Հնդկական խոհանոց Հնդկաստանի ժողովուրդների խոհանոց։ Այն իր մեջ ներառում է մեծաթիվ ժողովուրդների ավանդական խոհանոցները, որոնք բնակվում են Հնդկաստանի տարածքում։ Դրանք շատ տարբեր են՝ կապված տարածքի բուսականության, եղանակի և մշակույթի հետ։ Ճաշատեսակների պատրաստման համար օգտագործվում են համեմունքներ, խոտեր, բանջարեղեններ և մրգեր։ Ավանդական խոհանոցի վրա մեծ ազդեցություն են ունեցել կրոնն ու ավանդույթները։ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի խոհանոցն իրենց ազդեցությունն են թողել հյուսիսային Հնդկաստանի խոհանոցի վրա։

Շուկա Հնդկաստանում, որտող վաճառվում են Հնդկաստանին բնորոշ մթերքներ

Այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են այլ ազգերի կողմից Հնդկաստանի նվաճումը, համաշխարհային առևտուրը և Հնդկաստանի գաղութացում, հնդկական խոհանոցում նոր մթերքներ են ավելացրել։ Օրինակ կարտոֆիլը, որը ներկայումս Հնդկաստանի որոշ շրջաններում հիմնական ուտելիք է հանդիսանում բերվել է պորտուգալացիների կողմից՝ կարմիր պղպեղի և հացի հետ։ Հնդկական խոհանոցը ազդեցություն է ունեցել նաև այլ երկրների խոհանոցի վրա, օրինակ աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ հնդկական համեմունքները հասել են Եվրոպա։ Հնդկաստանից համեմունքներ են սկսել գնել եվրոպական և ասիական պետությունները։ Հնդկական խոհանոցն իր ազդեցությունն է ունեցել նաև Միջին Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի, Աֆրիկայի Կարիբյան ավազանի երկրների վրա։

Պատմություն խմբագրել

Հնդկական խոհանոցն իր մեջ ամփոփում է տարբեր մշակույթների հետ փոխհամագործակցության 8000-ամյա փորձն ու մշակույթը, ինչը հանգեցրել է ներկայիս հնդկական խոհանոցի բազմազան համերի ու ուտեստների առկայությանը։ Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի և Պորտուգալիայի հետ առևտուրը ավելացրել է հնդկական խոհանոցի գույները։

Հին դարեր խմբագրել

Հին հնդկական ուտեստներն իրենցից ներկայացրել են հատիկավորներ, բանջարեղեններ, մրգեր, ցորեն, կաթնամթերք և մեղր։ Այսօր հիմնական ուտելիքներից են տարատեսակ հատիկավորները («դալ»), ցորենի ալյուրը (aṭṭa), բրինձը և կորեկի սերմը, որոնք աճեցվում են Հնդկաստանում մ․թ․ա․ 6200 թվականից։ Սրամանա շարժման ժամանակ Հնդկաստանի բնակիչների մի մասը դարձել են բուսակերներ, Հնդկաստանի կլիման թույլ է տալիս աճեցնել մրգեր, բանջարեղեններ և ցորեն ողջ տարվա ընթացքում։ «Բհագավադգիտան» նույնպես առանձնացնում է սնվելու նորմեր (գլուխ 17, տողեր 8-10)։ Ճաշերում տավարի միս օգտագործելը խստիվ արգելվում է, քանի որ կովը հինդուիզմում համարվում է սուրբ կենդանի։ Բացի Կերալա նահանգից և Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածից այլ տեղ կովի միս չեն ուտում։

Խոհանոց խմբագրել

Հնդկաստանում առանձնահատուկ տեղ է հատկացվում բուսակերությանը՝ սաբջիին՝ հատիկավոր կուլտուրաներից և բանջարեղեններից, որոնք համեմվում են ավանդական համեմունքներով, որոնցում առաջին տեղ է զբաղեցնում կարին։ Հնդկական խոհանոցի հիմքում նաև բրինձն է, որը բլիթի և համեմունքի հետ անվանում են թխալի, մատուցվում է նաև կարիով։ Առաջին ուտեստները հիմնականում ապուրներ են՝ դհալ՝ հատիկավորներից։ Հնդկական վառ աղանդերներից է վաթիլապամը։

Պատմություն, ազդեցություն խմբագրել

Հինդուիզմի ազդեցությամբ կովի մսի օգտագործումը բացառվում է, քանի որ կովը սուրբ կենդանի է համարվում։ Բուդիստական արքա Աշոկի թագավորության ժամանակահատվածում մսային սնունդը հնդկացիների համար այդքան էլ բնորոշ չէր, սակայն իսլամի ազդեցությամբ մսային կերակուրները նորից վերադարձան հնդկական խոհանոց։ Խոհարարական հատուկ շրջան է հանդիսանում Հնդկաստանի հյուսիս արևմուտքը, որի խոհանոցը կոչվում է մուգլայ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Хиндиязычные народы (с. 261—263). Панджабцы (с. 337). Кашмирцы (с. 360). Гуджаратцы (с. 383). Ассамцы (с. 476). Телугу, или андхра (с. 556). Тамилы (с. 583—584) // Народы Южной Азии / Под ред. Н.Р. Гусевой и др. — М.: АН СССР, 1963. — 965 с.
  • Титюнник А.И., Новоженов Ю.М. Индийская кухня // Советская национальная и зарубежная кухня. — М.: Высшая школа, 1981. — С. 404—411. — 479 с.
  • Чампака Басу Индийская кухня. — М.: Внешторгиздат, 1987. — 23 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական խոհանոց» հոդվածին։