Հոգեհանգիստ, հանգուցյալի հոգու հանգստյան համար կատարվող եկեղեցական արարողություն։ «Հոգեհանգիստ»-ը կատարվում է հանգուցյալի մահվան երրորդ, իններորդ, քսաներորդ, քառասուներորդ օրերին, ինչպես և ծննդյան ու մահվան տարելիցներին (ուղղափառների մեջ)։ Հայերի մոտ ընդունված է «Հոգեհանգիստ»-ի արարողություններ կատարել հուղարկավորման նախորդ երեկոյան, նաև մահվան յոթերորդ, քառասուներորդ օրերին, տարելիցին, կրոնական նշանավոր տոներին՝ եկեղեցական (այժմ՝ նաև աշխարհիկ) տխուր երաժշտության և աղոթքների ուղեկցությամբ։

Ռումինիայի վերջին թագավոր Միխայ I-ի հոգեհանգիստը (2017)

Ընդունված է նաև այսպես կոչված քաղաքացիական «Հոգեհանգիստ»-ը, որի ընթացքում տեղի է ունենում սգո հավաք, դագաղի մոտ կարգվում է պատվո պահակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 504