Հնդկացորենի շիլա, հնդկացորենից պատրաստվող շիլա, տարածված ուտեստ ռուսական, բելառուսական, ուկրաինական և լեհական խոհանոցներում։

Հնդկացորենի շիլա
Ենթատեսակkasha?
Հիմնականbuckwheat seed?
 Buckwheat porridge Վիքիպահեստում

Պատրաստում խմբագրել

Վ. Պոխլյոբկինի վկայությամբ՝ փխրուն շիլաների պատրաստման համար սլավոնների մոտ վաղուց ի վեր կիրառվել է խոշորաձավար. ձավար՝ հնդկացորենի ամբողջական հատիկներից։ Քաղցր և կիսաքաղցր շիլաների համար կաթի հետ հաճախ կիրառվել է ձյութած ձավար։ Մանրատված՝ ծեծված ձավարը, կիրառում էին մածուցիկ, այսպես կոչված՝ «շիլափլավ կամ շփոթ» շիլա պատրաստելիս։ Նախահեղափոխական Արևմտյան Ռուսիայում, Բելառուսում և Լիտվայում հնդկացորենի շիլա պատրաստելու համար կիրառվել է խոշորաձավարի տարբերակը, բայց առանց կողավոր մակերեսի[1].

Հնդկացորենի շիլան եփվում է ջրի կամ կաթի մեջ։ Այն կարող է լինել առանձին մատուցվող ուտեստ (հաճախ օգտագործվում է կաթով, կարագով, շաքարավազով, ինչպես նաև հաճախ կիրառվում է որպես խավարտ[2]): Հանդիսանում է հնդկացորենի դիետայի մենամթերքը։

Պատմություն խմբագրել

Պոխլյոբկինի կարծիքով՝ հնդկացորենի շիլան ռուսական ազգային խոհանոցի երկրորդ ուտեստն է՝ ըստ իր նշանակության։ Նրա՝ «Ամենակարևոր սննդային մթերքների պատմությունը» գրքում, գրված է, որ եթե «Կաղամբապուրն է շիլան՝ մեր ուտելիքը» տեսակի ասույթներում, ինչպես նաև առակներում, պատմվածքներում, երգերում, բիլինաներում (ռուսական ժողովրդական վեպերում) և այլն, հանդիպում է «շիլա» բառը, ապա այն նշանակում է հենց հնդկացորենի, այլ ոչ թե որևէ այլ ձավարի։ Այդ գրքում հնդկացորենն անվանվում է «ռուսական ինքնության խորհրդանիշ»՝ միավորող այնպիսի որակներ, որոնք գրավում են ժողովրդին՝ մատչելիություն, հասանելիություն, հստակություն բաղադրատոմսերում և պարզության՝ պատրաստման գործում[3]։

Նախկին ԽՍՀՄ-ի երկրներում շիլան հաճախ ասոցացվում է Հայրենական պատերազմի[4] ռազմաճակատի ճաշերի հետ, չնայած կարմիրբանակայինների շրջանում ոչ պակաս տարածում էին նաև ցորենի և վարսակաձավարի շիլաները։

Հնդկացորենի շիլան՝ Պահքի ճաշացանկում խմբագրել

Հնդկացորենից պատրաստված շիօլան հանդիսանում է պահքային սեղանի[5] «ամենանշանակալի» ուտեստներից մեկը։ Իվան Շմելյովն իր «Տերունական ամառ» ստեղծագործության մեջ հնդկացորենի սիրահարներին է հղել այս տողերը.

  Ինչու՞ ուտիսվա կերակուրը, որը կործանում է հոգին, եթե առանց դրա էլ ամեն ինչ համեղ է։ «…» Իսկ սոխով տապակած հնդկացորենի շիլան՝ խմել կվասով։ Իսկ պղպեղասնկով կարկանդակները, իսկ սոխով և հնդկացորենով բլիթները շաբաթ օրերին...  

Ասացվածքներ և ասույթներ խմբագրել

  • Հնդկացորենի շիլան մեր մայրն է, իսկ տարեկանի հացը՝ մեր հարազատ հայրը[6]։
  • Հնդկացորենի շիլան ինքն իրեն գովերգում է[7]
  • Մեր դարդն է հնդկացորենի շիլան՝ ամբողջն ուտել չենք կարող, սառցնել էլ չենք ուզում[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вильям Похлёбкин О кулинарии от А до Я. — Минск: Полымя, 1988. — С. 49. — ISBN 5-345-00218-5
  2. Гречневая каша
  3. Тяжёлая судьба русской гречихи. История пищевых продуктов. Страничка гурмана. Рецепты вкусные и необычные
  4. Сталинградская кухня(չաշխատող հղում)
  5. Фомина, З. Е. (2009, № 1 (11)). «Культурно-гастрономические смыслы в европейском и русском языковом сознании как «мир в миниатюре»» (PDF). Научный вестник. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Гречневая каша — матушка наша, а хлебец ржаной — отец наш родной
  7. Гречневая каша сама себя хвалит
  8. :Горе наше — гречневая каша: есть не сможется, отстать не хочется

Արտաքին հղումներ խմբագրել