Հյուսիսային Մակեդոնիայի վարչական բաժանում

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը 2004 թվականի օգոստոսին ընդունված Տարածքային կազմակերպման և տեղական կառավարման մասին օրենքի համաձայն բաժանված է 84 համայնքի (општини, opštini) և որպես տեղական կառավարման առանձին միավոր Սկոպյե քաղաքի (1996 թ.-ից մինչև 2004 թ.-ը կար 123 համայնք)։ Սկոպյե մայրաքաղաքը (կամ Մեծ Սկոպյեն) ունի ընդհանուր վարչական կենտրոնի կարգավիճակ և ընդգրկում է 10 քաղաքային համայնք. Աերոդրոմ, Բուտել, Գազի Բաբա, Գյորչե-Պետրով, Կարպոշ, Կիսելա-Վոդա, Սարայ, Ցենտր, Չաիր և Շուտո-Օրիզարի։

Բնակչության թվով խոշորագույն համայնք է Կումանովոն՝ 105 484 բնակիչ, իսկ փոքրագույնը՝ Վրաշետնիցան իր 1322 բնակչով։ Տարածքով խոշորագույնն է Պրիլեպ համայնքը (1194 կմ²), իսկ փոքրագույնը՝ Չաիրը (3,5 կմ²)

Բացի այդ, Մակեդոնիան բաժանվում է նաև վիճակագրական տարածաշրջանների (регион, regioni), որոնք ընդգրկում են համայնքներ։ Տարածաշրջանները.

  1. Վարդարյան տարածաշրջան
  2. Արևելյան տարածաշրջան
  3. Պելագոնյան տարածաշրջան
  4. Պոլոժյան տարածաշրջան
  5. Հյուսիս-արևելյան տարածաշրջան
  6. Սկոպյեի տարածաշրջան
  7. Հարավ-արևելյան տարածաշրջան
  8. Հարավ-արևմտյան տարածաշրջան