Հնաքաղաք, մ. թ. ա. IV—II հազարամյակներին պատկանող, հաճախ մեկ կամ մի քանի պարիսպներով շրջափակված բնակատեղիների պայմանական անվանումը հնագիտության մեջ։ Հնաքաղաքներին զուգահեռ գործածվում է նաև բերդշեն հասկացությունը։ Կառուցման համար կիրառվել է հիմնականում քար կամ կավ։ Հայաստանի տարածքում հնաքաղաքի ցայտուն տիպ է Շենգավիթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 464