Հյուցպոտ (հոլ.՝ hutspot), այս ուտեստը պատկանում է հոլանդական խոհանոցին և պատրաստվում է մսից, խաշած կարտոֆիլից, ստեպղինից և սոխից։ Հոլանդիայի Լեյդեն քաղաքում ընդունված է այս ուտեստը պատրաստել հոկտեմբերի 3-ին՝ իսպանական շրջափակումից ազատագրվելու օրը։ 1574 թվականին, երբ իսպանացիները արդեն հեռացել էին քաղաքի մատույցներից լեյդենցի մի փոքրիկ քաղցած տղա իսպանացիների ճամբարներից մեկում գտնում է մի մեծ կաթսա, որը լցված էր հյուպցոտով։ Ըստ լեգենդի՝ այդ մի կաթսա հյուցպոտը դարձավ սննդի աղբյուր քաղցած ժողովրդի համար, մինչև որ քաղաքին մոտեցավ Վիլհելմ Առաջինի նավատորմը` իր հետ բերելով սպիտակ հաց և ծովատառեխ։ Քանի որ կարտոֆիլը XVI դարում էր միայն հասել Եվրոպա այդ իսկ պատճառով հազվադեպ էր հանդիպում, և սկզբնական շրջանում ուտեստը պատրասվում էր հիմնականում պաստեռնակի արմատներով։ Ըստ սովորության հոլանդացիները հյուցպոտ պատրաստում են անգամ բնակվելով այլ երկրներում, օրինակ` Ամերիկայում։ Քանի որ ստեպղինը ուտեստին տալիս է նարնջագույն երանգ, այն նրանց հիշեցնում է իրենց ազգային խորհրդանիշ գույնի մասին։

Հյուցպոտ
hutspot
Հյուցպոտի բաղադրիչները
Հոլանդական խոհանոց
Ծագում
Ենթատեսակկարտոֆիլով ուտեստ
Առաջացման երկիրՀոլանդիա
Բաղադրամասեր
Հիմնականմիս, կարտոֆիլ, ստեպղին, սոխ
 Hutspot Վիքիպահեստում