Հնդկացորեն թաթարական

բույսերի տեսակ
Հնդկացորեն թաթարական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Մատիտեղազգիներ
Ցեղ Հնդկացորեն
Տեսակ Հնդկացորեն թաթարական
Լատիներեն անվանում
Fagopyrum tataricum
Joseph Gaertner
Carolus Linnaeus
Հոմանիշներ
  • Fagopyrum dentatum Moench
  • Fagopyrum rotundatum Bab.
  • Fagopyrum subdentatum Gilib.
  • Fagopyrum suffruticosum F.Schmidt
  • Polygonum tataricum L.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հնդկացորեն թաթարական (լատին․՝ Fagopyrum tataricum), մատիտեղազգիների ընտանիքի հնդկացորենի ցեղի միամյա մոլախոստ։ Գարնանային մոլախոտ է։

Ունի դարչնագույն, զարգացած առանցքային արմատներ և բոլոր կողմերից տարածող մազարմատներ։ Ցողունները կիսականգուն են, մերկ, հարթ, լավ ճյուղավորված, փաթաթվելու համեմատաբար պակաս հակումով։ Տարևները սրտաձև են։ Սերմնապտուղը եռանիստ-բրգաձև է, կանաչավուն գույնի։ Սերմը սև գույն ունի, խամրած։ Ծլում է վաղ գարնանը, ծաղկում հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում, Բելառուսում։ Հայաստանում ավելի շատ տարածված է լեռնատափաստանային գոտում։

Աղբյուրներ խմբագրել

  • Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկացորեն թաթարական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկացորեն թաթարական» հոդվածին։