Հոգեգենետիկա (հուն․՝ psychе — հոգի և genesis — ծագում), գիտություն է ժառանգականության և հոգեբանական ժառանգական փոփոխականության ու հոգեֆիզիոլոգիական հատկությունների մասին, որն առաջացել է հոգեբանության և գենետիկայի միավորումից[1][2]։ Արևմտյան գրականության մեջ հաճախ կիրառվում է «վարքի գենետիկա» (behavioral genetics) տերմինը[3]։

Հոգեգենետիկայի առարկա է հանդիսանում ժառանգականության և միջավայրի փոխազդեցությունը (կոգնիտիվ և շարժողական ֆունկցիաները, խառնվածքը)։ Վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են հոգեգենետիկայի այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են՝ գենետիկ հոգեֆիզիոլոգիան, որն ուսումնասիրում է ուղեղի բիոէլեկտրիկ ակտիվության ժառանգական և միջավայրային որոշիչները, անհատական զարգացման գենետիակն[4], ինչպես նաև վարքի գենոմիկան, որն ուսումնասիրում է գենետիկ էֆեկտների ազդեցությունը վարքի վրա[2]։

Հոգեգենետիկայի առարկան խմբագրել

Հոգեգենետիկայի կողմից ուսումնասիրվում են առաջին հերթին մարդու այն հոգեկան և հոգեֆիզիոլոգիական հատկությունները, որոնք կարելի է հավաստի կերպով գնահատել և ուսումնասիրել։ Մասնավորապես, ուսումնասիրման առարկան հաճախ դառնում է ժառանգելիությունը և ժառանգական փոփոխականությունը.

  • Դեվիանտ վարքի ձևեր,
  • հոգեկան հիվանդություններ,
  • Խառնվածքի տիպեր,
  • Ուղեղի ռիթմերի տեսակներ[2]։

Հոգեգենետիկայի մեթոդներ խմբագրել

Հոգեգենետիկական են անվանում այն մեթոդները, որոնք թույլ են տալիս որոշել ժառանգական գործոնների և միջավայրի ազդեցությունը մարդու այս կամ այն հոգեբանական առանձնահատկությունների ձևավորման գործում։ Հոգեգենետիկայի հիմնական մեթոդներից են. ծագումնաբնական մեթոդը, որդեգրված երեխաների մեթոդը և երկվորյակների մեթոդը։

  • Երկվորյակների մեթոդը համարվում է առավել տեղեկատվական։

Հիմնավորվում է նրանով, որ մոնոզիգոտ երկվորյակները ունեն նույնական գենոտիպ, դիզիգոտ (երկձվային) երկվորյակները՝ ոչ նույնական։

Դրա հետ մեկտեղ ցանկացած տիպի երկվորյակներ պիտի ունենան դաստիարակության նման միջավայր, այդ ժամանակ մոնոզիգոտ երկվորյակների զույգի ներսում նմանությունը՝ համեմատած դիզիգոտի հետ կարող է վկայել ժառանգական ազդեցությունների առկայության մասին։

Այս մեթոդի սահմանափակումը կայանում է նարնում, որ մոնոզիգոտ երկվորյակների հոգեբանական առանձնահատկությունների նմանությունը կարող է ունենալ նաև ոչ գենետիկ ծագում։

  • Ծագումնաբանական մեթոդ. ուսումնասիրում է տարբեր սերունդների բարեկամների նմանությունը։

Դրա համար անհրաժեշտ է իմանալ մայրական և հայրական կողմի ուղիղ հարազատների և, հնարավոր է, ավելի լայն շրջանակի արյունակցական բարեկամների մի շարք հատկանիշներ։

Այս մեթոդը հիմնականում կիրառվում է բժշկական գենետիկայում և մարդաբանությունում։ Սակայն, ըստ հոգեբանական հատկանիշների, սերունդների նմանությունը կարող է բացատրվել ոչ միայն գենետիկայով, այլև սոցիալական ժառանգումով։

  • Պոպուլիացիոն մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել առանձին գեների տարածումը կամ մարդկանց պոպուլիացիայում քրոմոսոմային անոմալիաները։

Պոպուլիացիայի գենետիկական կառուցվածքի վերլուծության համար անհրաժեշտ է հետազոտել մեծ թվով մարդկանց, որը պետք է լինի ներկայացուցչական, ինչը թույլ կտա դիտարկել պոպուլիացիան ամբողջությամբ։ Այս մեթոդը նաև առավել ինֆորմատիվ է՝ ժառանգական պաթոլոգիաների տարբեր ձևերի ուսումնասիրման համար։

  • Նորմալ հոգեբանական գործոնների ժառանգականության վերլուծություն. այս մեթոդը անսպասելի տեղեկություններ չի տալիս։
  • Որդեգրած երեխաների մեթոդ. երեխայի և նրա կենսաբանական ծնողների ինչ-որ հոգեբանական հատկանիշների համադրում։

Մեթոդները ենթադրում են յուրաքանչյուրի համար ուրույն, պարտադիր վիճակագրական մշակումներ։ Մաթեմատիկական վերլուծության առավել ինֆորմատիվ եղանկաները պահանջում են նվազագույնը երկու մեթոդների միաժամանակ կիրառում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Трубников В. И. Психогенетика. Юнита 1. — М.: Современный Гуманитарный Университет, 2000. — 71 с.
  2. 2,0 2,1 2,2 Психогенетика: Учебное пособие. Александров А. А. — СПб Питер, 2007. — 192 с.: ил. — (Серия «Учебное пособие») ISBN 5-94723-662-1
  3. Равич-Щербо И. В., Марютина Т. М., Григоренко Е. Л. Под ред. И. В. Равич-Щербо Психогентика. Учебник. — М.: Аспект Пресс, 2000. — 447 с. — ISBN 5-7567-0232-6 http://www.pedlib.ru/Books/1/0187/1_0187-1.shtml
  4. Психогенетика(չաշխատող հղում) // Кондаков И. Психологический словарь, 2000 г.

Գրականություն խմբագրել

  • Близнецы: учеб. пособие для вузов. Зырянова Н. М. — М.: Солитон, 2006.
  • Генотип. Среда. Развитие: монография. Егорова М. С., Зырянова Н. М., Паршикова О. В., Пьянкова С. Д., Черткова Ю. Д. — М.:ОГИ, 2004.
  • Методы психогенетики: учеб. пособие для вузов. Панкратова А. А. — М.: Солитон, 2006.
  • Особенности учебной деятельности близнецов: учеб. пособие для вузов. Зырянова Н. М. — М.: Солитон, 2006.
  • Психогенетика. Учебник для вузов. Малых С. Б., Егорова М. С., Мешкова Т. А. — Спб.: Питер, 2008, т.1. 406 с., т.2. 336 с.
  • Психогенетика: Учебное пособие. Александров А. А. — СПб Питер, 2007. — 192 с.: ил. — (Серия «Учебное пособие») ISBN 5-94723-662-1
  • Психогенетика. Учебник. И. В. Равич-Щербо, Т. М. Марютина, Е. Л. Григоренко. Под ред. И. В. Равич-Щербо — М.; Аспект Пресс, 2000. — 447 с.
  • Психогенетика: теория, методология, эксперимент. Малых С. Б. — М.:Эпидавр, 2004. — 414 с.
  • Психологические очерки о близнецах. Семенов В. В., Кочубей Б. И., Егорова М. С., Зырянова Н. М., Пьянкова С. Д. — М.: Вопросы психологии, 2003.