Հոգնա, կլիզմա (հուն․՝ լվացում), աղիքները մաքրելու նպատակով հեղուկների, ինչպես նաև դեղորայքային լուծույթների կամ ախտորոշիչ միջոցների ներարկումը ուղիղ աղիքի մեջ։ Տարբերում են մաքրող, լուծողական, դեղորայքային և ախտորոշիչ հոգնաները։ Մաքրող հոգնայի դեպքում ներմուծում են 1-1, 5 չափի, 25- 30 °C ջերմաստիճանի ջուր (կամ օճառաջուր), որի դեպքում աղիքների լորձաթաղանթը գրգռելու միջոցով արագանում է գալարակծկանքը և փափկում կղանքային պինդ զանգվածը։ Մաքրող հոգնայի տարատեսակ էսիֆոնային հոգնա, երբ 0, 5-1 լիտր ջուրը ներմուծվում է բազմանվագ և ռիթմիկ կերպով՝ սիֆոնի սկզբունքով։ Կիրառվում է աղիքների լուծանքի դեպքում, գալարակծկանքը վերականգնելու նպատակով։ Լուծողական հոգնա, 50-200 միլիգրամ բուսական յուղի կամ կերակրի աղի, ծծմբաթթվային մագնեզիումի, ծծմբաթթվային նատրիումի հիպերտոնիկ լուծույթի (50-100 միլիգրամ) ներարկում, որպեսզի աղիքները դատարկվելիս գերլարումներ չլինեն։ Դեղորայքային հոգնա, աղիքների լորձաթաղանթի վրա անմիջական ազդող կամ աղիքների պատերի մեջ ներծծվող դեղանյութերի ներմուծումը (օրինակ, հաճախակի փսխումների դեպքում)։ Մեծ քանակությամբ հեղուկներ օրգանիզմ ներմուծելու նպատակով կիրառվում է կաթիլային հոգնա (կաթիլները լավ են ներծծվում)։ Գլյուկոզի և ֆիզիոլոգիական լուծույթների ներմուծումը կիրառվում է հազվադեպ։ Աղիքների ռենտգենյան հետազոտության նպատակով ներմուծում են կոնտրաստային նյութեր՝ ախտորոշի հոգնա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 506