Հմայակ Սիրաս

հայ արձակագիր, խմբագիր, թարգմանիչ

Հմայակ Սիրաս (Հմայակ Սահակի Ոսկանյան, 1902, փետրվարի 15 - 1983, օգոստոսի 14), հայ արձակագիր, թարգմանիչ, «Կալեվալա» ընկերության (Ֆինլանդիա) պատվավոր անդամ (1974), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1924 թվականից։ Գրական անուն է ընտրել Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» վեպի հերոս Սիրասի անունը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Հմայակ Սիրաս
Ծնվել էփետրվարի 15, 1902(1902-02-15)
ԾննդավայրԱղրի, Թուրքիա
Վախճանվել էօգոստոսի 14, 1983(1983-08-14) (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Изображение автографа
 Hmayak Siras Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Կարաքիլիսե գյուղաքաղաքում։ Սովորել է տեղի ութամյա դպրոցում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ ընտանիքով գաղթել և բնակություն է հաստատել Թիֆլիսում։ Եղել է գրաշար։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան։ 1922-1925 թվականներին սովորել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետում։ 1925-1929 թվականներին որպես քարտուղար աշխատել է Ախտայի (հետո՝ Հրազդան), Եղեգնաձորի և Արտաշատի շրջանային կուսակցական կոմիտեներում։ 1932 թվականին աշխատել է Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստիտուտում։ 1928-1933 թվականներին որպես խմբագիր աշխատել է (ընդմիջումներով) Լենինականի «Բանվոր» թերթում։ 1933-1934 թվականներին եղել է Երևանում լույս տեսնող «Հարվածային բանվոր» թերթի խմբագիրը։ 1934-1940 թվականներին և 1954-1957 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը, 1939-1941 թվականներին և 1946-1948 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

 
Հմայակ Սիրասի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է ռազմական թղթակից, ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր քաղաքական վարչությունում հայկական հրատարակչությունների խմբագիր, թարգմանիչ։

Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1922 թվականին, Երևանի «Մուրճ» ամսագրում։ Ռուսերեն լույս է տեսել Սիրասի «Անահիտ» (Մոսկվա, 1949, 1958), «Արարատ» (Մոսկվա, 1956, 1962, 1971), «Երգը» (Երևան, 1952), «Նախօրյակին» (Մոսկվա, 1965, 1973), «Անանուն աղջիկ» (Մոսկվա, 1968), «Հայրենի աշխարհ» (Մոսկվա, 1979), քրդերեն՝ «Մամեն ու Աշեն» (Երևան, 1935), «Լաթիֆե» (Երևան, 1936) գրքերը։

Մահացել է Երևանում[1]։

Պարգևներ խմբագրել

  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Հարցրեք նրանց, Յերևան, 1931, 168 էջ։
  • Կյանքի կարոտ (վիպակներ, պատմվածքներ), Յերևան, 1934, 232 էջ։
  • Լաթիֆե, Յերևան, 1935, 64 էջ։
  • Լաթիֆե, Յերևան, 1936, 128 էջ։
  • Չգրված օրենք, Յերևան, 1936, 540 էջ։
  • Հայկական Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն (ակնարկ), Յերևան, 1938, 84 էջ։
  • Սասունցի Դավիթ, Յերևան, 1939, 152 էջ։
  • Անահիտ, Երևան, 1940, 400 էջ։
  • Հայր և որդի (վիպակներ, պատմվածքներ, լեգենդներ), Երևան, 1946, 364 էջ։
  • Հայր և որդի (վիպակ), Երևան, 1947, 180 էջ։
  • Արարատ, Երևան, 1950, 748 էջ։
  • Եղբայրություն (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, 1951, 184 էջ։
  • Նախօրյակին, Երևան, 1954, 492 էջ։
  • Արարատ, Երևան, 1955, 652 էջ։
  • Երկեր, Երևան, 1956, 680 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Նախօրյակին, Երևան, 1958, 412 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Անահիտ, Երևան, 1959, 416 էջ։
  • Անահիտ, Պէյրութ, 1960, 472 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Արարատ, Երևան, 1960, 696 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Կյանքի կարոտ, Անանուն աղջիկ, Հայր և որդի, Երևան, 1961, 372 էջ։
  • Անահիտ, Երևան, 1964, 656 էջ։
  • Արարատ, Երևան, 1967, 788 էջ։
  • Անանուն աղջիկ (պատմվածքներ և լեգենդներ), Երևան, 1968, 272 էջ։
  • Հայրենի աշխարհ (վեպ), Երևան, 1974, 616 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Անահիտ, Երևան, 1976, 492 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Նախօրյակին, Երևան, 1976, 460 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Արարատ (I, II մաս), Երևան, 1977, 520 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Արարատ (III, IV մաս), Հայր և որդի, Երևան, 1979, 488 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Կյանքի կարոտը, Հավերժական սեր, Էջեր իմ կյանքից, Երևան, 1980, 384 էջ։
  • Ժամանակի հանգույցներում (ասք), Երևան, 1982, 436 էջ։
  • Քսանմեկ տարի Ավետիք Իսահակյանի հետ (հուշեր), Երևան, 1984, 124 էջ։
  • Կյանքի կարոտ, Յերեւան, 1934, 230 էջ։
  • Չգրված օրենք, Յերեւան, 1936, 540 էջ։
  • Սասունցի Դավիթ, Յերեւան, 1939, 152 էջ։
  • Անահիտ, Երևան, 1940, 399 էջ։
  • Հայր և որդի (վիպակներ, պատմվածքներ, լեգենդներ), Երևան, 1946, 364 էջ։
  • Հայր և որդի, Երևան, 1947, 178 էջ։
  • Արարատ, Երևան, 1950, 748 էջ։
  • Եղբայրություն (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, 1951, 184 էջ։
  • Նախօրյակին, Երևան, 1954, 492 էջ։
  • Արարատ, Երևան, 1955, 652 էջ։
  • Երկեր, Երևան, 1956, 680 էջ։
  • Երկեր, հատ. 1–4, Երևան, 1958–1961:
  • Անահիտ, Երևան, 1964, 655 էջ։
  • Արարատ, Երևան, 1967, 788 էջ։
  • Անանուն աղջիկ (պատմվածքներ և լեգենդներ), Երևան, 1969, 272 էջ։
  • Հայրենի աշխարհ (վեպ), Երևան, 1974, 616 էջ։
  • Երկեր, հատ. 1–5, Երևան, 1976–1980:
  • Ժամանակի հանգույցներում (ասք), Երևան, 1982, 436 էջ։ Քսանմեկ տարի Ավետիք Իսահակյանի հետ (հուշեր), Երևան, 1984, 124 էջ։

Մամուլ խմբագրել

  • Գրականությունը բարձրացնենք նոր աստիճանի։ «Գրական թերթ», 1948, № 4:

Թարգմանություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 512-513։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 512-513.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայակ Սիրաս» հոդվածին։