Հյուսիսային ծովափիղ (լատին․՝ Mirounga angustirostris), կաթնասունների դասին պատկանոող տեսակ։ Գիշատիչ խոշոր կաթնասուն։

Հյուսիսային ծովափիղ
Հյուսիսային ծովափղի արու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Phocidae
Ցեղ Ծովափղեր
Տեսակ Հյուսիսային ծովափիղ
Լատիներեն անվանում
Mirounga angustirostris
Gray, 1866
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180672
NCBI 9716
EOL 13994123

Նկարագրություն խմբագրել

Հյուսիսային ծովափիղը մի քանի անգամ փոքր է իր ազգական հարավային ծովափղից։ Արուները ունեն 6 մ երկարություն[1] և կշռում են 2.7 տ։ Բաժանասեռությունը ավելի մեղմ է արտահայտված քան հարավային ծովափղի մոտ։ Արուների կնճիթը հասնում է 30 սմ-ի։

Բազմացում խմբագրել

 

Բազմացման շրջանն սկսվում է փետրվարին։ Հղիությունը տևում է 11 ամիս։ Ձագերը ծնվում են հաջորդ տարվա հունվար ամսին, իսկ ապրիլին կամ մայիսին ձագերը լքում են ծովափը։

Տարածվածություն խմբագրել

Ժամանակին հյուսիսային ծովափղերը տարածված էին Հյուսիսային Ամերիկայի հարավային մասերում՝ Ալյասկայից մինչև Ստորին Կալիֆոռնիա։ 19-րդ դարում սկսվեց նրանց գնդակահարումը։ Մարդիկ սկսեցին մեռած համարել կենդանիների այդ տեսակը։ Բայց նրանց մի մասը ողջ էր մնացել Գուադալուպեում (Isla Guadalupe)։ Նրանց վերցվեցին պաշտպանության տակ։

1930 թվականին հյուսիսային ծովափղերը բազմացման համար տեղափոխվել են Կալիֆոռնիայի մոտ գտնվող Չանել կղզի։ Ներկայումս հյուսիսային ծովափղերը հանդիպպում են շատ կղզիներում՝ աշխարհամասի արևելյան շրջաններում տարածված։ Հյուսիսում նրանց բնական արեալը հասնում է մինչև Ֆարոլոն կղզիների, իսկ բազմացման սեզոնի ընթացքում հասնում են մինչև Վանկուվեր[2]։

Նրանց թվաքանակն ամեն տարի աճում է 15 %-ով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ronald M. Nowak: Walker's Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
  • Judith E. King: Seals of the World. Cornell University Press, 1983 ISBN 0-8014-1568-3