Հետևյալ ցանկում ներկայացված է Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցի աշխատակազմը[1]։

Աշխատակազմը և նրանց պաշտոնները խմբագրել

Կերպար Առարկա/Պաշտոն Այլ տեղեկություններ
Քութբերթ Բիննս Մոգության Պատմություն Նովելի ամբողջ ընթացքում Մոգության պատմության ուսուցիչ։ Նա միակ ուսուցիչն էր, ով ուրվական էր և դասավանդում էր դպրոցում[2]։
Չարիթի Բուրբեյջ Մագլաբանություն Մագլաբանության ուսուցիչ միչև Հարրիի 7-րդ տարին։ Նա չի հիշատակվում միչև Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գիրքը, քանի որ Հարրին նրա դասի կարիքը չուներ[3]։
Ալեկտո և Ամիկուս Քերոու Մագլաբանություն / Փոխտնօրեն / Պաշտպանություն Սև մոգությունից Քերոուները հարազատ քույր և եղբայր էին և, իրականում, մահաբերներ, ովքեր փոխտնօրեններ էին Հոգվարթսում, որպեսզի պահպանեին Լորդ Վոլան դե Մորտի իշխանությունը դպրոցում[4][5]։
Ալբուս Դամբլդոր Կերպարանափոխություն / Փոխտնօրեն / Տնօրեն Հարրիի ծննվելուց տասնյակ տարիներ առաջ Հոգվարթսի տնօրենը, միչև Հարրիի 6-րդ տարին, երբ Դամբլդորը սպանվեց Սնեյփի կողմից՝ իր իսկ խնդրանքով[6]։
Արգուս Ֆլիչ Պահակ Հագվարթսի սքվիբ պահակը ամբողջ շարքի ընթացքում։ Ունի Տիկին Նորիս անունով կատու։ Նա ատում է բոլոր ուսանողներին, և դաժան է, քանի որ կախարդական ունակություններ չունի[7]։
Ֆայրենզ Բախտագուշակություն Մարդաձի, ով մի ժամանակ ապրում էր Արգելված անտառում։ Հարրի Փոթերը և Փյունիկի Միաբանությունը մասում, երբ Դոլորես Ամբրիջը ազատում է Սիբիլ Թրելոնիին, Ֆայրենզը զբաղեցնում է նրա տեղը՝ Դամբլդորի խնդրանքով[8]։
Ֆիլիուս Ֆլիթվիք Հմայախոսքեր Հմայությունների ուսուցիչը և Ռիվենքլո ֆակուլտետի ղեկավարը ամբողջ շարքի ընթացքում։ Նա նաև դպրոցի երգչախմբի դիրիժորն էր[9]։
Ուելմինա Գրաբբի-Փլանկ Կախարդական արարածների խնամք Կախարդական էակներների խնամք առարկայի ուսուցչի փոխարինող։ Նա առաջին անգամ հայտնվում է Հարրի Փոթերը և Հրե գավաթը գրքում, երբ Հագրիդը չէր կարող դասավանդել։ Նա կրկին փոխարինեց Հագրիդին Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը մասում, երբ Հագրիդը հեռացել էր միաբանության առաջադրանքը կատարելու[10]։
Ռուբեուս Հագրիդ Կախարդական արարածների խնամք / Անտառապահ Հոգվարթսի կիսամարդ անտառապահը, բանալիների և այգիների պահպանը։ Հարրիի ուսումնառության 3-րդ տարվանից կախարդական արարածների խնամքի ուսուցիչ[11]։
Ռոլանդա Հուչ Թռիչք Քվիդիչի մրցավար ամբողջ շարքի ընթացքում, նաև առաջին դասարանցիների համար թռիչքի ուսուցիչ։ Նա նկարագրվում է որպես կարճ, մոխրագույն մազերով, դեղին աչքերով կին, որոնք սովորաբար թաքնված էին լինում ակնոցների հետևում[12]։
Սիլվանուս Կեթելբուրն Կախարդական կենդանիների խնամք Կախարդական կենդանիների խնամքի ուսուցիչ, երբ Առմանդո Դիփեթը տնօրեն էր։ Նա իր տեղը Հարրիի ուսումնառության 3-րդ տարում զիջեց Հագրիդին[13]։
Գրինդելոյ Լոքհարթ Պաշտպանություն Սև մոգությունից Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ Հարրիի 2-րդ տարում։ Հետագայում պարզվեց, որ նա ինքնակոչ է[14]։
Ռեմուս Լյուփին Պաշտպանություն Սև մոգությունից Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ Հարրիի 3-րդ տարում։ Նա շատ է սիրվել ուսանողների կողմից, իսկ հետագայում պարզվեց, որ մարդագայլ է[15]։
Միներվա ՄաքԳոնագալ Կերպարանափոխություն / Փոխտնօրեն / Տնօրեն Կերպարանափոխության ուսուցչուհի և Գրիֆֆինդոր ֆակուլտետի ղեկավար, դպրոցի փոխտնօրեն։ Հետագայում դարձավ դպրոցի տնօրեն[16]։
Ալաստոր (Կատաղի-աչք) Խոժոռ Պաշտպանություն Սև մոգությունից Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ Հարրիի ուսումնառության 4-րդ տարում։ Նախկին Աուրոր, իր մականունը ձեռք է բերել կորցրած աչքի պատճառով[17]։
Իրմա Փայնս Գրադարանավարուհի Գրադարանավարուհի նովելի ամբողջ ընթացքում[18]։
Փոփփի Փոմֆրի Բուժքույր Տնտեսուհի և բուժքույր, ով ամբողջ շարքի ընթացքում պատասխանատու է հիվանդանոցային թևի համար, երկար տարիներ ստանձնել է իր պաշտոնը[19]։
Քուիրինուս Քուիրել Մագլաբանություն / Պաշտպանություն Սև մոգությունից Պաշտպանություն Սև մոգությունից առարկայի ուսուցիչը Հարրիի ուսումնառության 1-ին տարում։ Հետագայում պարզվեց, որ նա Վոլան դե Մարտին օգնում էր ձեռք բերել Փիլիսոփայական քարը[20]։
