Հիրկանի ազգային պարկ (ադրբ.՝ Hirkan Milli Parkı), ազգային պարկ, որը ստեղծվել է 2004 թվականին Լենքորանի և Աստարայի շրջանների տարածքում։ Ազգային պարկի մակերեսը կազմում է 42,797 հեկտար (427.97 կմ²

Հիրկանի ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Լենքորանի և Աստարայի շրջան
Կոորդինատներ38°37′50″ հս․. լ. 48°42′42″ ավ. ե.HGЯO
Տարածք42,797 հա (427.97 կմ²)
Հիմնադրված է2004 թվականի փետրվարի 9
Քարտեզ
 Hirkan National Park Վիքիպահեստում

Ստեղծման նպատակը խմբագրել

Ազգային պարկի ստեղծման հիմնական նպատակը խոնավ մերձարևադարձային լանդշաֆտների, ինչպես նաև էնդեմիկ բույսերի պաշտպանությունն է։

Ֆլորա խմբագրել

Ծառերի և թփերի 435 տեսակներից 150–ը տարածված են Հիրկանի անտառներում, այդ թվում նաև գրանցված են Ադրբեջանի Կարմիր գրքում։ Դրանցից են՝ թուզը, կովկասի խուրման, լաստենին, ալբիցիա լենքորանյանը և այլն։ Ադրբեջանի կառավարությունը փաստաթղթեր է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը, որպեսզի հիրկանի անտառները գրանցվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական և մշակութային ժառանգության մեջ։

Ազգային պարկի ֆլորան ներառում է 1900 բուսատեսակ, այդ թվում 162 էնդեմիկ, 95 հազվագյուտ և 38 անհետացող տեսակ։

Ֆաունա խմբագրել

Կենդանիներից ազգային պարկում ապրում են․

Պատկերը Անվանում Գիտական անվանում
 
Ընձառյուծ Panthera pardus
 
Սև արագիլ Ciconia nigra
 
Քարարծիվ Aquila chrysaetos
 
Գանգրափետուր հավալուսն Pelecanus crispus
 
Մարմարյա մրտիմն և շատ ուրիշներ Marmaronetta angustirostris

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրկանի ազգային պարկ» հոդվածին։