Հիրո Բորեգար Ֆոլկներ Ֆայնս Թիֆին (անգլ.՝ Hero Beauregard Faulkner Fiennes-Tiffin, նոյեմբերի 6, 1997(1997-11-06), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և մոդել, ավելի հայտնի է դարձել «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» ֆիլմում 11-ամյա Թոմ Մարվոլո Ռիդլի՝ ապագա Վոլան դե Մորտի դերակատարումից հետո, որի դերը հետագայում խաղացել է նրա ազգականը՝ Ռեյֆ Ֆայնսը։

Հիրո Ֆայնս Թիֆին
Ծնվել էնոյեմբերի 6, 1997(1997-11-06) (26 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունGraveney School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմանկական դերասան, կինոդերասան, runway model, մոդել և դերասան
Ծնողներհայր՝ George Tiffin?[1], մայր՝ Մարտա Ֆայնս[1]
Պարգևներ և մրցանակներ
herofiennestiffin.net

Կենսագրություն խմբագրել

Հիրո Բորեգար Ֆոլկներ Ֆայնս-Թիֆֆինը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 6-ին, ռեժիսորներ Մարտա Ֆայնսի և Ջորջ Թիֆֆինի ընտանիքում[2]։ Հիրոն դերասաններ Ռեյֆ Ֆայնսի և Ջոզեֆ Ֆայնսի զարմիկն է։ Նա ունի եղբայր՝ Տիտան Ֆայնս-Թիֆինը (1995) և քույր՝ Մերսի Ֆայնս-Թիֆինը (2001)։ Հիրոն սովորել է Բաթերս թաղամասի Էմանուել դպրոցում, որտեղ կրթություն են ստացել նաև Նավին Էնդրյուսը և Ռիչարդ Մարկուանդը[3]։

Էկրանին Հիրոն առաջին անգամ հայտնվել է «Բենից ավել» (2008) ֆիլմում, որտեղ նա խաղացել է Սպարտակի դերում[4]։

Հիրոն շրջանցել է մի շարք երիտասարդ դերասանների և դեր էստացել Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը ֆիլմում։ Շատերը մտածում էին, որ նա այդ դերը ստացել է Ռեյֆ Ֆայնսի հետ բարեկամական կապ ունենալու շնորհիվ, որը մեծ Վոլան դե Մորտի դերակատարն էր։ Սակայն Դեյվիդ Եթսը, ֆիլմի ռեժիսորը, հերքեց այդ բանբասանքները։ Դեյվիդը ասաց, որ դերը նա է ստացել, քանի որ Հիրոն շատ լավ կարողանում էր ցույց տալ մարդկային տեսակի սև կողմերը, նպատակասլացությունը և կարգապահությունը, իսկ Ֆայնսի հետ բարեկամական կապը միայն լրացնում էր Թոմ Մարվոլո Ռիդլի իդեալական կերպարը։

2019 թվականի ապրիլի 18-ին Ռուսաստանում ցուցադրվել է Աննա Թոլդի «Հետո» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը, որտեղ Հիրոն խաղում էր գլխավոր դերում։ Այդ ֆիլմում կատարած դերի համար նա արժանացել է «Teen Choice Awards» երիտասարդական մրցանակի։

Ֆիլմագրություն խմբագրել

2008՝ «Բենից ավել»

2009՝ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը»

2012՝ «Շարքային Փիսֆուլը»

2018՝ «Ապահովություն»

2019՝ «Հետո»

2020՝ «Վիճաբանությունից հետո»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. «Who Is Hero Fiennes Tiffin? Everything You Need To Know About The 'After' Star». ELLE. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  3. «Хиро Файнс-Тиффин – биография, фото, личная жизнь, девушка, рост и вес 2019». Uznayvse.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Хиро Файнс-Тиффин». Гарри Поттер вики (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրո Ֆայնս Թիֆին» հոդվածին։