Հյուրանոց «Ռուանդա» (ֆիլմ)

Հյուրանոց «Ռուանդա» (անգլ.՝ Hotel Rwanda), ռեժիսոր Թերի Ջորջի կողմից նկարահանված ֆիլմ Ռուանդայի ցեղասպանության մասին։ Ֆիլմը նկարահանվել է 2004 թվականին։

Հյուրանոց «Ռուանդա»
անգլ.՝ Hotel Rwanda
Հյուրանոց «Ռուանդա ֆիլմի պաստառը
Երկիր ՀԱՀ[1]
 ԱՄՆ
 Իտալիա[1]
 Միացյալ Թագավորություն[1]
Ժանրդրամա[2][3][4][…] և կենսագրական ֆիլմ
ԹեմաՑեղասպանություն Ռուանդայում[1], բարոյական խիզախություն[1] և ապաստարան[1]
Թվական2004[5], մարտի 18, 2005[6], ապրիլի 7, 2005[7] և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹերի Ջորջ[2][3][8][…]
ՊրոդյուսերԹերի Ջորջ[9] և Ա․ Քիթման Հո[9]
Սցենարի հեղինակԹերի Ջորջ[1] և Քիր Փիրսոն[1]
ԴերակատարներԴոն Չիդլ[2][8][10][…], Սոֆի Օկոնեդո[2][8][10][…], Հոակին Ֆենիքս[2][8][10][…], Նիկ Նոլթի[2][8][10][…], Դևիդ Օ'Հարա[10], Ժան Ռենո[10], Կառա Սեյմուր[10], Հաքիմ Կաե-Կազիմ[11], Ֆանա Մոկոենա[11], Լեբոգանգ Մաշիլե, Թոնի Կգորոգե, Դեսմոնդ Դյուբ, Լելետի Կումալո, Անտոնիո Լայոնս, Մդուդուզի Մաբասո և Յուջին Վանանգա Հումպանիվա
ՕպերատորՌոբեր Ֆրես[1]
ԵրաժշտությունԱնդրեա Գուեռա[1] և Ռուփերթ Գրեգսոն-Ուիլյամս[1]
ՄոնտաժՆաոմի Հերաթի[1]
Պատմվածքի վայրHôtel des Mille Collines?[1] և Կիգալի[1]
ԿինոընկերությունMiracle Pictures[12][13][14][…], Seamus Production[12][13][14][…], Kigali Films[15][13][14][…] և Mikado Film[15][13][14][…]
Տևողություն121 րոպե
Բյուջե17 500 000 $
MPAA վարկանիշ16+
ԿինոՊոիսկID 77859
Պաշտոնական կայքէջ
 Hotel Rwanda Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ռուանդայում ապրող երկու ազգերը՝ հութուները և թութսիները, լարված փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ։ Այդ հարաբերությունից երկրում ծնվում է պատերազմը։ Այս երկրում կաշառակերությունը դարձել էր սովորական կենսակերպ։ Պոլ Ռուսեսաբաջինան, ով ղեկավարում է հյուրանոցը, հութու է, իսկ նրա կինը՝ Տատյանան պատկանում է թութսիներին։ Նրանց ամուսնությունը հութուների մոտ առաջացնում է տարաձայնություններ, էքստրեմիստների մոտ մեծ զայրույթ է առաջացնում։ Լարվածություն է առաջանում նաև հյուրանոցի մատակարարի հետ, ով թութսիների դեմ դաժան հաշվեհարդարի ու պայքարի տեղական վարչության ղեկավարն էր։

Երբ քաղաքական իրավիճակը երկրում անկում է ապրում էլ ավելի, Պոլն իր ընտանիքի հետ միասին ականատես է լինում հարևանների սպանություններին։ Նա լավ հարաբերություններ ու կապեր ուներ հայտնի մարդկանց հետ, ում միջոցող ալկոհոլ էր ձեռք բերում իր հյուրանոցի համար և այդկերպ ապահովում էր ընտանիքի անդորրը։ Երբ մեկնարկում է քաղաքացիական պատերազմը, Ռուանդայի բանակի սպան սպառնում է Պոլին և հարևաններին։ Պոլն էլ որոշում է և հարևաններին տեղավորում է իր հյուրանոցի սենյակներում։ Ժամանակի ընթացքում այստեղ են հայտնվում նաև մեծ թվով փախստականներ ՄԱԿ-ի, Կարմիր խաչի ճամբարներից։ Պոլը ստիպված է այնպես անել, որ զինվորների ուշադրությունը շեղի, որպեսզի կարողանա հոգ տանել փախստականների մասին և ամուր հենարան դառնա իր ընտանիքին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Դոն Չիդլ Պոլ Ռուսեսաբաջինա
Սոֆի Օկոնեդո Տատյանա Ռուսեսաբաջինա
Տոնի Կգորոգե Գրեգուար
Ֆանա Մոկոենա Օգյուստեն Բիզիմունգու
Նիկ Նոլթի Օլիվեր՝ Ռուանդայում ՄԱԿ-ի խաղարար ուժերի հրամանատար
Հոակին Ֆենիքս Ջեք Դագլիշ
Ժան Ռենո Բելգիական ավիաընկերության նախագահ

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

  • 2006՝ BAFTA լավագույն սցենարի համար (Կիր Պիրսոն, Թերի Ջորջ)
  • 2006՝ առաջադրում «Գրեմմի» մրցանակի որպես գեղարվեստական ֆիլմի լավագույն երգ («Million Voices»)
  • 2005՝ երեք անվանակարգերում «Օսկար»-ի առաջադրում՝ տղամարդու լավագույն դեր (Դոն Չիդլ), երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր (Սոֆի Օկոնեդո), լավագույն սցենար (Կիր Պիրսոն, Թերի Ջորջ)
  • 2005՝ առաջադրում երեք անվանակարգերում «Ոսկե գլոբուս»-ի՝ լավագույն ֆիլմ-դրամա, տղամարդու լավագույն դեր (Դոն Չիդլ), լավագույն երգ («Million Voices»)
  • 2005՝ մրցանակ Եվրոպական կինոակադեմիայի կողմից՝ լավագույն կոմպոզիտոր անվանակարգում (Ռուպերտ Գրեգսոն-Ուիլիամս, Անդրեա Գուերա)
  • 2004՝ ԱՄՆ-ի կինոդերասանների ազգային խորհրդի կողմից ֆիլմը դարձել է լավագույն ֆիլմերի տասնյակի ներկայացուցիչ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիմի բյուջեն կազմել է 17,5 միլիոն դոլար, իսկ հավաքել է ավելի քան 34 միլիոնը։
  • 2005 թվականին Պոլ Ռուսեսաբաջինան ստացավ ԱՄՆ-ի ամենաբարձր պարգևը՝ Ազատության նախագահական մեդալ։
  • Ֆիլմում մի պահ կա, երբ ռադիոն հայտարարում է, որ փախստականներին տանում են դեպի Կոնգո, ի նկատի ունենալով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, սակայն այդ ժամանակ՝ 1994 թվականին այդ երկիրը դեռևս անվանվում էր Զաիր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուրանոց «Ռուանդա» (ֆիլմ)» հոդվածին։