ստեղծվեց Հոլանդերեն Վիքիպեդիայի 10.000-րդ հոդվածը։ Այդ ժամանակվանից հոլանդական մամուլում մեծ ուշադրություն է առաջացել Վիքիպեդիայի նկատմամբ և կտրուկ աճել են ընթերցողների և խմբագրողները քանակը։

2008 թ. նոյեմբերին հանրագիտարանը հատեց 500.000, իսկ 2011 թ. դեկտեմբերին՝ 1.000.000 հոդվածի շեմը։ 2011 թ. երկրորդ կեսին գրանցվել էր հոդվածների ստեղծման թռիչքային աճ (շուրջ 300.000 հոդված), ինչը մեծ մասամբ պայմանավորված էր բոլոր կենդանական տեսակների վերաբերյալ ավտոմատացված եղանակով բառահոդվածներ ստեղծելով։ Նույն եղանակով 2006 թ. մայիսին մի քանի տասնյակ հազար հոդվածներ էին ստեղծվել Ֆրանսիայի բոլոր բնակավայրերի վերաբերյալ։

Վիճակագրություն խմբագրել

Այսօր՝ 29 Մարտի 2024-ին Վիքիպեդիայի հոլանդերեն բաժինը ունի 2 154 726 հոդված։ Գրանցված են 1 335 083 մասնակից, նրանցից 3794 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 34 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 67 121 891-ը։

Հոդվածների քանակի աճը խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել