Հյուսիսային Վերածնունդ, 15-16-րդ դարերի մշակույթ, որը հատուկ է Իտալիայից հյուսիս ընկած եվրոպական երկրներին։

Պատմություն խմբագրել

«Հյուսիսային վերածնունդ» եզրույթը պայմանական է։

Իտալական վերածննդի շրջանի արվեստը զարգացել է անտիկ հունահռոմեական արվեստի հենքի վրա։ Հյուսիսային վերածնունդը՝ որոշակի բնութագրական առանձնահատկություններով սերտորեն կապված է իտալական վերածննդի հետ։ Հյուսիսային վերածնունդը ներառում է իր մեջ Նիդերլանդները, Գերմանիան և Ֆրանսիան։ 15-16-րդ դարերում Եվրոպայում տեղի էին ունենում բուռն զարգացումներ՝ կրոնական բախումներ, գերմանական Ռեֆորմացիան։ Վերջինս հետագայում վերածվեց քրիստոնեական պատերազմի։ Մշակութաբանության և արվեստաբանության մեջ առանձնացվում են գերմանական, նիդերլանդական, ֆրանսիական, իսպանական, անգլիական, լեհական վերածնունդները։

 
Ալբրեխտ Դյուրեր, Ինքնադիմանկար

Տարբերությունը իտալական վերածննդից խմբագրել

Հոգևոր վերափոխությունները Եվրոպայում սկսվեցին 12-րդ դարում՝ կապված միջնադարյան քաղաքային մշակույթի վերելքի հետ, այն արտահայտվում էր գործունեության նոր ձևերով՝ ինտելեկտուալ և մշակութային։Մասամբ կապվում է սխոլաստիկ գիտությունների,անտիկ ժամանակաշրջանի նկատմամբ հետաքրքրության զարթոնքի, անձի հոգևոր և աշխարհիկ ինքնագիտակցման, գոթական ոճի հետ։ Հոգևոր վերափոխման գործընթացը ընթանում էր երկու ուղով.

  1. աշխարհիկ հումանիստական աշխարհընկալման տարրերի զարգացման
  2. հոգևոր գաղափարների զարգացման

Այս երկու ուղիները հաճախ հանդիպում էին կամ ձուլվում միմյանց,սակայն հիմնականում հանդես էին գալիս որպես հակադիր ճյուղեր։ Առաջին ուղով ընթանում էր Իտալիան, երկրորդով՝ Հյուսիսային Եվրոպան՝ դեռևս հասուն գոթիկայի ձևով՝ նատուրալիստական դետալներով[1]։

Իտալական վերածնունդը մինչև 1450 թվականը որևէ երկրի վրա ազդեցություն չի ունեցել։ 1500 թվականից հետո այն տարածվեց ամբողջ աշխարհով, սակայն ուշ գոթական ազդեցությունները պահպանվեցին նույնիսկ բարոկկո դարաշրջանում։

Հիմնական տարբերություններն են՝ գոթական արվեստի ազդեցությունը, անտիկ ժառանգության և անատոմիայի նկատմամբ ուշադրության պակասը, նկարչության մանրակրկիրտ և մասնատված տեխնիկան։ Բացի այդ՝ կարևոր գաղափարական բաղադրիչ էր Ռեֆորմացիան։

Գերմանական վերածննդի ձևավորման վրա կարևոր դեր է խաղացել տնտեսական գործոնը՝ գրատպությունը, տեքստիլ արտադրությունը, լեռնահանքային գործի զարգացումը։

Եվրոպայի հարավում ռոմանական երկրների աշխարհընկալման ձևավորման վրա հսկայական նշանակություն ունեցավ անտիկ ժառանգությունը, ինչը չի նկատվում հյուսիսային վերածննդում. այն հանդես է գալիս միջնորդավորված։ Այս շրջանի ներկայացուցիչների վրա ավելի շատ ակնհայտ է գոթական արվեստի ազդեցությունը։ Այս շրջանի համար սկզբնաղբյուր հանդիսացավ Մարտին Լյութերի կողմից «Աստվածաշնչի» թարգմանությունը։

Հյուսիսային վերածննդի ամենահայտնի նմուշները ներկայացված են ֆլամանդա-հոլանդական և գերմանական կերպարվեստում։

Ներկայացուցիչներ խմբագրել

 
Յան վան Էյք, Առնոլֆինի ամուսինները

Նիդերլանդներում և Ֆլանդրիայում՝ Յան վան Էյք, Հումբերտ վան Էյք, Հուգո վան դեր Գուս։ Երկրորդ սերնդի վարպետներն են Քվենտին Մասսեյսը, Բերնար վան Օրլեյը։ Ավելի ուշ շրջանի գործիչներ են Հերոնիմուս Բոսխը, Պիտեր Բրեյգելը։

Գերմանիայում՝ Ալբրեխտ Դյուրերը, Մատտիաս Գրյունեվալդը, Լուկաս Կրանախ Ավագը, Ալբրեխտ Ալթդորֆերը, Հանս Հոլբեյնը, Հանս Բալդունգը, Վոլֆ Հումբերը։

Շվեյցարիայում՝ Հանս Հոլբեյնը (Բազելյան շրջան–1515-1532 թվականներ), Նիկլաուս Մանուելը՝ Դեյչ(Դոյչ) մականվամբ, Հանս Լեու Կրտսերը, Հանս Ֆրիզը և Ուրս Գրաֆը։

Ֆրանսիայում՝ նկարիչներ Ժան Ֆուկեն, Ժան Կլուեն, Ֆրանսուա Կլուեն, Ժան Գուժոնը, Մարկ Դյուվալը, Ֆրանսուա Կենելը, ինչպես նաև Դյումուստիե պալատական նկարչական տոհմի ներկայացուցիչները՝ Դանիել Դյումուստիեն, Կոսմ Դյումուստիեն, Ժոֆրուա Դյումուստիեն, Էտիեն Դյումուստիեն։ Վաղ շրջանի ներկայացուցիչ է Ռոգիր վան դեր Վեյդենը։

Այս դարաշրջանի յուրօրինակ ներկայացուցիչ է նաև Ժան Դյուվենը, ով չէր մտնում ավանդական ներկայացուցիչների շրջանակի մեջ։

Մեծ Բրիտանիա. նկարիչ-մանրանկարիչ Իսահակ Օլիվեր, գրող Վ.Շեքսպիր. (հայտնի է իր սոնետներով, ողբերգություններով և կատակերգություններով)։

Իսպանիա.: Միգել Սերվանտես՝ դասական գրականության գլուխգործոցներից մեկի՝ «Դոն Կիխոտի » հեղինակը։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гращенков В. Н. Портрет в итальянской живописи Раннего Возрождения. М., 1996. C. 44