Աուրորա Սինիստրա Աստղագիտություն Ամբողջ շարքի ընթացքում աստղագիտության ուսուցիչ[21]։
Հորացիոս Սլաքհորմ Դեղաթուրմեր Դեղաթուրմերի վարպետ և Սլիզերին ֆակուլտետի ղեկավարը Հարրիի ծնվելուց տասնյակ տարիներ առաջ։ Համաձայնվում է դառնալ ուսուցիչ Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը մասում[22]։
Սևերուս Սնեյփ Դեղաթուրմեր / Տնօրեն / Պաշտպանություն Սև մոգությունից Դեղաթուրմերի վարպետ Հարրիի 1-ինից միչև 5-րդ ուսումնական տարիներին, իսկ Պաշտպանություն Սև մոգությունից առարկայի ուսուցիչ 6-րդ տարում։ Եղել է լրտես մահաբերների շարքերում։ Եղել է Սլիզերին ֆակուլտետի ղեկավար և դպրոցի տնօրեն[23]։
Պոմոնա Սփրաութ Բուսաբանություն Բուսաբանության ուսուցչուհի և Հաֆլփաֆ ֆակուլտետի ղեկավարը ամբողջ շարքի ընթացքում[24]։
Սիբիլ Թրելոնի Բախտագուշակություն Բախտագուշակության ուսուցչուհի 1980 թվականից միչև Հարրիի 5-րդ տարին, երբ նա ազատվեց աշխատանքից Դոլորես Ամբրիջի կողմից[25]։
Դոլորես Ամբրիջ Պաշտպանություն Սև մոգությունից / Տնօրեն Պաշտպանություն Սև մոգությունից առարկայի ուսուցիչ Հարրիի 5-րդ տարում, աշխատել է Վոլան դե Մորտի համար, ստեղծել է Ինկվիզիցիոն ջոկատ։ Հանելով Դամբլդորին տնօրենի պաշտոնից՝ դարձել է Հոգվարթսի տնօրեն[26]։
Սեպտիմա Վեկտոր Թվաբանություն Թվաբանության ուսուցիչ ամբողջ շարքի ընթացքում, հայտնի է իր աշակերտներին մեծ քանակությամբ տնային աշխատանքներ տալու սովորությամբ[27]։
Նևիլ Լոնգբոթոմ Բուսաբանություն Եղել է բուսաբանության ուսուցիչը Հարրի Փոթերի որդու՝ Ալբուս Սևերուս Փոթերի ուսումնական տարվա ընթացքում։ Նախկին Աուրոր[28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hogwarts Staff – The Harry Potter Lexicon». The Harry Potter Lexicon (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. «Cuthbert Binns». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Charity Burbage». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Alecto Carrow». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Amycus Carrow». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «Albus Dumbledore». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Argus Filch». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «Firenze». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Filius Flitwick». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Wilhelmina Grubbly-Plank». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Rubeus Hagrid». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «Rolanda Hooch». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «Silvanus Kettleburn». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. «Gilderoy Lockhart». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «Remus Lupin». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Minerva McGonagall». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Alastor Moody». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. «Irma Pince». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  19. «Poppy Pomfrey». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  20. «Quirinus Quirrell». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  21. «Aurora Sinistra». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  22. «Horace Slughorn». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  23. «Severus Snape». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  24. «Pomona Sprout». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  25. «Sybill Trelawney». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. «Dolores Umbridge». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  27. «Septima Vector». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  28. «Neville Longbottom». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.