Հյուսիսարևմտյան տարածքներ

Հյուսիսարևմտյան տարածքները (անգլ.՝ Northwest Territories [ˌnɔrθˌwɛstˈtɛrɨtɔəriːz], ֆր.՝ Territoires du Nord-Ouest), Կանադայի 3 խոշոր տարածքներից մեկն է։ 1967 թ-ից տարածքի կենտրոնը Ելոունայֆ քաղաքն է։ Տարածքի մակերեսը կազմում է 1 346 106 կմ² (երրորդը ամբողջ Կանադայում), որի 15,2% զբաղեցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։ Բնակչությունը կազմում է 42 940 մարդ (2009 թ-ի մարդահամարի տվյալներով)։ Տարածքի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը։

Հյուսիսարևմտյան տարածքներ
flag of the Northwest Territories? Զինանշան


ԵրկիրԿանադա Կանադա
ԿարգավիճակԿանադայի տարածք
Մտնում էԿանադա
ՎարչկենտրոնԵլոունայֆ
Ամենաբարձր կետMount Nirvana?
Օրենսդրական մարմինLegislature of the Northwest Territories?
Պաշտոնական լեզուներChipewyan?[1], կրի[1], անգլերեն[1], ֆրանսերեն[1], Gwich’in?[1], Inuinnaqtun?[1], Ինուկտիտուտ[1], Inuvialuktun?[1], North Slavey?[1], Denetaca?[1] և Dogrib?[1]
Բնակչություն41 070 մարդ (2021)[2]
Տարածք1 346 106 կմ²
Հիմնադրված էհուլիսի 15, 1870 թ.
Սահմանակցում էՆունավութ, Յուկոն, Բրիտանական Կոլումբիա, Ալբերտա և Սասկաչևան
Ժամային գոտիMDT?
ՀապավումN.W.T. և T.N.-O.
ՓոխարինեցRupert's Land?, North-Western Territory?, District of Keewatin?, British Arctic Territories? և Mackenzie District?
ISO 3166-2 կոդCA-NT
Փոստային ինդեքսներX0E, X1A և X0G
Անվանված էհյուսիս-արևմուտք և Dene?
gov.nt.ca(անգլ.)(ֆր.)

Զբաղեցնում է մայր ցամաքի հյուսիսային մասը, ներառյալ Կանադական Արկտիկական կղզեխումբը։ Արևմուտքում Մակենզի լեռներն են (բարձրությունը՝ 2164 մ)։ Կլիման արկտիկական և մերձարկտիկական է։ Տարածված են տունդրան և անտառատունդրան։ Հարավ–արևմուտքում փշատերև անտառներ են։ Զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը։ Կա ցինկի, կապարի, ոսկու, վոլֆրամի, նավթի արդյունահանում, մորթեղենի արդյունագործություն։ Զբաղվում են ձկնորսությամբ։ Տրանսպորտային հիմնական զարկերակը Մակենզի գետն է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսարևմտյան տարածքներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 450