Հյուսիսարևմտյան նահանգ

Նահանգ ՀԱՀ-ում

Հյուսիսարևմտյան նահանգ (անգլ.՝ North West, աֆրիկաանս՝ Noordwes, կոսա՝ Nyakatho-Ntshonalanga, տսվանա՝ Bokone Bophirima), Հարավաֆրիկյան Հանրապետության մեծությամբ վեցերորդ նահանգն է։ Հյուսիսում սահմանակցում է Բոտսվանային, արևմուտքում Հյուսիսային Կապին, հարավում Ֆրի Սթեյթին, հարավարևմուտքում Գաուտենգի, արևմուտքում Լիմպոպոյի։ Ստեղծվել է 1994 թվականին՝ վարչական ռեֆորմից հետո։ Նահանգի վարչական կենտրոնն է համարվում Մաֆիկենգը։ Ամենախոշոր քաղաքն է Ռուսթենբուրգը։

Հյուսիսարևմտյան նահանգ
անգլ.՝ North West
աֆրիկաանս՝ Noordwes
կոսա՝ Nyakatho-Ntshonalanga
տսվանա՝ Bokone Bophirima

Զինանշան

Հին անգլիկան եկեղեցի Ռուստենբուրգում
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀԱՀ նահանգ
Մտնում էՀԱՀ
Ներառում է4 գավառ
ՎարչկենտրոնՄաֆիկենգ
ԲԾՄ1453 մետր
Օրենսդրական մարմինNorth West Provincial Legislature?
Բնակչություն3 804 548 մարդ (փետրվարի 2, 2022)[1]
Տարածք104 882 կմ²
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էԼիմպոպո, Գաուտենգ, Ֆրի Սթեյթ, Կգալագադի, Southern District?, South-East District?, Կգատլենգ և Հյուսիսային Կապ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցԿապի նահանգ, Տրանսվաալ և Բոպուտատսվանա
ISO 3166-2 կոդZA-NW
nwpg.gov.za

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Տարածքի մեծ մասը իրենից ներկայացնում է հարթավայր՝ պատմած խոտային բուսածածկով և առանձին ծառերով։ Մագալիսբերգ լեռնաշղթան ձգված է հյուսիսարևմուտքում՝ 130 կիլոմետր երկարությամբ, Պրետորիայից մինչև Ռուստենբուրգ։ Վալ գետը ձևավորում է նահանգի հարավային սահմանագիծը։

Բնակչություն խմբագրել

Բնակչության մեծ մասը խոսում է տսվանա լեզվով(65,4 %), իսկ մնացած մասը աֆրիկաանս, սոթո, կոսա, անգլերեն լեզուներով։ Բնակչության մեծ մասը դավանում է քրիստոնեություն։ Կրթվածության մակարդակը կազմում է 57 տոկոս։ Նահանգը ունի ՀԱՀ-ի ամենաքիչ բարձրագույն կրթություն ստացած բնակչությունը։

 
Բնակչության խտություն՝
 
Նահանգների լեզուները՝

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Նահանգը բաժանված է չորս գավառի.

  • Բոջանալա Պլատինում
  • Նգակա Մոդիրի Մոլեմա
  • Դոկտոր Քենեթ Կաունդա
  • Դոկտոր Ռութ Սեգոմոցի Մոմպատի

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմքն է հանդիսանում հանքարդյունաբերությունը։ Այն կազմում է նահանգի ՀՆԱ-ի կեսից ավելին և աշխատանքով է ապահովում բնակչության մեկ չորրորդ մասին։ Հիմնական օգտակատ հանածոներն են ոսկին, ուրանը, պլատինը և ալմասը։ Նահանգի հյուսիսում և արևմուտքում զարգացած են ոչխարաբուծությունը և խոշոր եղջերավոր անասնաբուծությունը։ Արևելքը և հարավը գյուղատնտեսական շրջաններ են, որտեղ աճեցնում են եգիպտացորեն, արևածաղիկ, ծխախոտ, բամբակ և ցիտրուսներ։

Կառավարություն խմբագրել

2018 թվականի հունիսի 22-ին Հյուսիսարևմտյան նահանգի կառավարիչ է դարձել Ջոբ Մոկգորոն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Հյուսիսարևմտյան նահանգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։