Հյուսիսային Մակեդոնիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված է 1 անուն (2017 թվականի տվյալներ) օբյեկտ, որը կազմում է համաշխարհային ընդհանուր ժառանգության ոչ ավելին, քան 0,1 %-ը (2015 թվականի տվյալներով՝ 1079 օբյեկտ)։ Միակ օբյեկտը ցանկի մեջ ներառված է մշակութային չափանիշներով, սակայն Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում գտնվող ոչ մի Համաշխարհային ժառանգության օբյեկտ չի ճանաչվել մարդկային հանճարի գլուխգործոց։ Բացի այդ, 2014 թվականի տվյալներով՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում գտնվող 3 օբյեկտ գտնվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվող թեկնածուների ցանկում[1]։

Համաշխարհային Ժառանգության պատկերանիշ
Համաշխարհային Ժառանգության պատկերանիշ

Ինչպես նախկինում Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության մաս կազմող մյուս երկրները, այնպես էլ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, 1997 թվականի ապրիլի 30-ին վավերացրել է մշակութային և բնության համաշխարհային հուշարձանների պաշտպանության մասին հռչակագիրը[2]։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում գտնվող առաջին, թերևմս միակ, օբյեկտը գրացվել է դեռևս 1979 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեսի 3-րդ նստաշրջանում։ Այդ ժամանակ Հյուսիսային Մակեդոնիան դեռևս գտնվում էր Հարավսլավիայի կազմում։

Ցանկ խմբագրել

# Պատկեր Անվանում Տեղագրություն Ստեղծման տարեթիվ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Օխրիդ քաղաքը և համանուն լիճը՝ պատմամշակութային տեսարժանություն և բնության հուշարձան Մակեդոնիայի Հանրապետությունում
(մակեդոներեն՝ Природно и културно богатство на Охридскиот регион)
Հարավարևմտյան շրջան
9-րդ դար 1979, 1980 թվականներ 99 i, iii, iv, vii

Թեկնածուներ խմբագրել

# Պատկեր Անվանում Տեղագրություն Ստեղծման տարեթիվ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1   Սլատինսկի Իզվոր քարանձավ
(մակեդոներեն՝ Пештера Слатински извор)
Երկրամաս՝ Հարավարևմտյան շրջան 2004 1917 vii, viii, ix
2   Մարկովի Կուլի ամրոց
(մակեդոներեն՝ Маркови Кули)
Երկրամաս՝ Պելագոնիական շրջան 13-րդ դար-14-րդ դար 2004 1918 vii, viii, ix
3   Կոկինո հնագիտական և աստղագիտական հուշարձան
(մակեդոներեն՝ Мегалитската опсерваторија Кокино)
Երկրամաս՝ Հյուսիսարևելյան շրջան Մ․թ․ա․ 18-րդ դար 2009 5413 i, ii, iii

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բալկանյան թերակղզու երկրներ» (անգլերեն). ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոն — ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների թեկնածուները Մակեդոնիայի Հանրապետությունում. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Համաշխարհային ժառանգության հռչակագիրը վավերացրած պետությունները՝ Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն». unesco.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.