Հյուսիսային կայարան (Փարիզ)

Հյուսիսային կայարան (Գյաղ-դյու-Նող, ֆր.՝ Gare du Nord), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը գտնվում է Փարիզի 10-րդ շրջանում, պատկանում է ազգային երկաթուղային SNCF կազմակերպությանը։ Կայարանից հնարավոր է անցնել մետրոպոլիտեն (4-րդ և 5-րդ գծերի Գյաղ-դյու-Նող կայարան) և RER քաղաքային էլեկտրագնացքների ցանցին (B, D և E)։ 2002 թվականին կայարանը սպասարկում էր 180 միլիոն ուղևորներ[1], այդպիսով հանդիսանալով Եվրոպայի ամենամեծ երկաթուղային կայարանը (սպասարկվող ուղևորների թվով)[2]։ Կայարանը սպասարկում է ինչպես արվարձանային ուղևորափոխադրումներ (Transilien, TER Picardie), այնպես էլ կապը Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասի (SNCF-ի գծեր, այդ թվում նաև TGV), Մեծ Բրիտանիայի (Eurostar), Բելգիայի, Նիդերլանդների և Գերմանիայի (Thalys) հետ։

Փարիզի Հյուսիսային կայարանը

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային կայարան (Փարիզ)» հոդվածին։